Ինչպեսև սպասելի էր՝ հայաստանյան քաղաքական բևեռներին այս անգամ ևս չհաջողվեց միասնական պայքարի դուրս գալ, և բազմաթիվ տեղամասերում ԱԺ մեծամասնական ընտրակարգով միմյանց դեմ մրցում են թե ընդդիմությունը, թե իշխանությունը: Քիչ չեն այն տեղամասերը, որտեղ և Հայ ազգային կոնգրեսն ունի թեկնածու, և «Ժառանգությունը», և Դաշնակցությունը: Կան ընտրատարածքներ, որտեղ ոչ միայն իշխող կոալիցիա կազմող ուժերն են իրար դեմ մրցում, այլև նույն կուսակցությունից երկու ներկայացուցիչներ:
Երբ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմության առաջարկեց յուրաքանչյուր ընտրատարածքում թողնել մեկ միասնական թեկնածու` Երևանի 7-րդ ընտրատարածքում նախապես հանելով իր թեկնածությունը, արժանացավ ընդդիմադիր մյուս ուժերի բացասական գնահատականին: ՀՅԴ-ն ասաց, որ դա ժամանակավրեպ է, ՀԱԿ-ն էլ արձագանքեց, որ «Ժառանգության» պահանջները մեծ են:
Իշխանության պարագայում քննարկում անգամ չծավալվեց՝ ընտրատարածքներում իրար դեմ թեկնածու չառաջադրելու շուրջ:
Ընտրողների փոքրիկ շրջանակում հարցում անցկացրինք` պարզելու, թե այս անորոշ իրավիճակը չի՞ ազդելու ընտրողի կողմնորոշման վրա: Մարգարիտա ԲԱԲԱՅԱՆ, մանկավարժ
Սա ձայների փոշիացում է, խաղում են ընտրողների տրամադրությունների վրա: Ես ունեմ իմ սիրելի կուսակցությունը, նրան կտամ ձայնս, թեև դժգոհ եմ, որ այսպիսի վիճակ է ստեղծվել:
Թևոս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, վարորդ
Այսօր այնպիսի իրավիճակ է՝ բոլորը գիտեն, թե ով՝ ով է: Այս տարիների ընթացքում բոլոր կուսակցությունները ցույց են տվել իրենց դեմքը: Այնպես որ հստակորեն երևում է, թե ում հետևում ում ականջներն են թաքնված:
Արմենուհի ՄԱՆՈՒԿՅԱՆ, իրավաբան
Կուսակցություններն անդամների էնքան մեծ թվեր են ներկայացնում, որ իրենց անդամներն էլ իրենց ձայն տան` հերիք է: Եթե ուշադիր եք եղել, նկատած կլինեք, որ իշխող կուսակցություններից թե ԲՀԿ-ն, թե ՕԵԿ-ը, թե մինչև 5 տոկոս ձայն հավաքած մյուս կուսակցությունները ներկայացնում են, թե բազմաթիվ անդամներ ունեն: Իրականությունը բոլորովին տարբեր է: Այնպես որ կմիանան, թե ոչ՝ որևէ կապ չունի: Այստեղ կարևոր է, թե թեկնածուն պայքարի ինչ մեթոդներ է գործի դնում, ինչ ծրագրով է մասնակցում և որ ավելի կարևոր է` ինչ լծակների է տիրապետում:
Մարգար ՍԻՄՈՆՅԱՆ, թոշակառու
Թեկուզ հարյուր ընդդիիմություն միանան՝ բան չեն փոխի: Էս երկիրը կառավարվում ա անհասկանալի ձևով: Ես լուրեր նայելիս զարմանում եմ. ասում են` էսինչ երկրում ընդդիմությունը հաղթել է գերակշռող ձայներով, էսինչ երկրում նախագահը պարտվել է ընդդիմության թեկնածուից: Մեր երկրում ընդդիմությունը չի կարողանում գյուղապետ անգամ ունենալ: Ինչի՞ մասին է խոսքը: Թող միանան, բայց որոշողն իշխանությունն է: Էնքան լավ թեկնածուներ են դրել, որ նայում ես` քեֆդ գալիս է: Բայց որոշողն իրենք չեն, որոշողը մենք` ժողովուրդը չենք: Վերևից են որոշում:
Սևակ ՄԱԿԻՉՅԱՆ, ճարտարապետ
Ո՞վ միանա, ո՞ւմ միանա, ընդդիմությունը գաղափարական հակառակ բաներ ունի, ո՞նց միանա: Միանան՝ ի՞նչ անեն: Ես, ասենք, ընտրելու եմ «ժառանգությանը», բայց եթե միանային Լևոնին` ձայն չէի տա: Ամեն կուսակցության մեջ էլ կան մարդիկ, որոնց պատճառով էդ ցանկը ջնջում ես:
Մանուշակ ԳԵՎՈՐԳՅԱՆ, դիզայներ
Էսպես ավելի լավ է, թող ժողովուրդը որոշի, թե ով է ընտրվելու արժանի: Եթե պետք է կցմցել իրար՝ երկար ժամանակ չի գոյատևի: Բայց ասեմ, որ սա ցույց է տալիս մի բան. ոչ միայն ընդդիմությունը չի կարողանում կողմնորոշվել, այլև` իշխանությունը: Նրանց ջրերը, ինչպես ասում են, մի առվով չեն հոսում, ներսում իրար քայքայում են:
Արտավազդ ՄԿՐՏՉՅԱՆ, ուսանող
Իրարից են ձայներ խլելու. չեմ հասկանում՝ էդքան բանը չե՞ն գիտակցում: Մեկը կտանի 2 հազար ձայն, մյուս ընդդիմադիրը` 4 հազար ձայն, էն մյուսը` 6 հազար ձայն ու չեն ընտրվի: Իշխանության թեկնածուն կտանի 7 հազար ձայն, ու ընդդիմության բոլոր ձայները կգնան-կկորչեն:
Արտակ ԼԱԼԱՅԱՆ, բանասեր
Ընդդիմությունն ասում է` ավազակապետություն, բայց իր անմիաբանությամբ հենց ավազակապետության փթթմանն է նպաստում: Ես չեմ հիշում, որ երբևէ մենք միասնական ինչ-որ բան արած լինենք: Իրենք իրենց համար որոշումներ են կայացնում, համագործակցում են, պայմանավորվածությունների են գալիս, մեջտեղում ժողովուրդն է թշնամանում իրար դեմ: Մի բարեկամս ՀՀԿ անդամ է, մյուսը՝ «Օրինաց», խառնվել են իրար: Բայց հանրապետականներն ու ՕԵԿ-ը հետո իրար գիրկ են նետվելու:
Արմինե ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, բժշկուհի
Ես քաղաքականությանը չեմ խառնվում: Ով ուզում է` թող ընտրվի, միևնույն է` ես իմ գործն եմ անելու: Հիմա պատգամավոր ով էլ ընտրվի՝ էս իրավիճակը չի վերանալու, պետք է փոխել իշխանության քաղաքականությունը:
Արտակ ԱՂԱԲԱԲՅԱՆ, դերասան
Ամեն անգամ, երբ մոտենում է ընտրությունների շրջանը, ես սարսափում եմ` տեսնելով, թե ինչպես ենք գազանի պես վարվում միմյանց հետ: Խառնվել են իրար մտավորականն ու քաղաքական գործիչը, պաշտոնյան ու հասարակ մարդը, չես հասկանում, թե ով ինչ է ուզում: Սրանք, ըստ երևույթին, ոչ թե ընտրություններ են, այլ` նշանակումներ: Երկրում համար մեկ ուժն իր մարդկանց նշանակում է պատգամավոր ու միջազգային կառույցների աչքին թոզ փչելու համար ձեռի հետ մի փոքրիկ ընտրության պես բան կազմակերպում: Դա է իրականությունը: Հավելյալ ծախսեր են արվում, որոնք, հաստատ, ավելի լավ բաների կարելի էր ուղղել: