Մարդու առողջության վրա պասիվ ծխելու վնասակար ազդեցության մասին վերջին տարիներին մեր հասարակության մեջ բազմիցս հնչեցրած նախազգուշացումները վերջապես բոլորիս հասու դարձրին, որ մենք իրավունք ունենք պայքարելու մեր առողջության և իրավունքների համար` համենայնդեպս հասարակական տրանսպորտում վարորդներին պարտադրելով ուղևորներին տեղափոխելու ընթացքում մոռանալ ծխախոտի մասին: Թեև այսօր էլ այդ երևույթն իսկական գլխացավանք է չծխող քաղաքացիների համար, այդուհանդերձ քաղաքապետ Կարեն Կարապետյանի տրանսպորտի ոլորտում ձեռնարկած բարեփոխումների շնորհիվ և իրենց առողջության մասին մտահոգվող քաղաքացիների աջակցությամբ այսօր հնարավորինս կրճատվել է ղեկին ծխող վարորդների թիվը: Նկատի ունենալով Հայաստանում ծխող տղամարդ վարորդների մեծ թիվը` հասարակական տրանսպորտում վարորդների ծխելու երևույթը հայերիս համար իրական աղետ է դարձել` հաշվի առնելով, որ ամենից շատ օգտագործվող փոխադրամիջոցը հասարակական տրանսպորտն է, և օրական տասնյակ հազարավոր մարդիկ են օգտվում դրանից:
Ծխող վարորդը լուրջ սպառնալիք է հատկապես երեխաների ու վերարտադրողական տարիքի կանանց համար, քանի որ երկար ժամանակ անցկացնելով ծխախոտի ծխով պատված միջավայրում` նրանք վտանգում են իրենց առողջությունը, մեծանում է թոքի քաղցկեղի և սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
«Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակման մասին» օրենքի 11-րդ հոդվածը, որն արգելում է փոխադրամիջոցներում ծխելը, Հայաստանում վաղուց է ուժի մեջ մտել: Ծխելու դեմ պայքարող մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն երկար ժամանակ է` հասարակության հետ աշխատանքներ են իրականացնում, թե ինչպես պետք է պայքարել իրենց առողջությանը վնաս հասցնող երևույթի դեմ. հասարակական տրանսպորտում ուղևորների համար հիշեցում են փակցրել, ըստ որի՝ նրանք լիովին իրավասու են վարորդից պահանջել իրենց ներկայությամբ չծխել, հատուկ թեժ գիծ է ստեղծվել, որով ուղևորները կարող են զանգահարել և իրենց դժգոհությունը հայտնել այս կամ այն տրանսպորտային միջոցի վարորդից: Չնայած այս բոլոր միջոցառումներին` հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններն այնքան էլ արդյունավետ չեղան: Ծխելու դեմ պայքարելու կոչը վարորդների և ուղևորների միջև բազմաթիվ ընդհարումների պատճառ էին դառնում, և ինչպես միշտ` «վատամարդ» ուղևորն էր դուրս գալիս, ով փորձում էր վարորդից պահանջել հարգել իր և մյուս ուղևորների քաղաքացիական իրավունքները` երթևեկել առողջության համար անվտանգ փոխադրամիջոցով: Իսկ վարորդների մեծ մասն էլ անտեսելով գլխավերևում փակցված հասարակական տրասպորտում չծխելու մասին հայտարարությունը` ավելի կատաղի էր պարպում ծխախոտի տուփը` մեկը մյուսի հետևից վառելով գլանակները և ագահորեն կուլ տալով «նյարդերը հանգստացնող» ծուխը: Պարզվում է` հայերս շատ հանդուրժող և հասկացող ենք, որովհետև փորձում ենք մտնել վարորդի դրության մեջ` պատճառաբանելով, թե նյարդային աշխատանք է անում, թող գոնե ծխի, մի քիչ լիցքաթափվի: Դրանից թև առնելով` վարորդներն ավելի մեծ քաջությամբ են «շշպռում» ծխելու համար իրենց նկատողություն անող ուղևորին:
Եվ քանի դեռ «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակման մասին» օրենքի համապատասխան հոդված չէր նախատեսում հասարակական տրանսպորտում ծխելու համար պատասխանատվություն` քաղաքացիներն ստիպված էին հանդուրժել ծխող վարորդների արհամարհանքն ու նրա հետ հավասար վտանգել իրենց առողջությունը: Եվ այս «հանդուրժողականությունը» հայտնի չէ, թե ինչ հետևանքների կհանգեցներ, եթե քաղաքային իշխանությունները վերջապես ավելի կոշտ միջոցներ ձեռք չառնեին: Այսուհետ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 135.1 հոդվածի համաձայն` հասարակական տրանսպորտում ծխելու դեպքում նախատեսվում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Իսկ տուգանքի կիրառման իրավասությունը վերապահված է ՀՀ ճանապարհային ոստիկանությանը: Բացի այդ` մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում վարորդների ծխելու դեպքերը բացառելու նպատակով «Երևանտրանս» ՓԲԸ-ի աշխատակիցները ևս պարբերաբար, ինչպես նաև ընկերության «թեժ» գծով ուղևորներից ստացվող ահազանգերի հիման վրա երթուղիներում ստուգայցեր են կազմակերպում, որոնց ընթացքում վարորդների կողմից ծխելու դեպքեր հայտնաբերելիս տեղում կազմվում են արձանագրություններ և կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ: Ընդ որում արձանագրությունները կազմվում են վարորդների անունով, իսկ տուգանքի գումարը գանձվում է տվյալ երթուղին սպասարկող կազմակերպությունից: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից մեզ տեղեկացրին, որ վերջին երեք ամիսներին մայրաքաղաքում արձանագրվել է ծխելու ավելի քան 60 դեպք, և որպես տուգանք գանձվել է 1.5 մլն դրամից ավելի գումար, իսկ երթուղային տաքսիների երկու վարորդ ազատվել են աշխատանքից` օրինազանցության երրորդ դեպքից հետո: Վարորդների ծխելու առավելագույն դեպքերը (3-ական) արձանագրվել են ավտոբուսային 36Ա, 72Ա, 23Ա և միկրոավտոբուսային 46, 56 երթուղիներում: Ի դեպ տրանսպորտի վարչությունից տեղեկացանք նաև, որ վերջին մի քանի ամիսներին մայրաքաղաքի փողոցներում երթևեկող հասարակական տրանսպորտում զգալիորեհն կրճատվել են ծխելու դեպքերը, ինչում քիչ դեր չեն խաղացել նաև «թեժ գծի» ծառայությանը դիմած քաղաքացիները:
Թե ինչ արդյունքներ են արձանագրվել բոլոր այս հակածխախոտային միջոցառումների արդյունքում` երևանցիներն անզեն աչքով էլ կարող են տեսնել: Եթե նախկինում հասարակական տրանսպորտի գրեթե բոլոր վարորդները ուղերթի ժամանակ հասցնում էին գոնե մեկ-երկու անգամ «լիցքաթափվել»` ապա այժմ նրանք ստիպված են հաշվի նստել իրենց գրպանի պարունակության հետ, քանի որ յուրաքանչյուր խախտում իրենց կզրկի առնվազն մեկ ամսվա համար ծխախոտ գնելու համար պահանջվող գումարից: Իսկ երրորդ խախտումից հետո նա ընդհանրապես կարող է զրկվել աշխատանքից` լուծարելով երթուղին սպասարկող կազմակերպության հետ կնքած պայմանագիրը: Վարորդները դեռ կհասցնեն շնորհակալություն ֏ասել քաղաքային իշխանություններին, ովքեր կարողացան նրանց պարտադրել «թողնել» ծխելը, ինչի համար կամքի ուժը, պարզվում է, բավարար գործոն չէ: Մոռացանք հիշատակել նաև Ա֏Ժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի երբեմնի նախագահ Հրանուշ Հակոբյանի անունը: Ի վերջո նրա ջանքերով է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակման մասին» օրենքը կյանքի կոչվել: Իսկ հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիներն անկասկած երջանիկ են, քանի որ այլևս պարտադրված չեն հանդուրժել մի հոգու քմահաճույքը և գուցե քաղաքապետի այս շնորհակալ քայլը նրանց կսովորեցնի հարգել իրենց իրավունքները և պայքարել դրանց համար:
Ի դեպ ծխախոտի դեմ պայքարը միայն հասարակական տրանսպորտով չի սահմանափակվի: Քաղաքապետն արդեն հանձնարարել է առաջարկներ ներկայացնել հանրային սննդի օբյեկտներում ծխողների համար առանձնացված գոտիներ ստեղծելու վերաբերյալ: