 Այս ամառ երևանցիները երկու գեղեցիկ նվեր ստացան. օգոստոսի 14-ին տեղի ունեցավ System of A Dow խմբի մեներգիչ, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանի համերգը, որին կարողացան ներկա գտնվել բոլոր ցանկացողները, և բացվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ նույնպես կարող են հաճախել բոլոր ցանկացողները:
|
Ամռանը քեզնից անկախ բոլոր մտքերդ պտտվում են արձակուրդների ու հանգստի շուրջ: Իհարկե լիարժեք հանգիստ ասելով ամեն մեկը մի բան է հասկանում` մեկի համար դա հինգաստղանի հյուրանոցն է` բոլոր հարմարություններով, մյուսի համար վրաններն ու գիշերային հավաքույթները` խարույկի շուրջ, մեկ ուրիշն էլ գուցե երազում է մի քանի օր տնից դուրս չգալ, չլսել ու չտեսնել ոչ ոքի:
|
Նախորդ ամիսն իրադարձային էր Հայաստանի ճարտարապետական հանրության համար` հրաժարական տվեց քաղաքի գլխավոր ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը: Այդ պաշտոնում երկրորդ անգամ նշանակվեց Նարեկ Սարգսյանը:
|
«Փարիզում էինք, մի օր առավոտյան պարոն Հայրապետյանը զանգահարեց ինձ ու ասաց` պետք է հանդիպենք, առաջարկ ունեմ»... «Ծագումով հայեր» հեռուստահաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանի պատմելով այսպես է ծնվել հայկական ավերված եկեղեցիները վերականգնելու մտահղացումը:
|
Ապրիլի 16-ին «Բյուրոկրատ» գրախանութի սրահում բացվեց Մարի Ադամյանի «ճամփորդական բլոկնոտից» անհատական ցուցահանդեսը: Այս ցուցահանդեսը առիթ էր հանդիպելու և զրուցելու Մարի Ադամյանի հետ, ում աշխատանքներին, համոզված եմ, շատերն են ծանոթ:
|
 Վաշինգտոնում՝ Սպիտակ տան հարևանությամբ Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի կառուցման վերաբերյալ Ջերարդ Գաֆեսճյանի ու Հրայր Հովնանյանի միջև ընթացող դատական գործը հունվարի 26-ին վերջապես ավարտվեց` հօգուտ Ջերարդ Գաֆեսճյանի: Դաշնային դատավոր Քոլին Քոթլիի վճռի համար որոշիչ է եղել նախնական պայմանագրի այն կետը, ըստ որի եթե մինչև 2010 թ. դեկտեմբերի 31-ը թանգարանն ու հուշահամալիրը չկառուցվեն՝ տարածքի սեփականության իրավունքն անցնելու է Գաֆեսճյան ընտանիքին:
|
|
|
|
|
|