Վերջերս տեղի ունեցած ողբերգազավեշտը` կապված մի երիտասարդի բնական կարիքները Թումանյան 27 շենքի մուտքերից մեկում «հոգալու» հետևանքների հետ (ապրիլի 24-ի երեկոյան Վահե Ասատրյանը որոշել էր կարիքները հոգալ շենքի մուտքում տեղադրված էլեկտրական վահանակին, որից հետո այրվածքներով տեղափոխվել է վերակենդանացման բաժին) հիշեցրեց մեր քաղաքի մի շատ կարևոր, բայց չլուծված հարցի մասին:
|
Երեկվա օլիգարխները շտապ վերանվանվել են՝ դարձել «քաղաքական գործիչներ»: Ասում են` էլ գործ չունենք բիզնեսի հետ, մեր գործը քաղաքականն ու օրենսդրականն է: Կուսակցական «ոսկին» Ստիպված հարմարվել են նրան, որ «պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից» (ԱԺ կանոնակարգ, հոդված 8, Պատգամավորի աշխատանքային գործունեությունը, փոփ. 26.02.2007, ՀՕ-111):
|
Միջին աշխատավարձի չափով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում 6-րդն է` 112 հազար դրամ կամ 295 դոլար: Առաջին տեղում Ռուսաստանն է՝ 795 դոլար, երկրորդը Ղազախստանը՝ մոտ 630 դոլար, երրորդն Ադրբեջանը՝ մոտ 470 դոլար: Մեզնից առաջ են նաև Ուկրաինան՝ 345 դոլար և Բելառուսը՝ մոտ 350 դոլար: Մեզ հաջորդում են Տաջիկստանը՝ մոտ 110 դոլար, Ղրղստանը՝ մոտ 210 դոլար և Մոլդովան՝ 265 դոլար:
|
Սկիզբը՝ թիվ 13 Ինչո՞վ է պայմանավորված երկրի բարեկեցությունը: Տնտեսական տեսանկյունից ավելի հարուստ համարվում է նա, ում ավելի շատ ապրանք ու ծառայություն է հասանելի: Մոտավոր բարեկեցություն Քանի որ ամեն ինչ փոխանակման վրա է հիմնված՝ հարուստ լինելու և ավելի մեծ ծավալի ապրանք ու ծառայութուն ստանալու համար երկիրը պետք է շատ արտադրի: Ինչ քանակով տարբեր ապրանք ու ծառայություն արտադրես, այնքան էլ, կոպիտ ասած, համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) կունենաս: Մեզանում այդ ՀՆԱ ասվածը, ինչպես հայտնի է, ճոխ թիվ չէ:
|
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից բխում է, որ մեր երկրի տնտեսական վիճակն ավելի քան բարվոք է: Արդյոք իրականում այդպե՞ս է: Ամեն ինչ «ցենտր» է Համենայնդեպս տնտեսական աճի պահով ինչ ծրագրել էին, այն էլ վիճծառայությունից ստացան` 4,6%-անոց ՀՆԱ աճ և գնաճի կարգին` 4,7% ցուցանիշ (2011 թ.): Դրա համար էլ արժանացան Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գովասանքի: Նիստից մի փոքր առաջ ԱՄՀ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան լրագրողներին հայտնել էր իրենց կառույցի կարծիքն առ այն, որ ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները շարունակ լավանում են, այդ թվում՝ գնաճի մասով, որն էականորեն զսպվում է: Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ գնաճն այսօր 4%-ից էլ ցածր է (www.aysor.am):
|
Հոգեբույժների պնդմամբ դա կախվածության այն տեսակն է, որի բուժումը հարբեցողության ալկոհոլիզմի կամ նույնիսկ թմրամոլության բուժումից հեշտ չէ: Կարծիք կա նաև, թե դա հասարակության մեջ կարևոր դեր է կատարում` հույզերի ազատ արտահայտման և առօրյայի գորշության հաղթահարման միջոց է: Կրոնները ժամանակին դա ծանր մեղք էին համարում, սակայն այսօր (բացառությամբ իսլամի) վերաբերմունքն ավելի հանդուրժողական է: Կան վայրեր, որտեղ դա շատ տարածված է, տեղեր էլ կան, ուր սահմանափակված ու նույնիսկ արգելված է: Վերջապես իրատեսները գտնում են, որ դա պետությանն ու հասարակությանը տնտեսական զգալի օգուտ է բերում` գործազրկության նվազեցման և բյուջեի եկամուտների ավելացման իմաստով:
|
Եթե թեմայում խորանանք` աշխարհը մի մեծ տոնավաճառ կթվա, ուր ամեն ինչ վաճառվում է և ունի իր գինը: Սկսած գաղափարներից, վերջացած նյութական առարկաներով՝ ամեն ինչ վաճառվում է և ունի իր սպառողը: Այս տեսանկյունից Սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրը կարելի է դասել մարդկության ամենանշանակալի ամսաթվերի շարքին: Ըստ ավանդույթի
|
Բարեփոխումների պիոներներն առաջին հերթին իրենք են փոխվելու ու այս կարգախոսով են գնում ընտրությունների: Տնտեսական աճի միտվածությունից մտադիր են միտվել դեպի տնտեսության զարգացում: Դրա համար որոշել են փոխվել: Սա ասված է ՀՀԿ 13-րդ համագումարի որոշման մեջ: Նորը լավ մոռացված հինն է Բարեփոխումները հենց իրենցից սկսելու գաղափարը նոր չէ հանրապետականների համար: Դրա մասին խոսվել է դեռ երեք տարի առաջ` կուսակցության նախորդ՝ 12-րդ համագումարում. «Եկել է ազատորեն փոխելու ու անհրաժեշտաբար փոխվելու ժամանակը… Ասված է, եթե ուզում ես մի բան փոխել շուրջդ, պետք է սկսես քեզնից:
|
Լատինական այս թևավոր խոսքը նշանակում է մշտական վերադարձ միևնույն հարցին` անկախ քննարկման թեմայից: Թեպետ տվյալ դեպքում «ընդհանուր քննարկման թեման»` հակամենաշնորհային հանձնաժողովի վերջին որոշումները, ուղղակիորեն կապված են «մեր Կարթագենի» հետ: Նկատի ունենք ՀՀ շուկաների գերկենտրոնացումը: Ըստ էության Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վերջերս հրապարակել էր դեղերի պետական գնման ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքն ու վարչական վարույթներ հարուցել` դեղորայք վաճառող 15 ընկերությունների և 12 բուժհիմնարկների վերաբերյալ:
|
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկին իր կողմնակիցների միտինգին (փետրվարի 23-ին) հայտարարել էր, որ Իրանի հետ կապված՝ շատ հավանական է, որ այս ամռանը երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի… Ըստ ՌԴ նախագահի թեկնածու Ժիրինովսկու՝ սցենարը հետևյալն է: Սիրիային ծնկի բերելուց հետո կհարվածեն Իրանին, ու Ադրբեջանն էլ օգտվելով այդ հանգամանքից՝ կփորձի գրավել Լեռնային Ղարաբաղը: Հայաստանը կդիմադրի, իսկ Թուրքիան կլինի Ադրբեջանի կողմը: Այ, այսպես մեր երկիրը (խոսքը Ռուսաստանի մասին է) կներքաշվի կռվի մեջ: Ռուսաստանին անհրաժեշտ է պաշտպանել իր հարավային սահմանները, հետևաբար Ժիրինովսկին առաջարկում է ՌԴ նախագահի երդման արարողությունն անցկացնել ոչ թե մայիսին (ինչպես կարգն է), այլ ապրիլին,- հաղորդում է Ինտերֆաքսը:
|
|
|