Այս օրերին Երևանում ընթանում է «Տղամարդկանց առողջությունը» թեմայով 8-րդ միջազգային կոնգրեսը՝ ԱՊՀ և հեռավոր արտասահմանյան երկրների պատվիրակների մասնակցությամբ: Այն կազմակերպվել է ՌԴ առողջապահության ու սոցիալական զարգացման նախարարության, Հայաստանի առողջապահության նախարարության, «Տղամարդկանց առողջություն» ռուսաստանյան կազմակերպության և համանուն հայ-ռուս-ամերիկյան կազմակերպության հովանու ներքո: Մեր զրուցակիցը Մոսկվայի պետական համալսարանի ֆունդամենտալ բժշկության ֆակուլտետի ուրոլոգիայի ու անդրոլոգիայի ամբիոնի ղեկավար, ուրոնեֆրոլոգիայի ԳՀԻ փոխտնօրեն, «Տղամարդկանց առողջությունը» ռուսաստանյան կազմակերպության նախագահ, Բժշկագիտության ռուսական ակադեմիայի թղթակից-անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Արմայիս ՔԱՄԱԼՈՎՆ է:
|
Ամենալավ ֆուտբոլիստը պետք է ոչ միայն բոլորից լավ խաղա, այլև բոլորից շատ վաստակի: Ըստ հեղինակավոր Frace Football ամսագրի հաշվարկների` իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Հրապարակման համաձայն` Մեսիի աշխատավարձը (ներառյալ գովազդային պայմանագրերը) 33 միլիոն եվրո է(գրեթե 40 միլիոն դոլար): Այդ ցուցակում «Բարսելոնայի» հարձակվողն առաջ է անցել Դևիդ Բեքհեմից («Լոս Անջելես Գելաքսի») և Քրիշտիանու Ռոնալդուից («Ռեալ»): Ռուսաստանյան «Անժի» ակումբի հարձակվող Սամուել ԷտոՕն ամենաբարձր վարձատրվողների ցուցակում չորրորդ տեղն է զբաղեցրել: Նրա աշխատավարձը 23,3 միլիոն եվրո է:
|
- Պարոն Հովհաննիսյան, կառավարության պատրաստած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, ինչպես դուք օրերս արտահայտվեցիք, կարող է օգտագործվել իշխանության զավթման համար: Հատկապես ի՞նչ սպառնալիք եք դուք նկատում այդ օրինագծում: - Այն պարունակում է շատ կետեր, որոնք լուրջ կասկածներ են առաջացնում, և այդ կասկածների հիմքը մեր պետության ոչ ժողովրդավարական կառուցվածքն է, որտեղ որոշումներ կայացնելու մեխանիզմները, մեղմ ասած, այնքան էլ թափանցիկ չեն: Դրանից էլ բխում են մեր երկու հիմնական անհամաձայնությունները: Նախ՝ ՀՀ Սահմանադրությունը շատ հստակ արգելում է զինված ուժերի մասնակցությունը մեր երկրի ներքին քաղաքական գործընթացներին, որևէ հակամարտության կամ առճակատման, և դա ամենակարևորն է:
|
Ուղիղ չորս տարի առաջ՝ 2008 թ. մարտի լույս 1-ի գիշերը, երբ Երևանի փողոցներում ոստիկանությունը դաժանորեն ցրում էր բողոքի ցույցի մասնակիցներին, Թբիլիսիի «Պիկրիս լեռան» վրա գտնվող՝ իր հանրահայտ ծնողների տանը 71 տարեկանում կյանքից հեռացավ մեծ դերասանուհի, Վրաստանի և Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սոֆիկո ՃԻԱՈՒՐԵԼԻՆ: Մահվանից մեկ տարի առաջ նրա մարմնում ուռուցք էին հայտնաբերել՝ նրան վիրահատել էին Փարիզում, բայց ավաղ, բուժումը չէր օգնել: Կյանքի վերջին օրերին նա գրեթե ոչ ոքի հետ չէր խոսում, նրան տանջում էին ցավերը, մահճակալի մոտ անընդհատ հերթապահում էր բուժքույրը: Ընդ որում Սոֆիկոն չէր համակերպվել մահվան մտքի հետ: Մինչև վերջին օրը նա հավատում էր, որ կապրի՝ չէ՞ որ Թբիլիսիում նորից գարուն էր...
|
Փետրվարի 20-ին հանրահայտ երաժիշտ, «Նիրվանա» խմբի ղեկավար Քուրտ Դոնալդ Քոբեյնը կդառնար 45 տարեկան: Մի անգամ Քուրտ Քոբեյնին անվանեցին «սերնդի ձայն», և դա պատահական չէր: «Նիրվանայի» շնորհիվ կիսաընդհատակյա գրանժ երաժշտական նոր ժանրը համաշխարհային ճանաչում ստացավ: Իսկ ինքը՝ Քոբեյնը, ոչ թե պարզապես կուռք, այլ գերմարդ և սրբություն դարձավ իր երկրպագուների համար: 1994 թ. ապրիլին Քուրտ Քոբեյնն իր հանդիսավոր տեղը զբաղեցրեց տխրահռչակ «Ակումբ-27»-ում` այն երաժիշտների խմբում, ովքեր կյանքից հեռացել են 27 տարեկանում: Ջիմի Հենդրիքս, Ջենիս Ջոփլին, Ջիմ Մորիսոն` նրանք բոլորն ապրել են «Սեքս, թմրանյութեր և ռոքնռոլ» և «Ապրիր արագ, մահացիր երիտասարդ» կարգախոսներով: Քուրտ Քոբեյնը շարունակեց 60-ականների սերնդի կենսակերպը: Նրա մարմինը հայտնաբերվեց սեփական տանը` ծաղկանոցում: Հերոինի մահացու չափաբաժին՝ արյան մեջ, որսորդական հրացան` մարմնի կողքին...
|
Ի՞նչ էին գրում թերթերը 20 և ավելի տարի առաջ Ուղիղ 24 տարի առաջ` 1988 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների խորհրդի 20-րդ գումարման պատմական արտահերթ նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդներին միջնորդագիր ուղարկել` Ադրբեջանական ԽՍՀ կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու մասին:
|
Դժվար թե Ուիթնի Հյուսթոնը կյանքից այսպես ողբերգականորեն հեռանալու մտադրություն ունենար, սակայն համաձայնեք՝ ճակատագիրը, որը որպես բեմադրող ռեժիսոր նրա մահվան համար ընտրել էր Գրեմի մրցանակաբաշխության նախօրեն, աշխարհին հոլիվուդյան սցենարներին արժանի ավարտ է պարգևել: Գրեմիի վեցակի մրցանակակիր Ուիթնի Հյուսթոնը վերջին անգամ դարձավ Գրեմիի արարողության գլխավոր հերոսուհին` մթագնելով բոլոր մյուս մասնակիցներին: Ուրբաթ օրը նրան հողին կհանձնեն իր ծննդավայրում` Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում, որտեղ ապագա համաշխարհային աստղը լույս աշխարհ էր եկել 1963 թ. օգոստոսի 9-ին: Ատլանտյան օվկիանոսի հակառակ կողմերի դեղին մամուլը հուզում է նույն հարցը` ինչի՞ց է մահացել երաժշտական ինդուստրիայի առասպելը` լոգարանո՞ւմ է խեղդվել, թե և հակադեպրեսանտներ, և ոգելից խմիչք է օգտագործել... Մի վերջին անգամ դեղին մամուլն անսքող հաճույքով վերաշարադրում է նրա կյանքի վերջին օրերի մանրամասները` իբր մահվան նախօրեին Հյուսթոնը գրեթե երկու օր անընդմեջ զվարճանում էր Tru Hollywood ակումբի այն երեկույթում, որը Գրեմի արարողության կապակցությամբ կազմակերպել էր երգչուհի Քելի Փրայսը:
|
Երևանի և մեր հանրապետության մյուս քաղաքների փողոցներում հաճախ կարելի է հանդիպել մորմոն քարոզիչների` Մորմոնի գիրքը ձեռքներին: Նրանց ճանաչելը դժվար չէ՝ մաքուր և կոկիկ հանգնված, բարեկիրթ, քաղաքավարի և ինչը միանգամայն ուշագրավ է` գրեթե բոլորը հոյակապ տիրապետում են հայերենին:
|
 «Հայաստանի զրուցակցի» նախորդ համարում մենք արդեն գրել էինք «Պուտին» ակումբների մասին, որոնց ցանցը մտադիր է Հայաստանով մեկ տարածել մեր նախաձեռնող հայրենակիցներից մեկը` Անդրանիկ Նիկողոսյանը: Վերոհիշյալ ակումբների անդամները, նախաձեռնողների խոսքերով, հնարավորություն կունենան օգտվել գրականությունից և վավերագրական ֆիլմեր դիտել Պուտինի մասին, քննարկել նրա գաղափարներն ու ծրագրերը: Մնում է միայն շնորհակալություն հայտնել Աստծուն, որ Նիկողոսյանն ու նրա համախոհները հավանաբար դեռ տեղյակ չեն, որ Ռուսաստանում արդեն մի քանի տարի է՝ գործում է Վլադիմիր Պուտինի հետևորդների կրոնական աղանդը:
|
Շնորհավորում ենք, հարգելի ընթերցողներ: Հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունների (հետաքիքիր է` ո՞ր) առաջարկով ԱՊՀ երկրների ինչ-որ Երիտասարդական միության կառավարման խորհուրդ որոշում է ընդունել փերտրվարի 2-ից Հայաստանում«Պուտինե ակումբների բացման մասին: Այդ մասին հունվարի 19-ին հայտարարեց վերոհիշյալ կազմակերպության վերոհիշյալ միության նախագահ և համատեղությամբ էլեկտրոնային մի շարք կայքերի տեր, շատ գործունյա գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը (նրա անունը մամուլում ակտիվորեն շոշափվում էր նաև Արարատի մարզպետ դառնալու նրա ցանկության կապակցությամբ):
|
|
|