Save the Children կազմակերպությունը հրապարակել է 176 երկրների վարկանիշային աղյուսակը, որի հիման վրա կարելի է եզրակացնել, թե որ երկրում է առավել անվտանգ երեխա ունենալը:
State of the World`s Mothers ամենամյա հետազոտությունն անց է կացվում արդեն 14-րդ տարին: Դրանում այս անգամ ներառվել են 100 հազարից շատ բնակչություն ունեցող 176 երկրներ:
State of the World`s Mothers ամենամյա հետազոտությունն անց է կացվում արդեն 14-րդ տարին: Դրանում այս անգամ ներառվել են 100 հազարից շատ բնակչություն ունեցող 176 երկրներ:
Ընթերցել... Մեկնաբանել



«Քեզ ի՞նչ է պետք: Ես Ավստրիայից կուղարկեմ»: «Շնորհակալություն, ոչինչ պետք չէ»: «Ինչպե՞ս թե: Հաստատ ինչ-որ բան պետք է: Ես երևանցի բոլոր ընկերներիս հարցնում եմ, մանավանդ երաժիշտներին: Գուցե մեկին լարեր են պետք, մյուսին՝ նոտաներ, ձայնասկավառակներ... Եվ տարօրինակ բան է՝ բոլորը միայն շնորհակալություն են հայտնում ու հրաժարվում»: Մայք Մոսեսյանն անկեղծորեն զարմացել էր, որ երևանցիները ոչինչ չեն խնդրում՝ առաջ նման բան չէր եղել:
Ոչ մետաղական հանքապաշարների քանակով և բազմազանությամբ մեր երկիրը հետխորհրդային տարածքում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում, իսկ այդ պաշարների որոշ տեսակներով՝ նույնիսկ ամբողջ աշխարհում: Հիմնական պաշարներից են Արագածի հանքավայրի բարձրորակ պեռլիտը, որտեղ խտացված է այդ հումքի համաշխարհային պաշարների ավելի քան 50 տոկոսը:
Փոփ երաժշտության միլիոնավոր երկրպագուների ուշադրությունը գամված է շվեդական Մալմյո քաղաքին, որտեղ այս օրերին անց է կացվում Եվրատեսիլ-2013 մրցույթը: Եզրափակիչը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 18-ին:
Ես բոլորովին չեմ զարմանում, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը կանայք (նաև էլիտար ցեղատեսակի) եկեղեցի են մտնում գլխաբաց, շատերը մաստակ ծամելով, ոմանք հեռախոսով էին խոսում (Տաշիր Սամո), նույնիսկ եղան մարդիկ, որոնք խորանին մեջքով կանգնեցին (Լֆիկ Սամո), ու ընդհանրապես չզարմացա, երբ մատաղը խլխլեցին, չզարմացա նաև, որ ճարտարապետն անուն-ազգանուն չուներ (Արտակ Ղուլյան, չհիշատակվեց նրա անունը, կարծես առանց նրա ստեղծագործության, միայն Գագոյի փողերով հնարավոր էր եկեղեցի ունենալ):
Որ Հայաստանի համար ռուսական գազի սակագների բարձրացման մասին խոսակցություններն ընդամենը որոշ ժամանակով են սառեցվել և վաղ թե ուշ կվերսկսվեն, մեր երկրում գիտեին բոլորը: «Որոշ ժամանակովը» մեր նորագույն պատմության հենց այն ժամանակահատվածն էր, որը ծախսվեց նախագահի և Երևանի Ավագանու ընտրությունների համար: Հիմա ամեն ինչ ավարտված է: Հանրապետական կուսակցությունը, ինչպեսև ակնկալվում էր, հաղթեց բոլոր ճակատներում: Եվ եկավ գազի, ավելի ճիշտ՝ երկնագույն վառելիքի նոր գների մասին կրկին խոսելու ժամանակը:
Նախանցած շաբաթ՝ մայիսի 8-ին Ուրախների և հնարամիտների ակումբի հայկական լիգան նշում էր հիմնադրման 20-ամյակը: Միջոցառումը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս տարեթիվը նշելու մտահղացումը «Նոր հայեր» թիմի նախկին անդամ, այժմ հաջողակ գործարար Արթուր Ջանիբեկյանինն էր, իսկ իրականացրել էր «Շարմ» ընկերությունը, ինչը տրամաբանական է, քանի որ հենց «Շարմի» տղաները՝ ժամանակին Երևանի բժշկական ինստիտուտի թիմի միջուկը համարվող ուսանողներն էին 1993 թ. ստեղծել ՈՒՀԱ հայկական լիգան:









