Երբ 2006 թ. «Շանթ» հեռուստաընկերությունը գնեց Մեծ Բրիտանիայում ժողովրդականություն վայելող և բարձր վարկանիշ ձեռք բերած Pop idle երաժշտական շոու հեռուստանախագիծը Հայաստանում իրականացնելու իրավունքը` չէր կասկածում, որ մի քանի տարում այն կնվաճի հայաստանյան հեռուստատեսային դաշտը, և Հայսուպերսթարից «սերած» երգիչները հայկական շոու բիզնեսում ամուր տեղեր կգրավեն: Այսօր` վեց տարի անց, Շանթի հեռուստաեթերում է նախագծի հինգերորդ եթերաշրջանը, որը հոբելյանական է թե հեռուստատեսության, թե սուպերսթարցիների և թե նախագծի երկրպագուների համար: Ուստի այս եթերաշրջանը տաղավարի ձևավորմամբ, երաժշտական կատարումներով, տեխնիկական հնարավորություններով տարբերվում է մյուս եթերաշրջաններից` ավելի տոնական է, գունագեղ ու անակնկալներով լի: Նախագիծը վարելու առաքելությունն այս անգամ ստանձնել է Արամ MP3-ը, ով մինչ այդ կուլիսների հետևում էր երևում և ներկայացնում էր մասնակիցների «սուպերսթարային» առօրյան:




































