փետրվարի 21-ի երեկոյան Լոնդոնում անցկացվել է Brit Awards 2012 երաշժտական մրցանակաբաշխությունը:
Երգչուհի Ադելը լավագույնն է ճանաչվել երկու անվանակարգերում` «Բրիտանական լավագույն ալբոմ» եւ «Բրիտանացի լավագույն երգչուհի»:
«Միջազգային լավագույն երգչուհի» անվանակարգում մրցանակը շնորհվել է ամերիկյան երգչուհի Ռիհանային: «Միջազգային լավագույն երգիչ» է ճանաչվել ամերիկացի Բրունո Մարսը:
21-ամյա երգիչ Էդ Շիրանը, որն առաջադրված է եղել չորս անվանակարգերում, հաղթել է դրանցից երկուսում`«Բրիտանացի լավագույն երգիչ» և «Տարվա լավագույն բրիտանական դեբյուտ»: «Բրիտանական լավագույն սինգլ» անվանակարգում մրցանակ է ստացել անգլո-իռլանդական One Direction խումբը: «Լավագույն միջազգային դեբյուտ» անվանակարգում հաղթել է ամերիկուհի Լանա Դել Ռեյը: Բրիտանական հայտնի Blurr ռոք խումբը մրցանակի է արժանացել փոփ երաժշտության մեջ «Նշանակալի ավանդ» ներդնելու համար:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են փետրվարի 12-ին մահացած ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հիշատակը:

















