ԽՈՅ. Վիշապը կասկածամիտ և բուժվել չսիրող Խոյերի համար առողջական շատ հոգսեր ու խնդիրներ կբերի: Սակայն ինչպես ասում են` եթե նախազգուշացված ես, ուրեմն զինված ես: Պետք չէ հուսահատվել, քանի որ ժամանակին սկսած բուժումն այս տարի շատ արդյունավետ է լինելու:
Հիվանդությունները բարձիթող մի արեք, քանի որ հավանականություն կա, որ դրանք կարող են ձեռք բերել խրոնիկական բնույթ կամ նույնիսկ վիրահատական միջամտություն պահանջել:
ՑՈՒԼ. Վիշապի տարում հանգիստն անտեսել չի կարելի: Հակառակ դեպքում ընկճախտը կդառնա ձեր հավատարիմ ուղեկիցը, իսկ խրոնիկական հիվանդությունների սրացումը՝ 2012-ից մնացած հիմնական հիշողությունը: Եվ մի հետաձգեք ատամների բուժումը` հետո շատ ավելի տանջանքներ եք կրելու և ավելի թանկ եք վճարելու: Հետևեք արյան ճնշման տատանումներին, և եթե հնարավոր է՝ մինչև տարվա երկրորդ կես հետաձգեք վիրահատական միջամտությունները:
ԵՐԿՎՈՐՅԱԿ. Հիմա դուք չեք կարողանա պարծենալ ձեր առողջությամբ: Հնարավոր են անհասկանալի ծագման որոշ հիվանդություններ: Եղեք շատ զգույշ` տարվա ընթացքում հնարավոր են նաև զանազան վնասվածքներ, դժբախտ պատահարներ: Այնպես որ խուսափեք ցանկացած ծայրահեղ իրավիճակներից` մի վազեք, այլ քայլեք հանգիստ ու զգույշ, խուսափեք մութ ժամերին փողոց դուրս գալուց, քայլեք միայն լուսավոր և մարդաշատ վայրերում և ստուգված ճանապարհներով:
ԽԵՑԳԵՏԻՆ. 2012 թ. Խեցգետինների ամենատարածված հիվանդությունը կասկածամտությունն է: Եթե դուք իրոք մտահոգված եք ձեր ինքնազգացողությամբ` իմացեք, որ լավագույն դեղը առողջ կենսակերպն է: Ճիշտ սննդակարգը, վազքը, դահուկային զբոսանքները, բնության գրկում ժամանցը ոչ միայն կամրացնեն ձեր դիմադրողականությունը, այլև կբարձրացնեն տրամադրությունը:
ԱՌՅՈՒԾ. Եկել է ձեր առողջությանն ուշադրություն դարձնելու ժամանակը: Հիշեք իմաստուն արտահայտությունը` հիվանդությունն ավելի հեշտ է կանխելը, քան բուժելը: Անցեք ընդհանուր հետազոտություն՝ համոզվելու համար, որ ոչ մի նենգ հիվանդություն ձեզ չի դարանակալում: Ի դեպ, շատ Առյուծներ այս տարի մեծ հետաքրքրություն կզգան բժշկության, առողջարարական միջոցառումների ու բուժակարգերի հանդեպ:
ԿՈՒՅՍ. Վիշապի տարվա ընթացքում չի կարելի ոտքի վրա անցկացնել շնչառական հիվանդությունները և ճնշման բարձրացումը կամ էլ թեկուզ ատամնացավը: Ձեզ պահեք հասուն ու պատասխանատու մարդու պես` դիմեք բժշկի ոչ թե այն ժամանակ, երբ արդեն ոտքի կանգնել չեք կարողանում, այլ երբ ընդհանուր թուլություն եք զգում:
ԿՇԵՌՔ. Սիրելի Կշեռքներ, սիրեք ինքներդ ձեզ: Հոգ տարեք ձեր առողջության, կազմվածքի, լավ տրամադրության և լիարժեք հանգստի մասին: Կյանքն առանց սթրեսների ու ծանրաբեռնվածության` լավագույն դեղորայքն է: Զգույշ եղեք տեխնիկայի հետ, մի խախտեք ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում կարող եք լուրջ վնասվածքներ ստանալ:
ԿԱՐԻՃ. Վիշապի տարին բարենպաստ է յոգայով զբաղվելու, առողջարար մարմնամարզության, ասեղնաբուժության համար: Եթե ձեզ դրանք ցուցված են` սկսեք առանց հապաղման: Հնարավոր է թոքային խնդիրների սրացում, խնայեք սիրտը: Բայց դիմադրողականությունը կլինի կատարյալ, և ուժերի նոր հոսքը կապահովի ձեր լավ ինքնազգացողությունը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ. Գալիք տարվա ընթացքում ձեր հիմնական թշնամիները կլինեն վնասակար սովորությունները: Եկել է ծխախոտի ու ոգելից խմիչքի քանակը սահմանափակելու ժամանակը, իսկ եթե հանրավոր է` առհասարակ հրաժարվեք դրանից: Ամեն դեպքում ձեր օրգանիզմը կազդարարի ձեզ այդ մասին, և եթե դուք որոշեք անտեսել այդ ազդանշանները, հետո ձեզնից բացի էլ ոչ ոքի չեք կարող մեղադրել:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Հիվանդությունը միշտ գալիս է ոչ հարմար պահին: Եթե չեք ուզում ժամանակից շուտ հայտնվել անգործունյա վիճակում` խորհուրդ ենք տալիս լրջորեն զբաղվել ձեր առողջությամբ: Օրվա ռեժիմ, ճիշտ սննդակարգ, լիարժեք հանգիստ. միայն այդ դեպքում է հնարավոր խուսափել բժիշկներից կամ սահմանափակվել կանխարգելիչ այցերով: Իսկ արձակուրդն ավելի լավ է առողջարանում անցկացնել: Մերսում, թարմ օդ՝ ահա թե ինչ են իսկապես հարկավոր ձեր օրգանիզմին:
ՋՐՀՈՍ. Ջրհոսներին նույնպես խորհուրդ չի տրվում հույսները դնել իրենց քաջ առողջության վրա: Այս տարի դուք ֆիզիկական լավ վիճակում չեք լինի, կճնշի հոգնածությունը, որը կարող է վերածվել ընկճախտի: Կօգնեն վիտամինները, շատ օգտակար է մեդիտացիայով զբաղվելը: Դուք բարեբախտաբար հակված չեք բողոքելու հիվանդություններից, այլ սիրում եք գտնել բուժվելու միջոցներ: Իսկ ով փնտրում է` նա, ինչպես գիտեք, միշտ գտնում է` կամ լավ բժիշկ, կամ էլ առողջությունն ամրապնդելու սեփական համակարգ:
ՁԿՆԵՐ. 2012 թ. դուք սովորականից ավելի թույլ և խոցելի կլինեք: Զգուշացեք զանազան հիվանդությունների գրոհից: Կոփվեք, բայց առանց մոլեռանդության: Կանոնավոր կերպով պաս պահեք, մաքրեք մարմինը: Թեթև սննդի մարսումն օրգանիզմից հատուկ ջանքեր չի պահանջում, և ձեր կենսական էներգիան կծախսվի ոչ թե խորովածն ու տորթը մարսելու, այլև կենսունակությունը պահպանելու վրա: Տարվա ընթացքում տեղափոխոթյունները, կլիմայի փոփոխություններն անբարենպաստ են ձեր առողջության համար, ավելի լավ է դրանցից զերծ մնաք:













