2012 թ. հունվարի 1-ից բարձրացվել են ԱՊՊԱ-ի հատուցումների սահմանաչափերը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն:
Անձնական վնասների համար ապահովագրական գումարը (հատուցման ենթակա առավելագույն չափը) ըստ յուրաքանչյուր տուժողի կկազմի 3.3 մլն դրամ` նախկին 3 մլն դրամի դիմաց: Իսկ 1 պատահարի առավելագույն հատուցման չափը կազմելու է 10 մլն դրամ` նախկին 9 մլն դրամի դիմաց:
Գույքին պատճառված վնասների համար ապահովագրական գումարը (հատուցման ենթակա առավելագույն չափը) ևս ավելացվել է 300 հազ. դրամով՝ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի կազմելով 1.8 մլն դրամ:
ԱՊՊԱ սակագների եւ ռիսկային գործակիցների չափերը մնացել են անփոփոխ:
Միևնույն ժամանակ` Բյուրոյի խորհուրդը վերանայել է տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերի գծով հատուցվող միանվագ գումարի չափը՝ այն 650 հազ. դրամից դարձնելով 1 մլն դրամ:

















