Աստղերն իրենց շատ բան կարող են թույլ տալ, բայց նրանցից ոմանք նախընտրում են օգտվել տատիկների գեղեցկության բաղադրատոմսերից: Գերթանկ բրենդային քսուքները միշտ չէ, որ ձեզ պետք են: Կոսմետիկական բրենդների վրա կարելի է ծախսել ամբողջ աշխատավարձը, սակայն կրկին մնալ կորյակներով և կնճիռներով: Անգամ եթե որևէ աստղ դառնում է գովազդային արշավի դեմքը` բացարձակապես չի նշանակում, թե նա դրանից օգտվում է:
Օրինակ՝ «Սպանել Բիլին» բլոկբաստերի աստղ և Տարանտինոյի մուսա Ումա Թուրմանը: Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել է, որ իր օգտագործած թանկ քսուքներից ամենավատը Lacome-ի հակատարիքայինն է եղել: «Այն շատ է չորացնում մաշկը»,- անկեղծացել է դերասանուհին: Հաջորդ օրը բոլոր թերթերը գրեցին հարցազրույցի մասին, իսկ այդ ժամանակ նա հենց նույն քսուքի գովազդային դեմքն էր: Lacome-ը դերասանուհու հետ դադարեցրեց պայմանագիրը, բայց նա անմիջապես մեկ ուրիշը կնքեց Givechy-ի հետ` դառնալով Age ou Demo Le Secret բույրի «դեմքը»: Սակայն հավանաբար ծանոթ էլ չէ այդ օծանելիքի բույրին:
Ջուլյա Ռոբերտսը միշտ ժպտում է, որովհետև ատամները մաքրում է ելակով կամ կիտրոնով: Դրանց մեջ շատ վիտամին C կա, որը ճերմակեցնող բնական նյութ է: Սիրունիկի հրաշալի մազերի գաղտնիքը սովորական մայոնեզն է, որը նա որպես դիմակ քսում է մազերին: Բացի դրանից՝ Ջուլյան խոստովանում է, որ տնամերձ այգի ունի, որտեղ մրգեր և բանջարեղեն է աճեցնում, դրանցից դեմքի և մարմնի համար դիմակներ է պատրաստում: Վարունգը հիանալի միջոց է այտուցված աչքերի համար, իսկ ելակե դիմակը սպիտակեցնում և վերացնում է մաշկի բծերը:
Նուրբ և թավշյա ձեռքերի համար Նիկոլ Քիդմանը պարտական է ձիթապտղի յուղով լոգանքին: Բայց Քիդմանի գլխավոր հպարտությունը նրա շլացուցիչ կազմվածքն է, ինչի գաղտնիքը հատուկ սննդակարգն է: Նախաճաշին ուտում է ցորենի հատիկից պատրաստված հաց և ըմպում սուր
ճ, ճաշին` բանջարեղենային կոկտեյլ, ընթրիքին` բանջարեղենային մեծ աղցան` ձկով, հավի ճտով կամ մսով: Իսկ քաղցրավենիքի ժամին զբաղվում է մարզանքով:
57-ամյա Քիմ Բեսինջերը պարզապես հիանալի տեսք ունի: Նա միակն է այն փոքրաթիվ աստղերից, ովքեր համաձայնում են լուսանկարվել առանց դիմահարդարման: Քիմի մաշկի թարմությունն օգնում է պահպանել հասարակ հնարքը՝ ցնցուղի մեջ հավասար քանակությամբ ջուր և կաթ է լցնում և անհրաժեշտության դեպքում ցողում դեմքին:
Քեմերուն Դիասը բոլոր նորաձև սկրաբներից և պիլինգներից գերադասում է իր պատրաստածը` աղացած սուրճը՝ աղի հետ խառնած: Քիմը ևս մեկ ֆիրմային բաղադրատոմս ունի: Դերասանուհին խառնում է եգիպտացորենի ալյուրը գոլ ջրի հետ, քսում է, թեթևակի մերսում և լվանում: «Իսկ ամիսը մեկ անգամ դեմքս տրորում եմ ծովաղի և ձիթապտղի յուղի խառնուրդով»: Ձիթապտղի յուղի փոխարեն կարող է լինել ցանկացած բուսական յուղ: Օրինակ` խաղողի կորիզների կամ կոկոսի: Երկուսում էլ շատ վիտամին E կա, իսկ դա գլխավորն է: Բացի դրանից՝ հիանալի տեսք ունենալու համար պետք է շատ քնել:
«Փլեյբոլ» ամսագիրն արդեն երրորդ անգամ Դրյու Բելիմորին սեքսուալ դերասանուհի է անվանում` նշելով նրա բնական գեղեցկությունը, ինչպես նաև այն, որ նա լավ տեսք է ունենում թե դիմահարդ
արված, թե առանց դրա: «Ես թանկ քսուքներ չեմ օգտագործում,- վստահեցնում է Բելիմորը: Ամեն ինչ շատ պարզ է` նուրբ, մաքրող կաթ, պաշտպանություն արևից և ջուր: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է կնոջը երիտասարդ տեսք ունենալու համար` կանոնավոր խնամք, չծուլանալ՝ լվանալ դիմահարդարումը, խոնավացնել մաշկը և խնամել մազերը: Սակայն այդ ամենից բացի կարևոր է նաև այն, թե ինչպես եք ընկալում կյանքը և ձեզ` այս աշխարհում: Մռայլ, նախանձ և անընդհատ դժգոհ մարդիկ չեն կարող երիտասարդ տեսք ունենալ, նույնիսկ եթե կյանքի կեսն անց են կացրել գեղեցկության սրահներում: Նրանց «դեմքին ամեն ինչ գրված է»: Իսկ նրանք, ովքեր դրական են ընկալում շրջապատող աշխարհը` ավելի երկար են ապրում և քիչ կնճիռներ ունեն»,- ասում է Դրյուն:
Իսրայելցի սուպերմոդել Բար Ռաֆայելին` Լեոնարդո դի Կապրիոյի նախկին հարսնացուն, ներքնազգեստ և լողազգեստներ է գովազդում աշխարհի ամենանորաձև ամսագրերում, նրան մշտապես հրավիրում են դառնալ այս կամ այն բրենդի «դեմքը»: Սակայն մոլորակի ամենապահանջված թոփ-մոդելներից մեկն իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ էլիտար ներքնազգեստ չի կրում, գերադասում է բամբակե էժան կրծկալները:
«Թանկարժեք ներքնազգեստն անտեղի ծախս է, դա գեղեցիկ է, բայց գործնական չէ: Ամենալավը կուրծքը պահում է բամբակե, մարզական ներքնազգեստը,- ասում է սուպերմոդելը, ով միլիոններ է վաստակում:- Ես էժան ներքնազգեստ եմ սիրում և թանկերի համար գումար չեմ ծախսում»:
Սոֆի Լորենը 72 տարեկանում հայտնի Pirelli օրացույցի համար մերկ նկարահանվեց և ցանկահարույց ու բնական տեք ուներ: Դերասանուհու պատմելով` մի անգամ նա իր վարսավիրից լսել էր, թե ինչպես է նրա մայրը կարողացել մինչև 80 տարեկանը մաշկի հիանալի տեսքը պահպանել: Գաղտնիքը պարզ է` լվացվում էր օճառաջրով և ամեն առավոտ դեմքին ձիթպտղի յուղ քսում:
«Ես փորձեցի, և դա աներևակայելի է: Յուղը հրաշքներ է գործում: Հղիության ժամանակ ամեն օր մաշկիս նշի յուղ էի քսում, և բացասական ազդեցություն չեղավ: Նաև ամեն առավոտ 20 րոպե բերանիս մեջ պահում և ողողում եմ անում բուսական յուղով, դա շատ օգտակար է»,- իր գաղտնիքը հայտնել է դերասանուհին:
lady.pravda.ru














