Հարցազրույց ԴԱՀԿ ծառայության իրավաբանական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ հետ - Պարոն Միրիջանյան, ԴԱՀԿ ծառայության կազմում գործում է ալիմենտի բռնագանձման բաժին, որի անունն արդեն իսկ հուշում է, որ գործ ունեք ամուսնալուծված ընտանիքների հետ, և որ մեր հասարակությունն այնքան չի կրթվել, որ ամուսինները հեռանան` միմյանց համար լրացուցիչ խնդիրներ չստեղծելով: Բաժինը միայն ալիմենտի բռնագանձումո՞վ է զբաղվում:
|
Բնության մեջ բոլոր երևույթները ծնվում են կամ ավելի ճիշտ` հետևանք են մի քանի հանգամանքների եզակի համընկնումի. երկնքում տարբեր լիցքերի հանդիպումից ծնվում է ամպրոպը, առողջ հունդի և մայր հողի հանդիպումից` ծիլը: Տիեզերքում մի մոլորակի պայթյունը նոր մոլորակների ծնունդ է դառնում: Իսկ ի՞նչ հանգամանքների երջանիկ համընկնումից է մի նոր հանճար ծնվում (այս պատմության դեպքում թերևս երեքը` Ռուբեն, Հովսեփ և Լևոն Օրբելիներ):
|
Մեր բակը` ինչպես երևանյան շատ բակեր, ժամանակ առ ժամանակ` այսինքն ընտրությունից ընտրություն արժանանում է մեր քաղաքային իշխանությունների ուշադրությանը: Բայց մերը մյուսներից առանձնանում է նրանով, որ «էն գլխից»` դեռևս խորհրդային տարիներից է ուշադրության կենտրոնում եղել: Ժամանակին` Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակներում բակը հրաշալի հանգստյան գոտու էր վերածվում. աչք շոյող ծաղկանոցներ, նստարաններով տաղավարներ, իսկ հրապարակը` սալահատակված կլոր արենայի շուրջ տեղակայված ամֆիթատրոնով, նախատեսված է եղել տոնական միջոցառումների համար: Ես իհարկե չեմ տեսել, բայց ականատեսները մինչև հիմա կարոտով են հիշում այն ժամանակները, երբ բակը վերածվում էր բացօթյա համերգասրահի:
|
Ադրբեջանի «խոջալուական կրքերը» Ադրբեջանաթուրքական և արևմտյան որոշ ԶԼՄ-ներ շարունակում են Խոջալուի դեպքերի «թարմացումները»` սրտաճմլիկ լուսանկարներով իրենց հորինած ստին նորանոր մանրամասներ համեմելով: Կարևոր չէ, թե երբ, որտեղ և ում ձեռքով են դրանք արվել, կարևորը տպավորությունն է և հետևանքները, իսկ այս ձեռնածությունների հետևանքը չուշացավ. Պակիստանը Խոջալուի դեպքերը որակեց որպես ցեղասպանություն: Խոջալուի դեպքերի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմը (առայժմ` անգլերեն և ռուսերեն)` «Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով», անշուշտ շատ հարցերի կպատասխանի:
|
«Բարի էր, նույնիսկ չափից ավելի, իր մասին եղած աչառու քննադատություններին անտարբեր էր ու ժպտերես և որ գլխավորն է՝ մեծահոգի ու ներող... Ինչքան անգամներ թյուրիմացաբար կամ դիտավորյալ երգվել են իր երգերն այս ու այն կողմ, առանց հիշելու նույնիսկ իր անունը... Ինքնասեր էր ու հպարտ` իր նյութական ամենածանր կացության ժամանակ իսկ… Նույնիսկ մոտիկների ուշադրությունը նրան վիրավորում էր ու հուզում… Լավատես էր, գոհ... Միշտ ուրախ, միշտ լավ ու միշտ շնորհակալ բոլորից»,- հայ անվանի երգահան, քաղաքային ռոմանսի հիմնադիր Նիկոլ Գալանտերյանին այսպես է բնութագրում նրա ժամանակակիցներից Ռուբեն Գրիգորյանը: Գալանտերյանը մեծ ժառանգություն է թողել՝ 1000-ի հասնող ստեղծագործություններ` սիրերգեր, սոնետներ, ժողովրդական երգերի մշակումներ, մանկական երգեր, խմբերգեր, ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար պիեսներ… Նա օպերայի է վերածել Վահան Միրաքյանի «Լալվարի որսը» պոեմը, Հովհաննես Թումանյանի «Փարվանա» լեգենդը, Վրթանես Փափազյանի «Լուր-դա-լուր» պոեմը (երեք արարով այս օպերան անվանվել է «Հովիվ»):
|
Հարցազրույց «Դիպված» հաղորդաշարի հեղինակ, ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ - Պարոն Հարությունյան, պատմեք, խնդրում եմ, ձեր կյանքի դիպվածը: - Ներկայացնելով այլոց կյանքի դիպվածը` ինքս երբեք իմը չեմ պատմել: «Դիպվածը» հեռարձակվում էր «Երևան» հեռուստաալիքով: Առաջին մի քանի հաղորդումից հետո իմ առողջական խնդիրների պատճառով այն ընդհատվեց: Երբ վերադարձա` պարզվեց, որ «Երևանն» այդ հաղորդման կարիքն առանձնապես չի զգում: Ստիպված սկսեցի բախել այլ հեռուստաընկերությունների դռները: Համարձակորեն ասեմ, որ դրանք ամենևին էլ բաց չեն, և որևէ նոր առաջարկ, նոր մտահղացում գրեթե անհնարին է իրագործել: Հենց դա է պատճառը, որ տարիներ շարունակ մեր հեռուստաալիքներում նոր մտահղացման չենք հանդիպում: Ցավալին այն է, որ տնօրենները չեն էլ ուզում առաջարկությունները լսել. մերժում են` առանց նյութին ծանոթանալու: Ինչևէ:
|
 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՙԵրևան՚ հիմնադրամի միջոցներից 42 միլիոն դրամ է հատկացրել 2010 թ.նոյեմμերի 24-ին մայրաքաղաքի Կորյունի փողոցի 23 հասցեում μռնկված հրդեհի հետևանքով տուժած 12 ընտանիքներին` տների վերակառուցման և վերանորոգման հա մար: Այս բարի լուրը հայտնի դարձավ անցած տարվա վերջին օրերին:
|
Նոյեմբերի 24-ին Կորյունի փողոցի տները ճարակած հրդեհի տարելիցն էր
Հրդեհված տների բնակիչներն այդ օրը դիմավորեցին փլատակներում: Ոչ որպես հիշատակի օր: Նրանք այդտեղ են ապրում, քանի որ քաղաքապետարանի սրտացավությունը բավարարեց միայն ութ ամիս: Նրանց կյանքն իհարկե ձանձրալի չի անցնում, հեռուստաալիքներից գալիս-նկարահանում են, տարբեր թերթերի լրագրողները նրանց մշտական հյուրերն են, նույնիսկ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետն է այցելել, մի անգամ էլ երկու անծանոթներ են մոտեցել և ներկայացել որպես կառուցապատող ընկերության ներկայացուցիչներ: Ավելի լավ է` «հոբելյանի» առիթով բնակիչներին լսենք: Արթուր Սարգսյանը, ով այս մեկ տարվա ընթացքում լրատվամիջոցների հերոս է դարձել, պատմում է. - Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի վերջերին մեզ այցելեց, իմանալով, որ կառուցապատողը դեռևս չի հայտնվել, անմիջապես զանգահարեց ինչ-որ մեկին և մեզ հաղորդեց, որ երկու օրից հետո կգա: Ջահել տղաներ եկան, ներկայացան որպես կառուցապատող ընկերության ներկայացուցիչներ:
|
 Մարդիկ կան, ովքեր իրենց գործունեությամբ և հոգիների վրա ներգործությամբ նման են լույսի շողի: Նրանց հետ հանդիպելով` իրենցից ճառագող կենսատու էներգիան, ջերմությունը համակում են քեզ: Այդպիսին է զրուցակիցս` ՀՀ ժողովրդական արտիստուհի, հայկական ռոմանսի թագուհի Վարդուհի ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Երկար տարիներ երգելով Թաթուլ Ալթունյանի ղեկավարած երգի-պարի պետական անսամբլում` որպես մեներգչուհի, իր նրբաճաշակ կատարումներով հմայել է Հայաստանի և արտերկրի հայությանը: Նրան իր կատարած երգերով էլ կոչում էին` Կռունկ, Ծիծեռնակ, Անուշ տավիղ, Մախմուր աղջիկ: Որպես օպերային երգչուհի երգարվեստ մուտք գործած, ապա իր մեծ վարպետի` Թաթուլ Ալթունյանի խորհրդով ժողովրդականը նախընտրած երգչուհու համար նվաճած բազմաթիվ մրցանակներից և պարգևներից ամենաթանկը և նվիրականը թերևս ժողովրդի սերն է: - Տիկին Վարդուհի, դուք Բագրատունյաց արքայական տոհմի շառավիղ եք, ինչպիսի՞ն էր ձեր ընտանիքը: - Շատ հետաքրքիր և ինձ համար հաճելի հարց է, որովհետև իմ անցյալն է, որի հիման վրա դարձել եմ այն, ինչ կամ: Ես նախ շնորհակալ եմ տիրոջից` այն ամենի համար, ինչ ինձ տվել է:
|
 Լրացավ գրաքննադատ, Գրողների միության երբեմնի նախագահ Էդվարդ Թոփչյանի ծննդյան 100-ամյակը: Նրա ղեկավարման տարիների (1954-1975) գրական աշխարհի ալեբախումների մասին ենք զրուցում որդու` անվանի թարգմանիչ, գրող և գրաքննադատ Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԻ հետ: - Պարոն Թոփչյան, Էդվարդ Թոփչյանը երբ և ինչպե՞ս է մուտք գործել գրական աշխարհ: - Ընդհանուր առմամբ նա աշխատել է 24 տարի, 3 տարի (1944-1947) պատերազմից վերադառնալուց և վերքերն ապաքինվելուց հետո, ընտրվելով Գրողների միության քարտուղար (այդ ժամանակ նախագահը Նաիրի Զարյանն էր), այնուհետև Գրողների միությունը ղեկավարել է 21 տարի:
|
|
|