Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ
Քաղաքապետարանի աշխատանքը գնահատում եմ շատ ավելի լավ, քան որևէ այլ քաղաքապետի օրոք, բայց միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ այդ աշխատանքը դեռ շատ հեռու է բավարար լինելուց: Գուցե քաղաքապետարանի ներկայացուցիչները պարծենան իրենց արած գործով, բայց իմ կարծիքով այն հինգ բալանոց սանդղակի դեպքում արժանի է երեքի: Դեռ կան կենտրոնական փողոցներ, որտեղ առկա է սառույցի ու ձյան խնդիրը, էլ չեմ խոսում մայթերի ու բակերի մասին: Գուցե պատճառը տեխնիկապես անբավարար զինված լինե՞լն է: Այն գումարները, որոնք նախատեսվել են այս աշխատանքների համար, համոզված եմ` նպատակային չեն օգտագործվում: Երկրորդ պատճառն այն է, որ դեռ չկան գործը գերազանց կատարելու սովորություն և կարգապահություն: Իսկ համատիրություններն ընդհանրապես անգործության են մատնված: Նրանք իրենց պարտքն են համարում հավաքել որոշ գումարներ, բայց պարտականությունների մեկ տոկոսն էլ չեն կատարում:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետարանի աշխատանքը՝ երևանյան փողոցներում ձյան և սառույցի մաքրման առումով
- Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ
Ընթերցել... Մեկնաբանել
























