Կինոյի և քաղաքականության միջև նուրբ սահմանի մասին մեր խոսակցությունը սկսվեց Երևան-Ստամբուլ չվերթից, երբ համտեսում էինք «արմավիական»՝ զարմանալիորեն ուտելու չենթակա ուտելիքը: Հայ կինոգործիչների համար՝ ի դեմս «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի, ստեղծագործական տնօրեն Սուսաննա Հարությունյանի, երիտասարդ կինոռեժիսորների ու պրոդյուսերների, ովքեր գնում էին մասնակցելու Ստամբուլի միջազգային 31-րդ կինոփառատոնի շրջանակներում իրականացվող հայ- թուրքական կինոպլատֆորմի հերթական աշխատաժողովին, թեման առավել քան արդիական էր, եթե չասենք՝ կենսահույզ:
|
Հայրենի կուսակցությունների ձգտումը՝ միավորվել գոնե այնպիսի ազնիվ գործում, ինչպիսին է արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու փորձը, ըստ ամենայնի լիակատար ձախողման է մատնվում: Բոլորի ու յուրաքանչյուրի կողմից հռչակվող ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալու ցանկության հողի վրա միավորվելն առայժմ չի հաջողվում, քանի որ գործընկերների միջև չկա ոչ սեր, ոչ վստահություն, ոչ էլ նույնիսկ հետագա փոխշահավետության տարրական հաշվարկ: Եթե պայմանավորվող բոլոր կողմերը, այսինքն ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունները, գոնե մի քիչ հավատային, որ ազնիվ ու թափանցիկ քաղաքական գործընթացը ինքնին կարող է զգալի շահաբաժին բերել, ապա հավատացեք, նույնիսկ իրար հանդեպ առանձնահատուկ սիրո բացակայության դեպքում նրանք հավանաբար մի քիչ ջանքեր գործադրելով ընդհանուր լեզու կգտնեին: Սակայն ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ ազնիվ ընտրությունները, եթե հանկարծ մեր հայրենի երկրում նման ուտոպիական երազանքն իրականանար, կարող են ինչ-որ մեկի համար հակառակ հետևանքներ ունենալ՝ սաստիկ փչացնել ակնկալվող արդյունքները:
|
Թվում է, թե քաղաքական իմաստուն գործչի` Գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի արտահայտությունն առ այն, որ երբեք այնքան սուտ չեն խոսում, որքան պատերազմի ժամանակ, որսորդությունից հետո և ընտրություններից առաջ, բոլորս պետք է անգիր իմանայինք: Մեկընդմիշտ մտապահեինք ու հիշեինք որպես աստվածաշնչյան պատգամ, քանի որ նախընտրական յուրաքանչյուր ժամանակաշրջան վերստին ապացուցում է այս արտահայտության սարսափեցնող ճշմարտացիությունը:
|
Համաշխարհային մամուլում տիեզերական վայնասուն է բարձրացել՝ Ռուսաստանում ոտնահարված ժողովրդավարության առիթով: Ամերիկյան, իտալական, ֆրանսիական ու նույնիսկ մեր հարազատ հայկական լրատվամիջոցներն առանձնակի նրբանկատություն չեն դրսևորում ռուսական իշխանության գահին վերադարձած ավտորիտար առաջնորդի հասցեին արտահայտվելիս և իրենց կարեկցանքն ու համերաշխությունն են հայտնում տառապյալ ռուս ժողովրդին` օրհնելով նրան կոռումպացված հակաժողովրդավարական վարչակարգից Ռուսաստանն ազատելու պայքարում: «Կառավարելի ընտրությունների իմաստը ոչ թե հաղթողին ընտրելն է, այլ ոչ լեգիտիմ վարչակարգի լեգիտիմությունն ամրապնդելը: Եթե առաջնորդվենք այդ չափանիշներով` անցած շաբաթ Ռուսաստանում անցկացված ընտրությունները որոշակի հաջողություն ունեցան»,- գրում է The Washigto Post-ը:
|
Պարզվում է` լուսավորյալ Եվրոպայի քաղաքակիրթ երկրներում նոր եկեղեցիներ չեն կառուցում, ավելին՝ եղածները փակում են. դրանք, ճիշտ է, բոլշևիկյան ձևով չեն քանդում, այլ օգտագործում են որպես համերգասրահներ, թանգարաններ և այլն: Նոր եկեղեցիներ ու մզկիթներ, պարզվում է, կառուցվում են միայն ամենախավար, հետամնաց պետություններում: Ու նաև պարզվում է, որ եթե հայ եկեղեցին ու հայ հոգևորականները մեր ազգի համար օգտակար լինեին՝ ապա հայ ժողովուրդը 1915-ին չէր գնա Դեր Զորում կոտորվելու: Պարզվում է՝ նրանց իրենց հետևից Դեր Զոր՝ դեպի մահ են տարել մեր հայ հոգևորականները, ովքեր կոչ չեն արել ժողովրդին զենք վերցնել ու դիմադրել: Այս ու էլ ավելի անհեթեթ բացահայտումներ վերաշարադրելու կամ հերքելու ցանկություն, անկեղծ ասած, չկա: Ցանկացողները կարող են լսել օրերս YouTube-ում տեղադրված տեսագրության մեջ, որտեղ ներկայացված են հատվածներ ոչ անհայտ հուշարձանագետ, հայկական հուշարձանների ուսումնասիրության ինչ-որ հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանի հերթական, «սենսացիոն» հարցազրույցից: Ով ըստ երևույթին այնքան է հրապուրվել հայ հոգևորականության դեմ անցած ամառ իր ծավալած պայքարով, որ հիմա դարձել է անհաշտ հակակղերական:
|
Անցած շաբաթ կատարված ու բարեհաջող ավարտված (համենայնդեպս այսօրվա դրությամբ) «Հայկական ժամանակ» օրաթերթի մեր գործընկեր Հայկ Գևորգյանի ձերբակալության պատմության մեջ անձամբ ինձ ուրախացրեց մի ուշագրավ փաստ` մեր բարեխիղճ ոստիկանությունը ոչ միայն ակտիվորեն յուրացնում է առաջատար մեդիատեխնոլոգիաները, այլև գործնականում դրանք հաջողությամբ կիրառում է:
|
Ռուսաստանցի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա կտրուկ է արտահայտվել հայ օլիգարխների մասին, հավանաբար սաստիկ վիրավորել է հայկական օլիգարխիայի որոշ ներկայացուցիչների: Համենայնդեպս ակնհայտ է, որ նրանցից մի քանիսը Լևոն Հայրապետյանի հիշատակած օլիգարխների ցուցակում իրենց սեփական անձն են նկատել և որոշել են կանխարգելիչ հարված հասցնել` բնականաբար հին ու սիրված՝ «պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է» մեթոդով: Ճիշտ է՝ մեր օլիգարխների սովորության համաձայն` հանուն պաշտպանության հարձակումը իրականացվում է ոչ թե բացահայտորեն, այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջոցով, որոնք սկսել են գրել հոդվածներ, օրինակ այնպիսի բազմանշանակ վերնագրով, ինչպես «Լևոն Հայրապետյանի «գնդակահարությունների ցուցակի» առաջին տեղում Գագիկ Ծառուկյա՞նն է» (Անուշ Լևոնյան, REGUM գործակալություն):
|
ՀՀ հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պատկանելիության, պահպանության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանն օրերս մեր թերթին մեղադրեց, որ մենք թյուրիմացության մեջ ենք գցել հանրությանը` ներկայացնելով իբր Գանձասարի «կեղծ լուսանկարը», այնինչ իրականում դա Օհանավանքի լուսանկարն է եղել: Ամենայն հավանականությամբ խոսքը մեր թերթի` 2011 թ. հունիսի 22-ի համարի կազմի մասին է (թիվ 28 (191), որի վրա պատկերված է վերականգնված Գանձասարի ժամանակակից լուսանկարը, իսկ վերևում՝ քսանամյա վաղեմության մի լուսանկար, որտեղ իսկապես Օհանավանքն է պատկերված` խորհրդային իշխանության տարիներին իրականացված վերականգնողական վերջին աշխատանքների ժամանակ:
|
Պոլիտկոռեկտ և մշուշոտ ձևակերպված պատճառը, որն իբր ստիպել է Կարեն Կարապետյանին հրաժարվել քաղաքապետի պաշտոնից և կիսատ թողնել իր բոլոր նախաձեռնած գործերը, գուցեև դուր եկավ իշխող վերնախավին, բայց հանրության մեջ բավականին ցավագին արձագանք առաջացրեց: Հիմա ով չի ալարում՝ քննարկում է, թե իրականում ինչու հեռացավ Կարեն Կարապետյանը, և ով է նրան ստիպել, որ նման քայլ կատարի: Վարկածներից մեկով Երևանի արդեն նախկին քաղաքապետը ոչ այնքան աշխատանքից է «հեռացվել», որքան իշխող թիմից, քանի որ նրա կերպարը չի համապատասխանում նախընտրական գործընթացների տրամաբանությանը, մեկ այլ վարկածով նա իր քաղաքանպաստ գործունեությամբ տրորել է օրենքի վրա «թքող» որոշ օլիգարխների ոտքերը, իսկ երրորդով` նրան չեն վստահում, քանի որ Քոչարյանի մարդն է և այդպես շարունակ...
|
Պոլիտկոռեկտ և մշուշոտ ձևակերպված պատճառը, որն իբր ստիպել է Կարեն Կարապետյանին հրաժարվել քաղաքապետի պաշտոնից և կիսատ թողնել իր բոլոր նախաձեռնած գործերը, գուցեև դուր եկավ իշխող վերնախավին, բայց հանրության մեջ բավականին ցավագին արձագանք առաջացրեց: Հիմա ով չի ալարում՝ քննարկում է, թե իրականում ինչու հեռացավ Կարեն Կարապետյանը, և ով է նրան ստիպել, որ նման քայլ կատարի: Վարկածներից մեկով Երևանի արդեն նախկին քաղաքապետը ոչ այնքան աշխատանքից է «հեռացվել», որքան իշխող թիմից, քանի որ նրա կերպարը չի համապատասխանում նախընտրական գործընթացների տրամաբանությանը, մեկ այլ վարկածով նա իր քաղաքանպաստ գործունեությամբ տրորել է օրենքի վրա «թքող» որոշ օլիգարխների ոտքերը, իսկ երրորդով` նրան չեն վստահում, քանի որ Քոչարյանի մարդն է և այդպես շարունակ...
|
|
|