Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնապես ընդգրկվեց «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության շարքերում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:
Ըստ նրա, նման որոշում է ընդունվել նախօրեին: Գալստյանը հայտնել է նաև, որ «Բարագավաճ Հայաստանի» համագումարը կանցկացվի մարտի 17-ին:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների կուսակցական ընտրացուցակների մասին՝ մամուլի քարտուղարը նշել է, որ դրանք կկազմվեն օրենքով սահմանված ժամկետներում: Գալստյանը միաժամանակ նշել է, որ ցուցակը կգլխավորի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Բարգավաճ հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդն է խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանը, կոալիցիա է կազմում ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ:

















