Les ogres de Barback (Բարբակի hսկաները)` Ֆրանսիայում և ֆրանկալեզու մի շարք երկրներում հանրահայտ այս խումբը, որը միավորում է Սեմ (կիթառ, ջութակ), Ալիսա (թավջութակ-բաս), Մաթիլդա (ստեղնաշարեր, ֆլեյտա) և Ֆրեդ (վոկալ, ակորդեոն) քույրերին և եղբայրներին, Հայաստանում գուցեև այնքան հայտնի չէ: Այդ տաղանդավոր երաժիշտների նախանցած տարվա ելույթները Երևանի«Նարեկացիե կենտրոնի փոքր դահլիճում և Սիրահարների այգում, ինչպես նաև Գյումրիում, հիմնականում երիտասարդ լսարանին էին գրավել և առանձնապես մեծ արձագանք չէին ստացել: Դա Les ogres de Barback-ի առաջին ու առայժմ միակ այցն էր պատմական հայրենիք: Այո, հայրենիք, քանի որ երաժիշտները ծագումով հայ են` նրանց պապն ու տատը մեր այն հայրենակիցներն են եղել, ում բախտ է վիճակվել փրկվել ցեղասպանությունից: Ապագա երաժիշտների ծնողները ծնվել են Ֆրանսիայում: Մայրը եղել է կրքոտ երաժշտասեր, իսկ հայրը` դաշնակահար: Սեմը, Ֆրեդը և նրանց կրտսեր քույրերը` Մաթիլդա ու Ալիսա երկվորյակները, մանկուց սիրահարված էին երաժշտությանը և բավականին վաղ տարիքից յուրաքանչյուրը մի քանի գործիք էր նվագում: Իսկ 1994 թ. նրանք որոշեցին միավորել իրենց տաղանդները: Այդպես ծնվեց Les ogres de Barback խումբը: Դեպի հաջողություն տանող ճանապարհը բավականին կարճ էր, և շուտով խումբն իր հարազատ Քրյոզ քաղաքի մայթերից ու փոքրիկ դահլիճներից տեղափոխվեց մեծ բեմ:
Ինչպես խոստովանում են իրենք՝ երաժիշտները, իրենց միավորում է սերը ֆրանսիական շանսոնի դասական ներկայացուցիչների` Լեո Ֆերե
ի, Ժակ Բրելի, Ժորժ Բրասանսի նման առասպելների հանդեպ: Վերջինիս ազդեցությունը հատկապես նկատելի է Les ogres de Barback-ի երգերում, որոնք առանձնանում են իրենց հարուստ բառապաշարով, բազմաթիվ զուգորդումներով քողարկված մեջբերումներով, փոխաբերությունների սրամիտ խաղարկումով: Գոյության առաջին տարիներին Les ogres de Barback-ի ոճի վրա որոշակի ազդեցություն են ունեցել Ռենոն, Պիեռ Պերեն, ինչպես նաև ֆրանսիական Mao egra կուլտային պանկ-ռոք խումբը: Իր գոյության 17 տարիների ընթացքում խումբը հասցրել է թողարկել 12 ալբոմ: Վերջին ալբոմի անվանումը խորհրդանշական է՝«Ինչպես ես դարձա ճանապարհորդե (Commet je suis deveu voyageur): Բարբակի հսկաները վաղուց էին դարձել անդադրում ճանապարհորդներ` իրենց ժամանակի մեծ մասն անցկացնելով հյուրախաղերով և մասնակցելով երաժշտական տարբեր փառատոների:
Les ogres de Barback-ը հայտնի է նաև իր բարեգործական գործունեությամբ: Իրենց 2009 թ. հիմնադրած բարեգործական ասոցիացիայի շրջանակներում երաժիշտները վաճառված յուրաքանչյուր ձայնասկավառակից մեկական եվրո են փոխանցում«Հաշմանդամների միջազգային ասոցիացիայինե, օգնում են հաշմանդամ երեխաներին:
Այսինքն նրանց մասին ոչ ոք ավելի լավ չի պատմի, քան հենց իրենք` երաժիշտները: Ձեզ ենք ներկայացնում Les ogres de Barback խմբի վերջին հարցազրույցներից մեկը՝ տպագրված ouvelle Va
gue ամսագրում (որոշ կրճատումներով): - Les ogres de Barback-ի պատմությունը զարմանալի է: Ձեր խումբն արդեն 17 տարվա պատմություն ունի, և այս ընթացքում դուք շարունակում եք ապրել գերակտիվ ստեղծագործական կյանքով, իսկ վերջերս էլ թողարկեցիք 12-րդ ալբոմը: Կարելի է ասել, որ դուք աշխատում եք գրեթե անդադար, իսկ մեր փոփոխական ժամանակներում դա բավականին հազվադեպ երևույթ է երաժշտական աշխարհում: Ո՞րն է ձեր երկարակեցության գաղտնիքը:
- Հավանաբար այն, որ մենք բավականին հետևողական ենք մեր նախագծերի իրականացման հարցում: Մենք ձանձրանալու ժամանակ առհասարակ չունենք: Սիրում ենք ճամփորդել աշխարհով մեկ, մեզ դուր է գալիս թե թատրոններում պճնված հանդիսատեսի առջև, թե փոքր ռոք ակումբներում, հայտնի համերգասրահներում կամ փառատոների բաց հարթակներում ելույթ ունենալը: Մենք սիրում ենք բազմազանությունը, և ամեն հաջորդ տարին այդ առումով տարբերվում է նախորդից: Բացի դրանից՝ մենք աշխատում ենք ստուդիայում, ալբոմներ ձայնագրում, երեխաների համար՝ ձայնասկավառակներ: Մի խոսքով` քիթ սրբելու ժամանակ չունենք: Եվ ամենաահավորն այն է, որ մեր գլուխներում անընդհատ հսկայական քանակության զանազան նոր նախագծեր են ծնվում: Ահա այսպիսին է մեր կյանքը:
- Եթե համեմատենք ձեր առաջին և ներկա ելույթները` դուք կուզենայիք հե՞տ պտտել ժամանակի անիվը, թե այն, ինչ այսօր եք անում, ավելի մեծ բավականություն է պատճառում: Ձեզ հաջողվե՞լ է պահպանել ձեր լսարանը:

- Մենք միշտ երազել ենք այն մասին, որ մեր լսարանը բաղկացած լինի տարբեր սերունդների ներկայացուցիչներից և հասել ենք դրան: Մեզ համար լավ համերգն այն է, երբ թե երեխաները, թե պատանիները, թե մեծահասակները դահլիճից դուրս են գալիս ժպիտով: Դա նշանակում է, որ համերգը հաջողվել է: Մեր լսարանը մեզ հավատարիմ է մնացել: Այդ պատճառով էլ մեր համերգներին թափուր տեղեր գրեթե չեն լինում: Մեր հանդիսատեսներից շատերը գալիս են իրենց երեխաների հետ, իսկ պատանիները բերում են իրենց ծնողներին, նույնիսկ տատիկ-պապիկներին, ինչը մեզ համար կրկնակի հաճելի է:
- Հաճախ են վիճում՝ արդյո՞ք արվեստագետն իր ստեղծագործություններում պետք է շոշափի քաղաքական թեմաներ, քաղաքական գաղափարներ քարոզի, դրանով իսկ՝ մի տեսակ ուղղորդելով իր լսարանին: Ձեր կարծիքը:
- Մի՞թե«քաղաքական թեմաներ շոշափելըե նշանակում է ուղղորդել: Ի՞նչ է քաղաքականությունը: Այն հենց կյանքն է, որ կա՝ իր բոլոր դրսևորումներով: Այդ իմաստով մենք բոլորս էլ«քաղաքականացված ենքե: Սիրային երգը նույնպես քաղաքականություն է: Իհարկե մեր երգերը որոշակի փիլիսոփայություն, գաղափարներ կրում են, բայց յուրաքանչյուր լսող ազատ է ընկալել դրանք այնպես, ինչպես ուզում է: Մեր լսարանը մեծ հետաքրքրությամբ է արձագանքում քաղաքացիական իրավունքերի ու մասնավորապես քաղաքացիության մասին մեր գաղափարներին: Մեր վերջին համերգներից մեկում բեմում հսկայական էկրան էինք տեղադրել` ցուցադրեցինք«Կրթություն՝ առանց սահմաններիե կազմակերպության ֆիլմն այն մասին, թե ինչպես են երկրից արտաքսում ապատրիդ երեխաներին: Հանդիսատեսը ցնցված էր: Մենք ուզում էինք ցույց տալ` նայեք, այս սարսափելի երևույթները կատարվում են մեր տանը, մեր երկրում... Եվ դրա դեմ պետք է պայքարել: Մենք ծագումով հայ ենք:
Մեր տատիկը և պապիկը հրաշքով են փրկվել ցեղասպանությունից, ապաստարան գտել Ֆրանսիայում: Մենք ինքներս գաղթականների ընտանիքից ենք և հավանաբար դրա համար էլ այդքան ցավագին ենք ընդունում այն երևույթը, որ Ֆրանսիայում երկրի քաղաքացի չհամարվող ծնողների երեխաներին վերաբերվում են ինչպես վտարանդիների: Դրա հետ համակերպվել չի կարելի: Մենք չենք ուզում, որ մեր երեխաները տարիներ անց մեզ հանդիմանելով հարցնեն.«Իսկ դուք այդ չարիքի դեմ ինչ-որ ձևով պայքարե՞լ եքե: - Ձեր նոր ալբոմի երգերից մեկը՝«Ես առաջ եմ ձգտումե, դուք հայերեն եք կատարել: Հայաստանի թեման` այն երկրի, որտեղից դուք սերում եք, արդեն շոշափել էիք 2004 թ. Terrai Vague ալբոմի L` armeiee`«Հայուհիե երգում: Այս երկու երգերը համեմատելիս թեմայի ձեր ընկալումներում որոշակի փոփոխություն է զգացվում...
- Փոփոխությունն այն է, որ 2004 թ. հետո մենք առաջին անգամ եղանք Հայաստանում` ելույթ ուենցանք Երևանում և Գյումրիում, հասցրինք ծանոթանալ երկրին: Մենք ժամանակ ունեցանք այցելելու հետաքրքիր վայրեր, հանդիպելու մարդկանց, նաև՝ երաժիշտների հետ: Զարմանալի երկիր է: Մեզ այնտեղ դուդուկ նվիրեցին, որը մենք հիմա մեր կոմպոզիցիաներում հաճախ ենք օգտագործում:


















Մեկնաբանություններ
Targmanutyune sxal e - L'OGRE franseren nchanakum e MARDAKER, LYUDOYED... Yev heto, voch te frankalezu, ayl fransaxos
RSS feed for comments to this post