Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է որպես բյուջետային աջակցություն՝ Հայաստանին 80 մլն դոլար գումարի չափով վարկի տրամադրումը, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին (Jean-Michel Happi), գրում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը:
Միջոցները հատկացվում են «Զարգացման քաղաքականության երրորդ գործառնություն» (Third Development Policy Operation – DPO) ծրագրի շրջանակում:
«Այդ կարևոր ծրագրի նպատակն է Հայաստանին աջակցություն ցուցաբերելը՝ բնակչության ամենաանապահով շերտը պաշտպանելու, մարդկային կապիտալի զարգացման և մասնավոր հատվածն ու կառավարումն ամրապնդելու համար բարենպաստ միջոցներ ստեղծելու միջոցով մրցունակության բարձրացման համար»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հապին:
Միաժամանակ նա նշեց, որ տվյալ հատկացումը վերջինն է DPO ծրագրի շրջանակներում, որն ուղղված է ռազմավարական նպատակների համար հայկական իշխանությունների աջակցությանը:
«2009թ.-ին՝ որպես հակազդեցություն ճգնաժամին, ՀԲ-ն 60 մլն դոլար (DPO-1) գումարի չափով բյուջետային ֆինանսավորում է հատկացրել, իսկ 2010թ.-ին՝ 25 մլն դոլար (DPO-2)»,- պարզաբանեց նա:
Երևանում փետրվարի 20-22-ը կանցկացվի մանկապատանեկան գրքի ութերորդ տոնավաճառը
Մանկապատանեկան գրքի երևանյան ութերորդ տոնավաճառը կանցկացվի փետրվարի 20-22-ը Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանում:
Ըստ գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի ՝ տոնավաճառն անցկացվում է ամեն տարի հայ անվանի գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշվում է փետրվարի 19-ին:
«Այս տարի տոնավաճառը նաև կնվիրվի Մայրենի լեզվի օրվան, որը նշվումէ փետրվարի 21-ին, և բնականաբար Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և հայկական գրատպության 500-ամյակի շրջանակներում»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է Տոնոյանը:
Ըստ նրա՝ այդ օրերին տոնավաճառի շրջանակներում գրադարանում կանցկացվի միջոցառումների շարք ոչ միայն երեխաների, «այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր սիրում են գիրքը և դրա հետ կապ ունեն»:
Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Ավելի վաղ այս տիտղոսին են արժանացել Մադրիդրը (2001), Ալեքսանդրիան (2002), Նյու Դելին (2003), Անտվերպենը (2004), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Բոգոտան (2007), Ամստերդամը (2008), Բեյրութը (2009), Լյուլբյանան (2010) և Բուենոս Այրեսը (2011):
Հայաստանը 2012 թ.-ին կնշի առաջին տպագիր գրքի հրատարակման 500-ամյակը: Հայկական գրատպության սկիզբը համարվում է 1512թ.-ը, երբ Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակեց առաջին հայկական «Ուրբաթագիրքը»:: Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է՝ երկգիծ քառակուսու մեջ: Հակոբ Մեղապարտը ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գրքերն անսովոր էին հայերի շրջանում: Մեղապարտի գործունեության շնորհիվ հայոց լեզուն Ասիայի և ԱՊՀ ժողովուրդների մեջ գրատպության առաջին լեզուն դարձավ:

















