Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հաղորդել է, որ Եվրոպայի առաջնության ժամանակ, որը տեղի կունենա 2012 թ.՝ Լեհաստանում և Ուկրաինայում, չի պատրաստվում «Լոս Անջելես Գելակսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին ներառել հավաքականի կազմում: - Ես պարզապես չեմ մտածել այդ մասին,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:- Հնարավոր է, որ նա օլիմպիական հավաքական մտնի: Բայց չգիտեմ... Ես դեռ կողմնորոշվելու ժամանակ կունենամ: Այս փուլում նա իմ ծրագրերում չկա:
Նշենք, որ վերջին անգամ Բեքհեմն Անգլիայի ազգային հավաքականի կազմում խաղացել է 2009-ին: Այն ժամանակ անգլիացիները հանդիպում էին Բելառուսի թիմի հետ՝ ՀԱՀ-ում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում և հաղթեցին 3:0 հաշվով: Վնասվածքի պատճառով նա չկարողացավ մասնակցել եզրափակիչին, բայց մեկնել էր որպես Կապելոյի օգնական՝ անձամբ նրա հրավերով: 2010 թ. օգոստոսին մարզիչը հայտարարեց, որ այլևս մտադիր չէ Բեքհեմին հավաքական հրավիրել, անգամ նրան առաջարկեց վերջին խաղը խաղալ և հրաժեշտ տալ մարզասերներին: Սակայն Բեքհեմը դա չարեց: Բացի դրանից՝ 36-ամյա կիսապաշտպանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել Եվրո-2012-ին և խաղալ անգլիական հավաքականում:

















