Աստղերի գաղտնիքները կրկին հանրության սեփականությունը դարձան. թե «իրականում ինչպես է ամեն ինչ եղել»՝ պատմել է Միկի Ռուրկի նախկին կին Քերի Օտիսը: Մասնավորապես իր Beauty Disrupted: A Memoir («Ավերված գեղեցկություն. հիշողություններ») գրքում նախկին մոդելը և դերասանուհին պատմել է, թե ինչպես Միկին քիչ է մնացել՝ կրակի իր վրա: Մերին և Միկին ծանոթացել են «Վայրի խոլորձ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, և նրանց միջև կրքոտ սիրավեպ է սկսվել: Սակայն աղջկան տանջում էին կասկածները: «Երբ նկարահանումներն ավարտվեցին՝ ես հայտնվեցի Միկիի կնոջ դերում: Եվ բոլոր չափանիշներով այնպիսի կյանք ունեի, ինչի մասին բոլորը կերազեին. շքեղ, մեծ տուն, ճանաչված դերասանի հետ սիրավեպ: Սակայն դրանով ցանկն ավարտվում է:
Ռուրկն ահավոր խանդոտ էր: Մի անգամ նա տեսավ Vaity Fair-ի համար իմ մերկ լուսանկարները, որն արել էր արվամոլ լուսանկարիչ Սթիվեն Մայզելը և կատաղեց. «Ամեն մեկը կարող է տեսնել քո հետույքը, բայց չէ՞ որ այն ինձ է պատկանում»: Որպեսզի ապացուցի, որ չի կատակում, Միկին վարձեց երկու հոգու և ուղարկեց Մայզելի մոտ. խեղճին մահու չափ վախեցրել էին, խլել էին նրա հանրահայտ գլխարկը և լուսանկարել վախեցած դեմքը: Սակայն դա դեռ ամենը չէր: Քերին իսկապես վախեցել էր, երբ սիրեկանի ձեռքին ատրճանակ էր հայտնաբերել. «Մենք ռեստորանում էինք, հանկարծ ներքև նայեցի և ոտքերիս մոտ Magum 357 ատրճանակը տեսա»: Օտիսն ստիպված է եղել այն թաքցնել պայուսակում և տուն տանել: Իսկ տանը կատարվեց անկանխատեսելին` ատրճանակը պատահականորեն կրակեց, և փամփուշտը աղջկա սրտից ընդամենը երկու միլիմետր հեռու անցավ. «Ես խեղդվելով բղավում էի՝ խնդրում եմ` օգնիր, ես արյունահոսում եմ, դա անհրաժեշտ է դադարեցնել»: Բայց Միկիին ավելի շատ այլ բան էր հետաքրքրում. «Սա ինչ մղձավանջ է, կորցրու դրանք»,- ասում էր նա: Թվում էր, թե նա մամուլում հայտնվելուց էր վախենում: Ես սարսափահար եղա՝ ի՞նչն է նրա համար ավելի կարևոր՝ թերթերում հայտնվե՞լը, թե կյանքս փրկելը:
Այդ միջադեպից հետո զույգի հարաբերությունները խաթարվեցին, բայց նրանք վերջնականապես չբաժանվեցին: Որոշ ժամանակ անց կրկին միացան: «Ես գաղափար չունեի նրա ծրագրերի մասին: Սակայն օրերից մի օր նա հայտնվեց, ծունկի իջավ և ասաց՝ ամուսնացիր ինձ հետ: Ես ցնցված էի, չէ՞ որ մենք մի քանի ամիս չէինք հանդիպել: Միկիին ասացի, որ ինձ մտածելու համար ժամանակ է հարկավոր: Նա ասաց՝ չի ցանկանում սպասել: Եվ որպեսզի ապացուցի, որ խոսքերը քամուն չի տալիս, մեքենայից հանեց երկար` նշանագրերով զարդարված կտորի մեջ փաթաթած սուրը: «Ի՞նչ է սա»,- հարցրի ես: «Սա խարակիրիի սուր է»,- ասաց նա և ավելացրեց. «Պատասխան տուր ինձ, թե չէ` կմեռնեմ»:
Քերին ստիպված եղավ համաձայնել: Հուրախություն նրա՝ այժմ Միկին չի հետապնդում նախկին սիրեցյալին, և նա հանգիստ կարող է հիշել անցած տարիները՝ դրանք համեմելով բուռն սիրավեպի մանրամասներով:

















