 Տարիներ առաջ ռուսական հեռուստատեսությամբ ֆիլմ էր նկարահանվել` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին` «Ֆրունզիկ Մկրտչյան. ծիծաղելի մարդու ողբերգությունը»: Հետագայում այն բազմիցս ցուցադրվել է դերասանի մահվան և ծննդյան օրերին: Ողբերգական շեշտադրումներով այդ ֆիլմը տարաբախտ մի մարդու մասին էր, ում կյանքը լի է եղել դառնություններով. սկզբում դառը մանկություն, հետագայում ոչ այնքան երջանիկ ամուսին և դժբախտ հայր:
|
Գոգոլի անվան թիվ 35 դպրոցն իր պատմությունը ներկայացնելու յուրօրինակ ձև է գտել  Կա՞ մարդ, որ դպրոցի հետ կապված հաճելի, ջերմացնող հուշեր չունենա: Իսկ դուք դիտե՞ք, թե դպրոցը, որտեղ ուսանել եք, քանի տարվա պատմություն ունի, երբ և ում կողմից է հիմնադրվել, ինչ ավանդույթներ է ժառանգել: Այս ամենը փաստերի տեսքով պահպանվում է դպրոցների պահոցներում` կազմելով նրանց պատմության էջերը: Իսկ ահա մայրաքաղաքի Գոգոլի անվան թիվ 35 դպրոցն իր պատմությունը ներկայացնելու յուրօրինակ ձև է գտել.
|
Հաշմանդամ լինելը դատավճիռ չէ  «Մեզ ուսանողական անմոռանալի օրեր եմ ցանկանում: Վայելենք ամեն մի օրն ու պահը: Աստված մեզ պահապան: Հիշո՞ւմ ես ինչքան շատ էինք ասում` երանի այդ օրը գա, ու մենք էլ ընդունվենք: Սիրելիս, վայելենք այդ պահերը, վայելենք գիտակցաբար ու ի սրտե, չէ՞ որ ինչպես կյանքում ամեն բան` լավն էլ ունի իր սկիզբն ու ավարտը: Ես ուզում եմ, որ մեր կյանքում այդ սկիզբները շատ լինեն, սիրելիս: Աստված առաջ», սա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողուհի Ռուզաննա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջի գրառումն է քրոջը` Սյուզաննային:
|
 Սոս ՍԱՐԳՍՅԱՆԸ, ինչպես գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանն է ասում` վաղուց ազատագրվել է մասնագիտության սահմաններից: Եվ այլևս կարևոր չէ` նա ինչով է զբաղվում` խաղո՞ւմ է թատրոնում (մարմնավորել է հարյուրավոր դերեր), թե ոչ, նկարահանվո՞ւմ է կինոյում (կերտել է քառասունից ավելի կերպարներ), գրքե՞ր է գրում (իսկ նա հեղինակ է մեկ տասնյակի հասնող գրքերի), իր հիմնած թատրոնի հոգսերո՞վ է զբաղվում, թե տնկարաններ է հիմնում (երեք տնկարան է հիմնել)...
|
Հունվարի 15-ին մահկանացուն կնքեց ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր ԱԲԱՋՅԱՆԸ: Հեռացավ հայ բեմի մեկ հսկա ևս...  Ասմունքի մեծ վարպետի հետ առաջին հանդիպումս եղել է մեր գյուղի մշակույթի տանը: Դրանք այն բարի ժամանակներն էին, երբ Հայաստանում չկար մի գյուղ, ուր արվեստագետները հյուրախաղերի չմեկնեին: Եվ ահա հերթական անգամ մեր գյուղ էր ժամանել երգիչների և դերասանների մի խումբ: Բնականաբար դպրոցականներս կենդանի արվեստագետ տեսնելու առիթը չէինք կարող բաց թողնել...Բեմում հայտնվեց Վլադիմիր Աբաջյանը. աչքներիս չէինք հավատում... Այդ օրվա համերգից տպավորվել է Սևակի «Մարդ էլ կա, մարդ էլ» բանաստեղծությունը` վարպետի կատարմամբ: Կախարդական ազդեցություն էր:
|
Մինչև հիմա նրանց փնտրում են և... գտնում  1988 թ. երկրաշարժն ընդգրկեց ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր 1 մլն մարդ: Ընդհանուր առմամբ տուժեցին 21 քաղաք և ավան, 342 գյուղ: Անօթևան մնաց 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան մոտ 20 հազարը, զոհվեց 25 հազարից ավելի մարդ. շուրջ 17 հազարը` Գյումրիում, 4 հազարը` Սպիտակում... Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սրանք փաստեր են, չոր ու ցամաք թվեր, որոնց հետևում սակայն` մարդկային ճակատագրեր են` ընդհատված, խեղված, հունը փոխած…
|
Ջուրն անարգել հոսում է Խաղաղ Դոնի փողոցով, և ոչ մեկի հոգը չէ
Էրեբունի համայնքին տեղական իշխանություններն իրենց ուշադրությամբ երբեք էլ առանձնապես երես չեն տվել: Իհարկե ամեն ինչ ունի իր սահմանը, նաև` անտարբերությունը. երբ անցնում է սահմանը` դառնում է քար անտարբերություն: Բնակիչների հավաստմամբ` թաղամասին ուշադրություն են դարձնում միայն հարկ հավաքելիս, երբ համատիրության աշխատակիցն ամեն ամիս հայտնվում է և պարտաճանաչորեն բնակվարձերը հավաքում: Եվ ահա օրերս աշխարհի կողմից մոռացված անկյունից` Խաղաղ Դոնի փողոցի բնակիչներից ահազանգ ստացանք:
|
Նոյեմբերի 20-ին կյանքին հրաժեշտ տվեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ  Նրա վերջին համերգը չկայացավ: Ֆլորա Մարտիրոսյանը մեկնել էր ԱՄՆ` հյուրախաղերի: Նոյեմբերին 18-ին Քալիֆորնիայի Pasadena Civic Auditorium համերգասրահում նախատեսված էր նրա մենահամերգը: Մինչ այդ` նոյեմբերի 15-ին երգչուհու ֆեյսբուքյան էջում հայտնվեց գրառում, ըստ որի առողջական վիճակի պատճառով համերգը հետաձգվում է: Անվանի երգչուհին լեղապարկի շրջանում ցավի նոպաներ ունենալով` դիմել էր բժշկի:
|
Շուտով կկայանա «Ժողովրդական երգիչ-3»-ի ընտրանու երևանյան առաջին համերգը
Խորհրդային տարիներին մրցութային երաժշտական ծրագիր կար` «Հրավիրում ենք շնորհալիներին», որտեղ իրենց ուժերն էին չափում երիտասարդ տաղանդավոր երգիչները: Թե որքան արդար էր կատարվում ընտրությունը, դժվար է ասել. հիշում եմ` բարեկամուհիս մասնակցեց և ի տխրություն մեզ` չհաղթեց, թեպետ մեզ համար լավագույնն էր:
|
Երեք տարի է` ՀՀ կրթության
և գ իտության նախարարության
աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարության հովանավորությամբ
գործում է dasaran.am կրթական ծրագիրը, որի փորձաշրջանն արդեն կարելի ասել` անցել է: Այդ ծրագիրն
իրականություն է դարձել երկու
համահիմնադիրների` Սուրեն Ալոյանի և Արազ Բաղդասարյանի շնորհիվ: Ծրագրի
նպատակների և գործառույթների մասին
պատմում է
հիմնադիր տնօրեն Սուրեն ԱԼՈՅԱՆԸ:
|
|
|
|
|
Page 1 of 4 |