Կառավարության Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային` Երևանի ֆիզիկայի ինստիտուտին նոր կարգավիճակ տալու մասին որոշումը ինստիտուտի գիտաշխատողները սվիններով ընդունեցին: Նրանց խոսքով կառավարությունը ոչ մի հիմնավորում չի տալիս, թե ինչու է պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) վերափոխվում հիմնադրամի: «Կառավարությունն իր այս որոշմամբ խախտել է օրենքները, անտեսել մեր` հարցի քննարկմանը մասնակից լինելու բազմաթիվ խնդրանքները»,- պնդում են ըմբոստացած գիտնականները:
Մեզ հետ զրույցի ընթացքում նրանք նշեցին բոլոր այն բացասական հետևանքները, որոնք կհետևեն ինստիտուտի իրավական կարգավիճակը փոխելուն: Նրանց խոսքով` մինչ այժմ գիտական կարևոր հարցերը լուծվում էին գիտական խորհրդում, որն ուներ բավականին լուրջ իրավասություններ: Հիմնադրամ դառնալու պարագայում գիտական խորհրդի իրավասությունները կհավասարվեն զրոյի: Փոխարենը համաձայն ՀՀ Հիմնադրամների մասին օրենքի` մեծ ազատություն կտրվի հոգաբարձուների խորհրդին, իսկ այդ դեպքում հետազոտող, հիմնարար գիտությամբ զբաղվող գիտնականը կկորցնի ակադեմիական ազատությունը: Քանի որ այդ պարագայում, կանոնադրության համաձայն, գիտնականները պետք է ենթարկվեն Հոգաբարձուների խորհրդին, որն էլ պետք է որոշի` ինչ թեմատիկայով են իրենք զբաղվելու: «Նախկինում եթե խնդիրներ էին լինում` դիմում էինք էկոնոմիկայի նախարարությանը: Այս դեպքում բարձրագույն մարմինը լինելու է Հոգաբարձուների խորհուրդը, և փաստորեն եթե որևէ խնդիր ծագի` դիմելու-բողոքելու տեղ չենք ունենա: Բացի դա` գիտնականը նվիրյալ է, գումարի համար չի աշխատում: Գիտնականն ինքը, հաշվի առնելով գիտական կազմակերպության առջև պետության կողմից դրված խնդիրները, պետք է որոշի, թե ինչ թեմայով է ցանկանում զբաղվել»,- իր վրդովմունքը հայտնեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Ասատրյանը:
Գիտաշխատողների հաջորդ մտահոգությունը կապված է ինստիտուտի` ոչ պետական կազմակերպություն դառնալու հետ: Կառավարությունը որոշման մեջ նշում է, որ հիմնադրամին ֆինանսական միջոցներ է հատկացնելու: Սակայն գիտնականների կարծիքով սա երաշխիք չէ: «Մի քանի տարի անց, երբ հերթական անգամ բյուջեն քննարկվի արդեն այլ վարչապետի կամ ղեկավարների կողմից, հիմնադրամը համարելով ոչ պետական կազմակերպություն, ամենայն հավանականությամբ ֆինանսական միջոցներ այլևս չեն հատկացնի: Իսկ հիմնարար գիտությունն անմիջապես արդյունքներ չի տալիս, դրանք երևում են 50-60 տարի անց: Այսինքն միայն պետությունը կարող է մեզ աջակցել, ներկայումս Հայաստանում մասնավոր անձը հիմնարար գիտության համար գումար չի հատկացնի»,- բացատրում է գիտական խմբի ղեկավար Վասակ Ղավալյանը:
«Եթե ձեր բողոքն ուշադրության չարժանանա` ի՞նչ ենք անելու հարցին» գիտաշխատողները պատասխանեցին, որ շարունակելու են քաղաքակիրթ պայքարը: Սեպտեմբերի 2-ին ֆիզիկայի ինստիտուտում գիտաշխատողները հրավիրել էին հավաք-ժողով, որտեղ արտահայտել են իրենց դիրքորոշումը կառավարության որոշման վերաբերյալ: Ժողովին մասնակցել են մեկ ԳԱԱ թղթակից-անդամ, տասնհինգ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, երեսունմեկ գիտությունների թեկնածու: Ժողովի վերջում քվեարկությամբ կայացրել են երեք կետից կազմված որոշում: Համաձայն 1-ին կետի նրանք անթույլատրելի են համարել վերակազմավորման գործընթացը` առանց ինստիտուտում քննարկելու և կառավարությունից պահանջել են կասեցնել այն: 2-րդ կետով անվստահություն են հայտնել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին` ինստիտուտի վերակազմավորումն ապօրինի նախաձեռնելու համար: Ըստ 3-րդ կետի` գիտնականները կառավարությանը խնդրում են «ապահովել, որ Ներսես Երիցյանը ոչ մի առնչություն չունենա ինստիտուտի հետ» (հիշեցնենք, որ ծրագրվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանին):
Որոշման տեքստն այս երեք կետերով, ինչպես նաև հիմնադրամի վերակազմավորման գաղափարը մերժող մի շարք հիմնավորումներն ու այդ մերժումը պահանջող աշխատակիցների ստորագրությւոններն ուղարկել ենք ՀՀ նախագահին, վարչապետին, էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարներին: Համապատասխան բաժիններից ստացել եմ գրավոր համաձայնություն, որ մեր նամակը ստացել են»,- տեղեկացրեց ժողովի քարտուղար Վ. Ղավալյանը:
Գիտաշխատողների խոսքով` կառավարությունն իր այս որոշմամբ խախտել է «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը: Այդ օրենքի համաձայն` գիտական կազմակերպության կանոնադրությունը ներկայացնում է գիտական կազմակերպությունը, հաստատում է վերադասը: Այսինքն իրենք պետք է ներկայացնեին հիմնադրամի կանոնադրությունը, մինչդեռ գիտնականները պնդում են, որ նման կանոնադրություն իրենք չեն ներկայացրել: Ինստիտուտում հրավիրած ժողովի ժամանակ տնօրենին հարցրել են` գուցե նա՞ է ներկայացրել: Պարզվել է` տնօրենը ևս չի ներկայացրել: «Հետևաբար կառավարությունն օրենքը խախտել է: Նա պարտավոր էր ինստիտուտում այդ հարցը դնել քննարկման»,- նշում է Վասակ Ղավալյանը:
Դեռ անցած տարվանից նա (Վասակ Ղավալյանը) բազմիցս նամակներ է ուղղել ՀՀ նախագահին, վարչապետին, էկոնոմիկայի նախարարին` նշելով, որ գործող կանոնադրության մեջ կան դրույթներ, որոնք բացահայտորեն հակասում են գործող օրենքների պահանջներին: Իսկ հիմնադրամի գաղափարը մերժելի է համարել, քանի որ աշխատողների հետ չեն քննարկվել: Պատասխանները եղել են ձևական, մասնավորապես նշվել է, թե հիմնադրամի անցման գործը ընթացքի մեջ է, օրենքին հակասող կանոնադրության դրույթները քննարկվում են: Սա գիտաշխատողները համարում են պատասխանից խուսափելու և անպատասխանատվության դրսևորման ձև:
Երկու ամիս առաջ Ն. Երիցյանն այցելել է գիտաշխատողներին, տեղեկացրել, որ կառույցը վերափոխվելու է հիմնադրամի, ինքն էլ դառնալու է հիմնադրամի նախագահ: Այդ ժամանակ ևս գիտաշխատողներից ոչ ոք կողմ չի արտահայտվել հիմնադրամի գաղափարին: Ն. Երիցյանն այցի վերջում նշել է. «Դե, դուք գիտնականներ եք, ձեր գործով զբաղվեք, մենք կորոշենք»:
«Մենք երեխաներ չենք, որ մեզ կառավարեն` ինչպես ցանկանան ու հարկ համարեն: Վերջին երկու տարիներին գիտությամբ զբաղվելու փոխարեն զբաղված ենք այս հարցերով: Ինչո՞ւ պետք է մեր ժամանակի մեծ մասը ծախսենք այս հարցերի վրա: Կառավարությունն է մեղավոր»,- նշում է գիտաշխատող Հրաչյա Ասատրյանը:
Ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ գիտաշխատողները վրդովված բողոքում են, իսկ տնօրենը` ոչ: Գիտաշխատողները պատասխանեցին, որ տնօրենը ժողովի ժամանակ ևս չի նշել, թե հիմնադրամն ինչով է լավ: «Նա բառացիորեն ասաց հետևյալը` հիմնադրամի մեջ ոչ մի վտանգ ես չեմ տեսնում: Բայց մենք սպասում էինք, որ նա հիմնադրամի կարգավիճակի անցնելու դրական կողմերը կներկայացնի: Նա ասաց` կարգավիճակի փոփոխությունը մեր վիճակն էապես չի փոխում, հիմնադրամը ոչնչով չի տարբերվում ՊՈԱԿ-ից: Եթե չի տարբերվում` ինչո՞ւ են կատարում այդ փոփոխությունը»,- ասում են գիտաշխատողները:
Հայաստանում հիմնարար գիտությամբ զբաղվող բոլոր ինստիտուտներն ունեն ՊՈԱԿ-ի կարգավիճակ: Գիտնականներին մտահոգում է այն հարցը, թե կառավարությունն ինչու որոշեց հիմնադրամի փորձը կիրառել Հայաստանի ամենախոշոր գիտական կազմակերպությունում: «Չէ՞ որ կարելի էր մոդելը կիրառել փոքր կազմակերպությունում, սովորել դրական ու բացասական կողմերը, հետո միայն ներդնել 440 աշխատակից ունեցող կազմակերպությունում»,- նշում է Վասակ Ղավալյանը: Հրաչյա Ասատրյանն էլ շարունակում է. «Ինստիտուտի դեմքը նրա գիտական աշխատողներն են: Իսկ գիտական աշխատողների ճնշող մեծամասնությունը դեմ է հիմնադրամին: Շարունակելու ենք պայքարել»:
Սա նշանակում է, որ ինստիտուտի գիտական աշխատանքը մոտակա մեկ տարվա ընթացքում ևս կխափանվի, հեռու կմնա բնականոն համարվող վիճակից:
Հ.Գ. Հիշեցնենք, որ 2010 թ. հունիսի 17-ին Երևանի ֆիզիկայի ինստիտուտը վերանվանեցին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա: Ըստ գիտաշխատողների` սխալ էր նաև ինստիտուտի անունը փոխելը: «Մենք ունեինք բրենդ: Մեր անունն էր Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Բրենդ փոխելը հե՞շտ է»,- հարցնում են նրանք: Նշենք նաև, որ հավանաբար հաշվի առնելով գիտաշխատողների առաջարկը, այժմ կազմակերպության անվան կողքին փակագծերում նշվում է նաև Երևանի ֆիզիկայի ինստիտուտ անունը: