Շնորհավորում ենք, հարգելի ընթերցողներ: Հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունների (հետաքիքիր է` ո՞ր) առաջարկով ԱՊՀ երկրների ինչ-որ Երիտասարդական միության կառավարման խորհուրդ որոշում է ընդունել փերտրվարի 2-ից Հայաստանում«Պուտինե ակումբների բացման մասին: Այդ մասին հունվարի 19-ին հայտարարեց վերոհիշյալ կազմակերպության վերոհիշյալ միության նախագահ և համատեղությամբ էլեկտրոնային մի շարք կայքերի տեր, շատ գործունյա գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը (նրա անունը մամուլում ակտիվորեն շոշափվում էր նաև Արարատի մարզպետ դառնալու նրա ցանկության կապակցությամբ):
Ակումբի ստեղծման նպատակը, նախաձեռնողների խոսքերով, լինելու է Ռուսաստանի վարչապետ և նախագահի թեկնածու Վ. Վ. Պուտինի գաղափարների տարածումը ռուս-հայկական հարաբերությունների, ընդհանուր պատմության ու համատեղ հաղթանակների, Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին:«Պուտինե ակումբները գործելու են Հայաստանի Ռուսական գրքի տներում: Հիշեցնենք, որ արդեն բացվել են երկու նման ակումբներ` Երևանում ու Արտաշատում: Շուտով կբացվեն նաև Գյումրիում ու Վանաձորում:
րևանի Ռուսական գրքի տանը«Պուտինե ակումբի բացման մասին նորությունը լուրջ իրարանցում է առաջացրել հայկական բլոգ ոլորտում: Բլոգերներն այս իրադարձությունը մեկնաբանում են սոցիալական ցանցերում և իրենց էջերում: Անդրանիկ Նիկողոսյանը` ակումբի ստեղծման նախաձեռնողը, միանգամից դարձավ ծաղրալի մեկնաբանությունների թիրախ.«Այսօր«Պուտինե ակումբում կայացավ Վլադիմիր Պուտինի ու Անդրանիկ Նիկողոսյանի լուսանկարների պաշտոնական հանդիպումը: Հանդիպումն անցավ բարեկամական մառազմի ջերմ մթնոլորտում:«Մոսկվայում Հայկական գրքի տանը բացվեց Անդրանիկ Նիկողոսյանի ակումբըե: Հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը Facebook-ից օգտվողներին կոչ արեց Նիկողոսյանի նախագծի նմանությամբ Երևանում բացել«Նավալնիյե ակումբ (Ալեքսեյ Նավալնին ռուս հայտնի բլոգեր է և ընդդիմադիր - խմբ.): Նախաձեռնությունը հիացմունք առաջացրեց լսարանի շրջանում, հիմա ժողովուրդը քննարկում է` Ռուսական գրքի տունը միանգամից երկու ակումբներին կդիմանա՞:
Ցանցի օգտվողների վրդովմունքը խորացավ, երբ Նիկողոսյանը REGUM գործակալության թղթակցի հետ զրույցում պատասխան
ելով այն հարցին, թե ինչու է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի անվան ակումբ բացվում և ոչ թե ասենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, հայտարարեց.«Որովհետև հայ երիտասարդները նախընտրում են Պուտինին: Որոշումն ընդունվել է հայ երիտասարդության ներկայացուցիչների առաջարկովե:
Դրան միանգամից հաջորդեցին մեկնաբանությունները.«Իսկ ո՞վ է Նիկողոսյանը, որ խոսի Հայաստանի ամբողջ երիտասարդության անունիցե,«Որևէ մեկը կարո՞ղ է պատշգամբից հեռացնել Նիկողոսյանինե,«Ինչպես եղել ենք Էրիվանի նահանգ կամ խորհրդային հանրապետություն՝ այդպես էլ մնացել ենքե...
Միանալով ֆեյսբուքյան քննարկմանը` ԱԺ«Ժառանգությունե ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գրեց, որ լսել է Պուտինի կապի մասին՝«որսորդության, բիզնեսի և բռնապետության հետ, սակայն ոչինչ չեմ լսել այն մասին, որ նա որևէ ընդհանրություն ունի գրքերի և հայկական հին ու նոր մայրաքաղաքների հետե (ըստ նախաձեռնողների՝«Պուտինե ակումբները կգործեն Երևանի և Արտաշատի` Հայաստանի հին մայրաքաղաքի Ռուսական գրքի տներում - խմբ.):«Մի կապեք հայ երիտասարդներին այդ ամոթալի նախաձեռնության հետ: Ռուսատանի մշտական նախագահին կամ մյուս երկրների նախագահներին ծառայություններ մատուցելու բազմաթիվ այլ միջոցներ գոյություն ունեն: Կարիք չկա ներգրավել Հայաստանին ու նրա երիտասարդությանըե,- եզրակացրեց հայ խորհրդարանականը:
Ի պատասխան՝ Պուտինի«պատանիե հայ հետնորդները հունվարի 25-ին հանդես եկան մամուլի նոր հրապարակումով, որտեղ մասնավորապես ասվում է.«Հայաստանի«Պուտինե ակումբը, որի բացումը տեղի կունենա մեկ շաբաթից` փետրվարի 2-ին, օրինակ է ծառայելու մյուս երկրների համար: Հայաստանում ակումբի ստեղծման գաղափարը սատարել են տասնյակ հասարակական գործիչներ և կազմակերպություններ, ինչպես նաև քաղաքական երեք կուսակցությունների առաջնորդներ` Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը,«Սահմանադրական իրավունք միությունե կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և Ռամկավար ազատական կուսակցության առաջնորդ Հարություն Առաքելյանը:
Եվ այստեղ` նոր հարված: ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հերքել են տեղեկությունն այն մասին, որ իրենք սատարում են Հայաստանում«Պուտինե ակումբների ստեղծման գաղափարին:
«Սա թյուրիմացություն է: Ոչ ես, ոչ էլ իմ կուսակցույթունը որևէ առնչություն չունենք այդ ակումբի հետե,- REGUM գործակալությանը հայտարարել է ՍԻՄ-ի նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա հավելել է, որ արդեն հանձնարարականներ է տվել պարզելու համար, թե ինչու է նման հաղորդագրություն տարածվել: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդն էլ իր հերթին REGUM-ին տված հարցազրույցում հերքել է«Պուտինե ակումբին սատարելու մասին տեղեկությունը:«Ինձ հանկարծ սկսեցին զանգահարել լրատվամիջոցների ներկայացուցիչներ` ասելով, թե իբր Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդը սատարել է«Պուտինե ակումբի ստեղծմանը: Ես տարակուսանքի մեջ եմ, քանի որ ոչ ոք ինձ հետ այդ թեմայով չի խոսել: Ընդ որում ՀԴԿ-ի առաջնորդը երբեք անձամբ որոշումներ չի ընդունում: Այսինքն պետք է լիներ քննարկում՝ կուսակիցների շրջանում, որպեսզի նրանք ինձ իրենց անունից ելույթ ունենալու իրավունք տայինե,- տարակուսում է Սարգսյանը:- Ես պետք է հասկանամ, թե դա ում է հանկարծ պետք եկելե,- ասաց նա:
Եվ իսկապես` ո՞ւմ էր դա պետք: Չնայած հենց այս հարցում ամեն ինչ պարզ է: Միանգամայն պարզ է, թե ում և նույնքան ակնհայտ, թե ինչու: Այլ բան է, թե ինչ կարիք կար դա այդքան կոպտորեն անելու, ասես շուրջբոլորն իսկապես հիմարներ են: Ի դեպ հունվարի սկզբին Նիկողոսյանին պատկանող կայքերից մեկում հայտնվեց մի այսպիսի հայտարարություն.«Նիկողոսյանը ԱՊՀ երկրների նոր Չե Գևարան էե.«Ըստ Heara.am կայքի հավաստի աղբյուրների` մոտ ժամանակներում Մոսկվայում հիմնադրվելու է երիտասարդական նոր շարժում«Ինտեռնացիոնալե անվանումով: Շարժման ղեկավարն է լինելու ԱՊՀ Երիտասարդական միության նախագահ Ա. Նիկողոսյանը: Լրագրողի հետ զրույցում Ա. Նիկողոսյանը հաստատել էր այդ լուրը, բայց զարմանքով հավելել էր.«Իմ բոլոր մտքերը միանգամից բարձրաձայնվում են լրատվամիջոցներովե:«Նոր շարժումը կոչ է անում ԱՊՀ երկրների երիտասարդներին պատմական արժեքների պաշտպաններ դառնալ ու պայքարել հանուն հաղթանակներիե,- ասաց Ա. Նիկողոսյանը Heara. am-ին տված հարցազրույցում: Այսպիսով Ա. Նիկողոսյանը հանդիսանում է ԱՊՀ երկրների նոր Չե Գևարանե,- եզրակացնում է գրառման հեղինակը:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Մնում է միայն ենթադրել, թե ուրիշ էլ ինչ կարող է մոգոնել Պուտինի այդ«պատանիե հետնորդը, ով հավակնում է ԱՊՀ երկրների«Չե Գևարայիե դերին: Բլոգերներն իրավացի են: Բարեկամական մառազմը սաստկանում է: Ընդ որում՝ օրեցօր:

















