Վերջին շրջանում դերասանուհի Անժելա Սարգսյանի` համացանցում հայտնված խիստ անձնական լուսանկարները հասարակության բուռն քննարկման առարկա դարձան, ոմանց նույնիսկ«հացն ու ջուրըե:
Հիշեցնենք, որ Կարեն Արայանը` Անժելա Սարգսյանի«տղամարդըե, համացանցում տեղադրել էր Անժելայի մերկ, անպարկեշտ լուսանկարները: Հոկտեմբերի 5-ին երիտասարդը ձերբակալվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 144-րդ (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263-րդ (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների մեղադրանքով:
Նշենք, որ Կարեն Արայանը օրենքով գող Շուրայի որդին է և նախկինում մեկ անգամ դատապարտված է եղել ավազակային հարձակման համար:
Հոկտեմբերի 6-ին«Երկիր մեդիաե հեռուստաալիքի«Կռվախնձորե հաղորդումը փորձեց որոշակի պարզաբանումներ տալ այս պատմությանը` հրավիրելով Անժելային և իր նախկին ամուսնուն: Հաղորդման ընթացքում նրանք տեղեկացրել են, որ մեկ տարի չորս ամիս է` բաժանված են, բայց շարունակում են ապրել նույն հարկի տակ, որ ամուսինը տեղյակ է կնոջ սիրային արկածի մասին: Պատմել են, որ երբ Անժելան իմանալով Կարենի անցյալի, նրա ծնողների«ով լինելու մասինե, որոշել է խզել կապը սիրեկանի հետ, վերջինս էլ սկսել է սպառնալ նրան` ասելով.«Կամ կապրես ինձ հետ, կամ ընդհանրապես չես ապրիե և որպես վրեժխնդրություն` տեղադրել է համացանցում այդ լուսանկարները: Դերասանուհու ամուսինը խոստովանել է, որ այդ լուսանկարներում ինքն է եղել Անժելայի հետ, և որ դրանք գողացել են իրենց տան համակարգչից:
Երկուշաբթի` հոկտեմբերի 17-ին YouTube կայքում տեղի ունեցավ«Չենք լռելուե երիտասարդական նախաձեռնության` Հայաստանի պատմության մեջ առաջին` նախապես հայտարարված և սպասված համացանցային վիդեոպրեմիերան:
«Չենք լռելուե-ի«Ճշմարտության մերկապարե վիդեոզրույցների շարքի առաջին թողարկման հյուրն էր Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը, ով թեմային առնչվող նոր բացահայտումներ էր արել` կապված, իր խոսքերով, Անժելա Սարգսյանի կողմից Կարենի դեմ ոստիկանությունում ներկայացված սուտ մեղադրանքների, նկարների` համացանցում հայտնվելու իրական պատմության և դրանցում պատկերված անձանց, Անժելայի և Կարենի միջև եղած հարաբերությունների, դերասանուհու`«Կյանքի խոսքե աղանդին անդամակցելու և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ, ասելով, որ չի լռելու և թույլ չի տալու, որ«իր անմեղ տղան հենց այնպես կորչիե:
Ըստ նրա` Անժելան«Կռվախնձորումե ոչ մի ճիշտ խոսք չի ասել և այն կերպարը, որում փորձել է ներկայանալ, բոլորովին չի համատասխանում նրա իրական կերպարին: Որ ինքը տեղյակ է եղել որդու և դերասանուհու կապի մասին և բնականաբար չի ընդունել այն` հորդորելով խզել կապը, իսկ որդին պատճառաբանել է, որ«չի կարողանում ազատվել նրանիցե: Ըստ տիկին Արայանի` Անժելան գաղտնի տեսանկարահանումների սիրահար է: Մի օր Կարենին
մի սկավառակ է տվել, որտեղ գաղտնի տեսախցիկով նկարահանված է եղել իր և իր«տղամարդուե սեռական հարաբերությունը: Կարենը բարկացել և կոտրել է սկավառակը` ասելով.«Ի՞նչ է, իմ գլխին էլ ես ուզում մյուսների նման սարքե՞լե: Անժելան ասել է, որ դա միայն իրենց է պատկանում և որ նման բան չի պատրաստվում անել: Կարենը մորն ասել է, որ զգուշորեն ուզում է վերջ տալ իր ու Անժելայի հարաբերություններին: Մարինա Արայանի խոսքերով` երբ Անժելան հասկացել է, որ Կարենը ցանկանում է իրեն լքել, ասել է, որ կկործանի Կարենին, քանի որ իր թիկունքին կշիռ ունեցող մարդիկ և հզոր եկեղեցի է կանգնած, ապա` սպառնացել, որ կտարածի, թե Կարենն իրեն բռնաբարել է: Երբ բռնաբարության մասին լուրն սկսվել է տարածվել` Կարենն ընկերներին ցույց է տվել, ապա շատ կարճ ժամանակով համացանցում տեղադրել և նորից հեռացրել իր և Անժելայի` մինչև գոտկատեղը մերկ (ոչ ավելի), գրկախառնված, երջանիկ դեմքերով լուսանկարները, որպեսզի ապացուցի, որ իրենց միջև այդպիսի հարաբերություններ են եղել, ոչ թե բռնաբարություն:
Ըստ տիկին Արայանի` Կարենն այնպիսի դաստիարակություն է ստացել, որ հարգելով առաջին հերթին իր ծնողներին, ապա շրջապատին` չէր կարող իրեն թույլ տալ և իր սեռական կյանքը մանրամասնող, անպարկեշտ լուսանկարներ տեղադրել համացանցում: Մարինա Արայանը կարծում է, որ անպարկեշտ լուսանկարները կարող է հենց ինքը` Անժելան սեփական PR-ի համար գցած լինի, կարող է` ամուսինը կամ նախկին սիրեկաններից որևէ մեկը: Մարինա Արայանի խոսքերով` Անժելան 15 հոգուց բաղկացած իր սիրեկանների ցուցակն է ուղարկել Կարենի բջջայինին, որը հիմա առգրավված է և գտնվում է ոստիկանությունում: Տիկին Արայանն ասում է, որ այս ամբողջ պատմությունը շատ լավ մշակված սցենար է:
Ապա նա մեղադրել է Անժելա Սարգսյանին մանկապղծության մեջ` ասելով, որ ոչ մի հայ կին իրեն նման բան թույլ չէր տա: Ինքը մի տեսասկավառակ է դիտել, որտեղ Անժելան մերկապար է պարում և դրան ներկա է նրա դուստրը (մանրամասները բաց ենք թողնում): Նա հայտարարել էր, որ այդ սկավառակը գտնվում է ոստիկանությունում: Սակայն ըստ ոստիկանության մամուլի ծառայության` Մարինա Արայանի կողմից իրենց ուղարկված տեսանյութը փորձաքննության է ենթարկվել, և պոռնոգրաֆիայի առկայությունը հերքվել է: Ոստիկանությունում նաև նշել են, որ դեռևս պարզ չէ` Մարինա Արայանն իր արած հայտարարության համար պատասխանատվության կենթարկվի՞, թե ոչ: Դա կերևա միայն նախաքննության ավարտից հետո:
Ինչպես երևում է`«էս խմորը դեռ շատ ջուր կտանիե:















Մեկնաբանություններ
RSS feed for comments to this post