Ուրբաթ, 24 Փետրվար 2012
|
Հայաստանի Զրուցակից
|
Ուրբաթ, 24 Փետրվար 2012 04:00
Content
/ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
|
|

Բուդկեքի խնդիրը Մի բան եմ անընդհատ մտածում ու չեմ հասկանում. ընդունենք` քաղաքաշինությունը կարող է «ցավոտ» լինել, քաղաքները զարգանում են, ճանապարհներ են առաջանում, շենքերը հնանում են՝ ֆիզիկապես ու բարոյապես, մարդիկ չեն տեղավորվում և այլն, և այլն: Մի կողմ դնենք հնի ու նորի` իսկապես բարդ խնդիրը: Ես կհասկանայի, եթե ասենք մեծ թաղամաս, ստադիոն կամ հանրապետական նշանակության ճանապարհ սարքելու համար շահերի բախում լիներ, հասարակությունը թեկուզ ճիշտ որոշումները լավ չընկալեր, կռիվ լիներ, կառավարությունն էլ աչքերը փակելով էսօրվա հեղինակության վրա` դներ ու առաջ տաներ կարևոր նախագծերը: >>>
|
|
Վերջին Թարմացում ( Շաբաթ, 25 Փետրվար 2012 21:59 )
|
|
|
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
Ուրբաթ, 24 Փետրվար 2012 04:00
Content
/ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
|
|
«Աղանդների նպատակը մեկն է` իշխել մարդու գիտակցության վրա: Մորմոններն իրենց արխիվներում ունեն միլիոնավոր մարդկանց մասին տեղեկատվություն: Բոլորի մասին տեղեկատվություն են հավաքում նաև Եհովայի վկաները, խարիզմատիկ եկեղեցու ներկայացուցիչները: Նրանք չեն նպաստում ազգի հոգևոր արժեքների բարձրացմանը, հակառակը` նպաստում են նրան խաղալիք սարքելուն, ոչնչացնելուն»: Սա «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի կարծիքն է: Հայաստանում աղանդավորական կազմակերպությունները տարեցտարի էլ ավելի ագրեսիվ են դառնում: Ըստ փորձագետների` ագրեսիվ աղանդների գործունեությունը պայմանավորված է օտարերկրյա գրանտատու կառույցների քողարկված նկրտումներով: Աղանդավորներն արդեն սպառնում են Հայաստանի ազգային անվտանգությանը: Տարիներ շարունակ խնդիրն արծարծվում է, սակայն աղանդավորներին որևէ մեկը զսպել չի կարողանում: Ո՞րն է պատճառը: Ինչո՞ւ են պատասխանատու անձինք «աչք փակում» աղանդների քայքայիչ գործունեության վրա:
>>>
|
|
Վերջին Թարմացում ( Կիրակի, 26 Փետրվար 2012 14:16 )
|
|
|
Հայաստանի Զրուցակից
|
Ուրբաթ, 24 Փետրվար 2012 04:00
Content
/ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
|
|
Իմ կանխատեսումը, թե Մեթյու Բրայզան կհեռանա ԱՄՆ պետքարտուղարությունից և կզբաղվի լոբբիստական գործունեությամբ, ճիշտ դուրս եկավ: Ադրբեջանում իր կարճատև դիվանագիտական առաքելությունը կիսավարտ թողնելով` Բրայզան անցած շաբաթ թուրքական Hurriyet թերթի աշխատակցի հետ զրույցում հայտարարել է, որ ինքն զբաղվելու է «ֆիզիկական անձանց, կառավարությանը և մասնավոր ընկերություններին ներդրումային խոշոր ծրագրերի մասին խորհրդատվություն տրամադրելով»: Մնում է տեսնել՝ Բրայզայի ծրագրած՝ ի նպաստ թուրքերի և ադրբեջանցիների «լոբբիստական» և «քարոզչական» գործողություններն իրավական շրջանակներո՞ւմ են` հաշվի առնելով այն, որ ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է սահմանափակումներ՝ նախկին պետական պաշտոնատարների նկատմամբ: >>>
|
|
|
Աշոտ ԳԱԶԱԶՅԱՆ
|
Ուրբաթ, 24 Փետրվար 2012 04:00
Content
/ ՔԱՂԱՔԱԿԱՆ
|
|
Այն« որ Բաքվում միշտ ծայրաստիճան նյարդային են արձագանքում ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ ցանկացած հայտարարության« որը հակասում է ադրբեջանական քարոզչական մեքենայի դիրքորոշմանը« արդեն ոչ ոքի վաղուց չի զարմացնում: Այս անգամ ադրբեջանցի քաղաքագետների վրդովմունքն է առաջացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ մի քանի օր առաջ տեսաասուլիսում արած հայտարարությունը: Հիշեցնեմ« որ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ կազմակերպության ղեկավարն ասել է. «Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանը որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ անհրաժեշտ օգնություն կստանա իր դաշնակիցներից»: >>>
|
|
|
Հայաստանի Զրուցակից
|
Ուրբաթ, 24 Փետրվար 2012 04:00
Content
/ ՔԱՂԱՔԱԿԱՆ
|
|
Հայաստանում շուտով կայանալու են ԱԺ ընտրությունները, և այդ կապակցությամբ Ընտրական օրենսգրքում (ԸՕ) փոփոխություններ կատարելու վերաբերյալ փետրվարի 15-ին խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել: Լսումների ընթացքում քննարկվող հիմնական հարցը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելն էր, որի քվեարկությունը կլինի խորհրդարանի փետրվարի 28-ի նիստում: Քանի որ այդ հարցն առանց այն էլ լայնորեն քննարկվում էր լրատվամիջոցներում, այդ թվում «Հայաստանի զրուցակցում», կնշենք մեր ԸՕ-ի մի քանի ակնհայտ թերությունները, որոնց նույնպես անդրադարձել էին լսումների մասնակիցներից մի քանիսը, այդ թվում՝ տողերիս հեղինակը, բայց «մեծամասնական-համամասնական» բուռն բանավեճի պատճառով դրանք մնացին «կադրից դուրս»: Խոսքն առաջին հերթին ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների կողմից մինչ այդ արված առաջարկի մասին էր, որպեսզի ընտրատարածքներում փակցվեն արդեն քվեարկած ընտրողների ցուցակները: Դրա անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ կան կասկածներ, թե ընտրակեղծիքների համար օգտագործվում են քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների` օրինակ երկրից դուրս գտնվող միգրանտների անունները: >>>
|
|
|
Խաչիկ ՍԵՎՈՒՆՑ
|
Ուրբաթ, 24 Փետրվար 2012 04:00
Content
/ ՔԱՂԱՔԱԿԱՆ
|
|
Իսկապես ամոթ է, երբ քաղաքական կարևոր իրադարձությունների շեմին երկրում առկա բազմաթիվ խնդիրների փոխարեն այսօր քննարկվում է ուրիշի փոխարեն պատգամվորի քվեարկել-չքվեարկելու հարցը: Սա էլ գուցե մեր խորհրդարանի առանձնահատկությունն է: Հայկական պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը փետրվարի 11-ին դիմել էր հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)` պահանջելով պատասխանատվության ենթարկել Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի և Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման և ուրիշի փոխարեն քվեարկելու համար: Քվեարկությունը տեղի էր ունեցել փետրվարի 9-ին: Ուշագրավ է, որ երբ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը դրվեց քվեարկության՝ «Ժառանգության» պատգամավոր >>>
|
|
|
Լիանա ՍԻՐՈՒՆՅԱՆ
|
Ուրբաթ, 24 Փետրվար 2012 04:00
Content
/ ՏՆՏԵՍԱԿԱՆ
|
|
Բիզնեսի համար մրցակցային հավասար դաշտ ապահովելը Հայաստանում եղել է և մնում է ամենացավալի խնդիրներից մեկը: Երկրի բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար ելույթ է ունենում հայտարարություններով, թե բիզնեսն ու քաղաքականությունը պետք է առանձնանան, թե օլիգոպոլիաները չեն կարող տնտեսության զարգացման հիմք լինել և ձեռներեցների համար պետք է խաղի հավասար պայմաններ ստեղծել, բայց ինչպես ասում են` սայլը տեղից չի շարժվում: Ժամանակ առ ժամանակ կառավարությունը հանդես է գալիս օրենսդրական տարբեր նախաձեռնություններով, որոնք ուղղված են հարկային ու մաքսային ոլորտների, ձեռնարկությունների հաշվառման գործընթացների պարզեցմանը: Սակայն տարօրինակ է` փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները չեն դադարում իրենց դժգոհությունն արտահայտել: Դժվար թե այս դժգոհությունը սուբյեկտիվ բնույթ ունենա ու չարտահայտի իրական պատկերը: Չէ՞ որ մեր երկրում կա նաև ոլորտ, որի վերաբերյալ բարեբախտաբար տագնապի ազդանշաններ չեն լինում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է լավ օրինակ ծառայել թե զարգացման ինչ մակարդակի կարելի է հասնել, եթե սահմանված են խաղի հստակ կանոններ: Եվ ոլորտի կայուն զարգացում, և աշխատանքային նոր տեղեր, և միջազգային լավագույն փորձի ներդրում, և դաժան մրցակցություն: Իսկ տնտեսության մյուս ոլորտներում պարծենալու ոչինչ գրեթե չկա: >>>
|
|
|
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
|
Ուրբաթ, 24 Փետրվար 2012 04:00
Content
/ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
|
|
2011 թ. հոկտեմբերին «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի ինքնասպանության վերաբերյալ աղմուկը օրեր առաջ նոր թափ ստացավ: Այս անգամ պատճառը գործի վերաբերյալ սենսացիոն բացահայտումներն են: Փետրվարի 18-ի «Կազմակերպված սպանությո՞ւն. սենսացիոն բացահայտումներ «Արայի» ինքնասպան եղած սեփականատիրոջ գործով» վերնագրված հոդվածում «Հետք» էլեկտրոնային թերթը գրել էր, թե փետրվարի 17-ի երեկոյան «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը` Արմինե Պետրոսյանը, վերադառնալով դելֆինարիումից, ուր տարել էր երեխաներին, իր վարած ավտոմեքենայի դիմապակու վրա ծրար է հայտնաբերել: Ծրարի մեջ եղել է խտասկավառակ: Արդեն տանը Արմինե Պետրոսյանը պարզել է, որ խտասկավառակում իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ` Տատյանա Չադենկովայի և ինչ-որ Արթուրի միջև skype-ով կայացած խոսակցության տեսաձայնագրությունն է` ըստ որի նրանք ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ` ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին: Լրատվամիջոցները ողողվեցին վերոհիշյալ տեսաձայնագրության մեկնաբանություններով ու հնչեց հարց` «Արայ» ընկերության սեփականատիրոջը սպանե՞լ են»:
>>>
|
|
|
Մարինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ
|
Ուրբաթ, 24 Փետրվար 2012 04:00
Content
/ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարցազրույց «Դիպված» հաղորդաշարի հեղինակ, ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ - Պարոն Հարությունյան, պատմեք, խնդրում եմ, ձեր կյանքի դիպվածը: - Ներկայացնելով այլոց կյանքի դիպվածը` ինքս երբեք իմը չեմ պատմել: «Դիպվածը» հեռարձակվում էր «Երևան» հեռուստաալիքով: Առաջին մի քանի հաղորդումից հետո իմ առողջական խնդիրների պատճառով այն ընդհատվեց: Երբ վերադարձա` պարզվեց, որ «Երևանն» այդ հաղորդման կարիքն առանձնապես չի զգում: Ստիպված սկսեցի բախել այլ հեռուստաընկերությունների դռները: Համարձակորեն ասեմ, որ դրանք ամենևին էլ բաց չեն, և որևէ նոր առաջարկ, նոր մտահղացում գրեթե անհնարին է իրագործել: Հենց դա է պատճառը, որ տարիներ շարունակ մեր հեռուստաալիքներում նոր մտահղացման չենք հանդիպում: Ցավալին այն է, որ տնօրենները չեն էլ ուզում առաջարկությունները լսել. մերժում են` առանց նյութին ծանոթանալու: Ինչևէ: >>>
|
|
|
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
|
Ուրբաթ, 24 Փետրվար 2012 04:00
Content
/ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ
|
|
«Հայաստանի զրուցակից» թերթն այսուհետ որպես «Շանթ» հեռուստաընկերության Հայսուպերսթար նախագծի ինֆորմացիոն գործընկեր` կլուսաբանի նրա գործունեությունը, հետաքրքիր միջոցառումները, կանդրադառնա այնպիսի մանրամասների, որոնք հեռուստատեսությամբ հնարավոր չէ դիտել, կներկայացնի մասնակիցների հաղթանակներն ու պարտությունները, հանձնախմբի անդամների կարծիքներն ու մեկնաբանությունները՝ ելույթների և քվեարկությունների արդյունքների մասին: >>>
|
|
Page 1 of 2
|