Հետխորհրդային տարածքում ծրագրված է մոտակա տարիներին (մինչև 2015 թ.) ստեղծել նոր կայսրություն` այս անգամ Եվրասիական միություն անվամբ: Դա ամենից շատ ո՞ւմ է ձեռնտու: Կարծիքները տարբեր են:
Ռուսաստան
Այդ երկրների մամուլը տարբեր եռանդով (նայած, թե վերոհիշյալ հեռանկարը որքանով է մոտ իրեն) լուսաբանում է նոր միավորման գործընթացը: Համապատասխան հռչակագիրն արդեն ստորագրել են երեք երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները (նոյեմբերի 18-ին):
Փորձագետներն էլ, բնականաբար, վերլուծում կամ պարզապես ներկայացնում են ապագա միավորման հիմնական գաղափարն ու նպատակները: Ռուսների կարծիքները հիմնականում դրական են: Մեջբերենք հայտնի հեռուստահաղորդավար, նաև իշխող կուսակցության («Եդինայա Ռոսիա») անդամ Ալեքսեյ Պուշկովի խոսքերը:
«Եվրասիական միության ստեղծումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է: Այն կամրապնդի ՌԴ-ի դերը միջազգային քաղաքական դաշտում: Մեր կուսակցության գործունեության առանցքային ուղղություններից է այդ միության ստեղծումը: Դա շատ կարևոր և խոշոր մի ծրագիր է` ստեղծված կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինի կողմից: Միության ստեղծումը կիմաստավորի մեր արտաքին քաղաքականությունը, մենք այլևս չենք տատանվի ուժային տարբեր կենտրոնների միջև` սրան կամ նրան սատարելու հարցում: Այդ կենտրոններն էլ` Ամերիկան և Եվրոպան, շատ ավելի մեծ հարգանքով մեզ կվերաբերվեն...»:
«Մեր 90-ականների էլիտան քանդեց ԽՍՀՄ-ը և նոր իրականություն ստեղծեց` հետխորհրդային պետությունների գոյացումը: Նրանք այսօր արդեն ամեն տեղ ներկայացված են` ՄԱԿ-ում, ամբողջ աշխարհում դեսպանատներ ունեն... Մենք չենք կարող վտանգել նրանց անկախությանը: Միայն այն դեպքում, եթե հենց իրենք որոշեն հրաժարվել այդ ամենից...»:
«Կոմունիստները դա (նոր միություն ստեղծելու գաղափարը խմբ.) դիտում են որպես ԽՍՀՄ վերականգնում, բայց ըստ իս դա դեռևս վաղ է: Դրանով մենք կխաթարենք Եվրասիական միության գաղափարը... Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Արևմուտքը կօգտվի մեր սխալներից ու նույն Ուկրաինային, Ղազախստանին կամ Հայաստանին կասի. «Տեսեք, ռուսները փորձում են վերականգնել ԽՍՀՄ-ը: Դա ձեզ համար շատ վտանգավոր է» (հղումը` «Մայակ» ռադիոկայանի):
Մեջբերումներ մեկնաբան Դմիտրի Տրենինի վերլուծությունից:
«Չարժե համարել, որ այս ծրագիրը (խոսքը եվրասիական ինտեգրացիայի մասին է խմբ.) կարելի է հեշտ իրականացնել: Խորհրդային Միության փլուզումից հետո ամբողջ 20 տարվա ընթացքում քիչ չէ խոսվել նոր միության ստեղծման մասին: Դրանից ոչ մի բան առանձնապես չստացվեց: Հիմնականում նրա համար, որ Ռուսաստանը չցանկացավ ֆինանսապես աջակցել նոր ստեղծված պետություններին: Միաժամանակ ԱՊՀ պետությունների գլխավոր նպատակը սեփական պետականության և Ռուսաստանից անկախանալու գործընթացներ զարգացնելն էր: Այսօր գուցե երկու գործոններն էլ որոշ չափով փոխվում են...»:
«Իր սենսացիոն հոդվածում Պուտինը (նախագահ դառնալու ցանկության մասին պաշտոնապես հայտարարելուց հետո նա անմիջապես բարձրաձայնեց նոր միության գաղափարը՝ «Իզվեստիա» թերթում հրապարակված իր հոդվածում խմբ.) ժխտում է, որ իր նոր ինտեգրացիոն ծրագրերը հետամուտ են ԽՍՀՄ-ի վերականգնմանը, թեկուզև այլ անվանման տակ: Հավանաբար նա ճիշտ է երեք պատճառներով` Ռուսաստանի կայսրամետ գրոհը լիովին սպառված է, Ռուսաստանը չի ցանկանում վճարել մյուսների հաշիվներով, վերջապես, նոր պետություններն էլ չեն ցանկանում իրենց անկախությունից նախկին հեգեմոնին մեծ բաժնեմաս հատկացնել»:
«Հետևաբար Ռուսաստանը հստակ սահմանել է իր ֆինանսական օգնության պայմանները նույն Բելառուսին և ճնշում է գործադրել Բելառուսի ղեկավարության վրա, որպեսզի ռուսական բիզնեսը մուտք գործի այդ երկրի տնտեսություն: Սակայն չնայած և Բելառուսը, և Ղազախստանը շահագրգռված են ռուսաստանյան շուկաներով, չճանաչեցին խռովարար Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ Վրաստանից...»:
«Կայսրամետ վարքագիծ ցուցաբերելու փոխարեն Ռուսաստանն այսօր ունի տարածաշրջանի առաջնորդ դառնալու հնարավորություն: Սակայն եվրասիական ինտեգրման գործընթացը հաջող չի ընթանա, եթե Ռուսաստանի գործընկերները դա դիտեն որպես Մոսկվայի կողմից քաղաքական գերակշռություն հաստատելու փորձ» (Интеграция России в постимперию, Московский центр Карнеги):
Բելառուս` օֆիցիոզ և ընդդիմադիր
Պուտինի հոդվածին անմիջապես հաջորդեցին Լուկաշենկոյի և մի փոքր ուշացումով` Նազարբաևի ծավալուն հոդվածները՝ նույն «Իզվեստիա» թերթում: REX տեղեկատվական գործակալության ներկայացմամբ շատ մեկնաբաններ Լուկաշենկոյի հոդվածն անվանեցին չափազանց խանդավառ հաճոյախոսություն՝ ՌԴ նախագահին: Մեկնաբաններն ըստ այդմ ակնարկում են, որ Բելառուսի տնտեսության ներկա ծանր իրավիճակի պատճառով Լուկաշենկոն պատրաստ է Մոսկվային միանալ ոչ միայն եվրասիական ինտեգրման, այլև եթե պետք լինի, Մարս թռչելու գործում:
Ի պատասխան այդ պնդմանը՝ քաղաքագետ Յուրի Սոլոզոբովը (ՌԴ ազգային ռազմավարության ինստիտուտի միջազգային ծրագրերի տնօրեն) ասել էր, որ Բելառուսի առաջնորդն իսկապես բուռն աջակցություն ցուցաբերեց Պուտինին ու նույնիսկ հայտարարեց, որ ամենաեռանդուն ձևով կմասնակցի միության ստեղծման գործընթացին: Սակայն ըստ քաղաքագետի՝ «Մարս թռչելու» պահով մեկնաբաններն ակնհայտորեն չափազանցնում են...
Նոր միության ստեղծմանը կտրուկ դեմ է բելառուսական ընդդիմությունը: Փաստարկները հետևյալն են: Լուկաշենկոյի տնտեսական արկածախնդիր և անգրագետ քաղաքականությունը հանգեցրեց ազգային, քաղաքական և տնտեսական անկախության զգալի մասի նվաստացուցիչ հանձման` հօգուտ ինտեգրման «գերազգային» կառույցի, որն ամբողջությամբ վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Այդ գործընթացի հետագա զարգացումը հղի է Բելառուսի անկախության իսպառ ոչնչացմամբ, Բելառուսի ձուլմամբ այդ Եվրասիական միության մեջ, որը ռուսաստանյան քաղաքական էլիտայի շատ ներկայացուցիչների կողմից դիտվում է որպես «ռուս ազգի մեծ պետականություն»: Բելառուսի մասնակցությունն այդ գործընթացին բացասական ազդեցություն կունենա երկրի համաշխարհային տնտեսական և քաղաքական դաշտում ինտեգրվելու հեռանկարներին, ինչպես նաև կսահմանափակի համաեվրոպական ծրագրերին (օրինակ՝ «Արևելյան գործըկերություն») մասնակցելու հնարավորությունները: Այդ ամենը հակասում է Բելառուսի ազգային շահերին: Նման դեպքում պետք է լսել ժողովրդի կարծիքը, սակայն Լուկաշենկոյին դա չի հետաքրքրում (հղումը` belaruspartisa.org):
Բելառուս քաղաքագետ Սերգեյ Մուսիենկոն գտնում է, որ Եվրասիական միությունը ապագայում կվերածվի քաղաքական կառույցի. «Դա համաշխարհային միտում է: Եվրամիության ստեղծումն էլ է սկսվել տնտեսական միությունից: Տրամաբանությունը միությանը կստիպի դառնալ քաղաքական...» (հղումը` gazeta.ru):
Ղազախստանը վախենում է քաղաքականացումից
Հռչակագիրը դեռ չէր ստորագրված, բայց Աստանան արդեն կասկած ուներ՝ արդյոք արժե՞, որ հենց այսօր այն կոչվի «Եվրասիական միություն»: Ըստ այդմ նա պնդեց մեկ ուրիշ` Միասնական (ընդհանուր) տնտեսական տարածք անունը: Փաստաթուղթը վերամշակմանն ուղարկվց հենց ղազախական կողմի դիտողությունների հիման վրա, և անվանումը փոխվեց (հղումը` gazeta.ru):
Ղազախստանի դիրքորոշումն այս հարցում ավելի շատ երկդիմի է, կարծում են մեկնաբանները: Օրինակ, Ղազախստանի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրենի խորհրդատու Կազբեկ Իսաևը միտք է հայտնել, թե «Ղազախստանը ձգտում է եվրասիական ինտեգրման՝ հիմնականում տնտեսական պրագմատիզմի նկատառումներով: Այս առումով Ղազախստանի քաղաքականությունը թելադրված է բացառապես ազգային շահերով» (հղումը` Today's Zama, inoСМИ.ru):
Բացառված չէ, որ հետխորհրդային երկրներից շատերը Եվրասիական միության ստեղծման գաղափարը վտանգավոր են համարում. ոչ ոք չի ցանկանում վերադառնալ ԽՍՀՄ: Այսօր պարզ չէ` ի՞նչ ապագա է սպասում այդ նախաձեռնությանը: Իսկ Պուտինի «երբեք հետ չնայել» կարգախոսն ավելի է դժվարացնում տվյալ ռազմավարության հետագծի հստակ հաշվարկն ու ճանաչումը (հղումը` Today's Zama, inoСМИ.ru):
Ամեն ինչ ունի իր պատճառները
Ըստ Կարնեգիի մոսկովյան կենտրոնի փորձագետի՝ այս ամենը աշխարհաքաղաքական ենթատեքստ ու նպատակներ ունի. Արևելյան Եվրոպայում Ռուսաստանը Բելառուսին ակնհայտորեն իր ազդեցության ոլորտն է ներքաշում և Ուկրաինայի ապագա կողմնորոշման համար էլ մրցակցում ԵԽ-ի հետ: Միջին Ասիայում էլ Ղազախստանի հետ տնտեսական ամուր կապեր ստեղծելով՝ ակնարկ է անում Ղրղզստանին, այսինքն ավելի մեծ եռանդով է մրցակցում մյուս հարևանի` Չինաստանի հետ: Բրյուսելի կամ Չինաստանի միջև ընտրություն անելու փոխարեն Մոսկվան այսօր փորձում է հետկայսերական տարածաշրջանը դարձնել մեկ միավորում:
«Արևմուտքում ավելի շատ հիշում են Պուտինի այն ելույթը, որտեղ նա ԽՍՀՄ-ի փլուզումն անվանեց «20-րդ դարի ամենամեծ աղետը»: Բայց նրա մյուս մեկնաբանություններում, որոնք Արևմուտքում քիչ գիտեն, խորհրդային համակարգը անվանվել է «ոչ կենսունակ»:
Ինչևիցե, 20-րդ դարի կայսրությունը կորցնելուց հետո Ռուսաստանը պատրաստ է նախկին դոմինիոնների (ինքնավար, բայց կախման մեջ գտնվող երկիր խմբ.) հետ նոր ինտեգրման: Սակայն այդ ծրագիրը կարող է ձախողվել, եթե Մոսկվայի գործընկերները տեսնեն, որ դա Ռուսաստանի քաղաքական տիրապետության վերականգնման փորձ է:
Հաջորդ համարում կարդացեք հայաստանյան փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքները: