Սոցիալական անարդարության դեմ ընդվզումը երբեմն «լյումպենական» են անվանում: Ի՞նչ է դա: Եվ ընդհանրապես` ո՞րն է մեր հասարակության սոցիալական «անատոմիան»:
Չափորոշիչներ
Գիտնականներն ինչ էլ ասեն՝ հասարակական կարծիքը բոլորին բաժանում է «հարուստների», «միջակների» և «աղքատների»: Յուրաքանչյուր հասարակություն ունի սոցիալական շերտերի տարանջատման իր չափանիշները: Հիմնականում դա փողն է` տվյալ հասարակության մեջ դրամական մեծ միջոցներ ունեցողները համարվում են հարուստ: Օրինակ՝ որպես «մոգական» հարստության չափանիշ-գումար հաճախ միլիոն դոլարն է դիտվում, ու դրա տերն անվանվում է «միլիոնատեր» կամ մեծահարուստ:
Ռոճիկով ապրող մարդն էլ հաճախ «աղքատների» շարքին է դասվում: Բայց ընդհանուր առմամբ, ըստ սոցիոլոգների, ռեալ մարդկանց նույնացումն այս չափանիշով բավականին դժվար է: Բանն այն է, որ հանրությունը տեղյակ չէ մարդկանց կարողության իրական ծավալներից: Շատերը կարող են օրինակներ նշել, երբ արտաքուստ «թշվառ» մարդն իրականում այնքան էլ աղքատ չէ: Դա ամենևին չի նշանակում, թե բոլոր աղքատներն ունեն բանկային հաշիվներ կամ զգալի կարողություն: Ասվածն ընդամենը հաստատում է, որ մարդու ունեցվածքը «աչքաչափով» հաճախ դժվար է որոշել:
Հետևաբար «հարստության-աղքատության» նույնացումը հիմնականում կատարվում է սպառման «տեսանելի» առարկաների առկայությամբ: Այս կամ այն առարկան ինքնին խոսում է մարդու այս կամ այն խավին պատկանելու մասին: Մեզանում, օրինակ, նման աչք ծակող «առարկա»-չափանիշ է էլիտար բնակարանը կամ թանկարժեք ու նոր արտասահմանյան ավտոմեքենան: Հարստության «խորհրդանիշ» են դառնում նաև արձակուրդի անցկացման տեղն ու ձևը, թանկարժեք զարդերի քանակն ու բնույթը և այլն: Առանձին տեղ են զբաղեցնում օլիգարխներն ու իշխող քաղաքական վերնախավը: Թերևս դա ոչ թե «տեղ», այլ առանձին դասակարգ է:
Եվ ընդհակառակը` աղքատության «խորհրդանիշ» է «հետնախորշային բնակարան-կացարանը»: Դա կարող է լինել փոքր բնակարան՝ բանվորական թաղամասերում, հին բազմահարկ շենքերում կամ գրեթե փլատակված մասնավոր տուն... Փոխադրական միջոցներով այսօր աղքատ մարդուն անմիջապես չես որոշի (շատերը երթևեկում են թեկուզև հին, բայց «ինոմարկաներով»), սակայն «շիսսոտիի» տիրոջը միանշանակ նույնացնում են հարստության հետ:
«Աղքատների» խմբում առանձին տեղ են զբաղեցնում «լյումպեն» (գերմաներեն Lumpe`ցնցոտի) կոչվածները: Լյումպեն-պրոլետարիատ տերմինը բանվոր դասակարգի ստորին խավին բնորոշելու նպատակով առաջին անգամ կիրառել է Մարքսը: Հետո այդ բառով անվանել են չքավորներին, քրեական տարրերին, թափառականներին, ընդհանրապես՝ բնակչության ապադասակարգայնացած խավերին: Լյումպենները մեծամասամբ սեփականություն չունեցող և պատահական վաստակով ապրող մարդիկ են: Չունենալով սոցիալական արմատներ ու բարոյական վարքականոններ՝ նրանք պատրաստ են անխոհեմաբար ենթարկվել իշխանություն և ուժ ունեցողին (ըստ` Վիկիբառարանի):
Ինչ վերաբերում է «միջիններին»՝ նրանց հարցը մեզանում շատ ավելի բարդ է: Եթե վերը նշված խավերը քիչ թե շատ համապատասխանում են «միջազգային չափորոշիչներին» (թեպետ մեր աղքատներն այնտեղ միանշանակ չքավոր կհամարվերին, իսկ «հարուստները», բացառությամբ վերնախավի, միջին խավ), ապա մեր «միջին» կոչվածներն անշուշտ շատ հեռու են դրանցից:
Կապիտալիստական պատմություն ունեցող երկրներում ընդունված է միջին խավն իր հերթին դասակարգել «հինի» ու «նորի»: Հինը փոքր ձեռնարկատերերն են, մանր բուրժուա կոչվածները: Իսկ նորը` բարձր որակավորում ունեցող վարձու մասնագետները, հիմնականում հաջողակ մենեջերներն ու փորձագետները: Այս խավը «սնվում» է սեփական ունակություններով և գիտելիքներով, որոնք շուկայական մեծ պահանջարկ ունեն: Այլ կերպ ասած՝ այս խավին կերակրողն իրենց ուղեղն է:
Այս դասակարգային դաշտում հայրը չի կարող որդուն փոխանցել իր տեղը, ինչպես լինում է միջին խավի ավանդական սոցիալական դաշտում` մանր սեփականատերերի, բուրժուաների շրջանում: Սոցիալական կարգավիճակի ժառանգորդման ապահովման միակ հուսալի միջոցը կրթությունն է: Դրանով է պայմանավորված այդ խավի հատուկ վերաբերմունքը զավակների կրթության հանդեպ: Ծախսերն այստեղ դիտվում են որպես ներդրում: Նրանք ձգտում են երեխաներին ամենալավ դպրոց ուղարկել, մասնավոր ուսուցիչներ են վարձում, գնում են ուսումնական ամենաարդիական ու թանկ պարագաները, զավակներին ուղարկում արտասահման` կրթություն ստանալու համար, ինչը բավականին թանկ հաճույք է... Նման ներդրումներ անելը բնորոշ է նաև այլ խավերին, սակայն նոր միջին խավը դա անում է ավելի գիտակցաբար ու մտածված (հղումը` հՏՓՌՏսՏչՌ֏ տՏՑՐպոսպվՌ֏, cosumers.arod.ru):
«Թափուր» նիշ
Այդպիսի միջին խավ մեզանում դեռևս չի ձևավորվել: Նախևառաջ բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկն է շատ փոքր: Նույնիսկ եթե այդ մասնագետին բախտ է վիճակվում աշխատանքի ընդունվել որևէ խոշոր միջազգային ընկերությունում՝ նրա աշխատավարձը միանշանակ շատ ավելի փոքր է լինում, քան նույն որակավորում ունեցող, բայց արտասահմանում աշխատող մասնագետինը:
Ճիշտ է, բարձրագույն հաստատության դիպլոմը շատերի համար դեռևս հարգի է, բայց դա ավելի շուտ «պրեստիժի» հարց է: Էլ չենք խոսում կրթության որակի մասին... Արտասահմանում լավ կրթություն ստանալը հասանելի է շատ քչերին...
Կենսամակարդակով «սահմանված» խավերին բնորոշ է նաև համապատասխան բարոյական իմիջը: Օրինակ՝ տարածված կարծիք կա, որ սկզբնական կապիտալի ձևավորման շրջանում ազնիվ ճանապարհով հնարավոր չէ արագ հարստանալ: Այստեղից էլ՝ հարստության հակասական պատկերացումները (հղումը` livejournal.com, Демонстративное потребление): Սա` ընդհանրապես:
Իսկ մասնավորապես՝ մեզանում կապիտալի այդ սկզբնական կուտակման փուլը շատ ձգձգվեց ու թերևս մտադիր էլ չէ վերաճել հաջորդ՝ դիալեկտիկական փուլի: Այդ պատճառով «հարստության հակասական պատկերացումները» հասարակության մեջ տրանսֆորմացվել են «քրեական ծագում ունեցող կապիտալներ» կայուն պատկերացմանը: Դա օրինաչափ է: Երբ հասարակությունն ըստ էության երկբևեռ է (մի բևեռում մեծահարուստ սակավաթիվ խավն է, մյուսում` մի կերպ ծայրը ծայրին հասցնողը), դա մշտապես սոցիալական լարվածության աղբյուր է: Ու այստեղ հիմնական հարցը փողն է: Բայց քանի որ փողի թեման պատված է մեծ քանակությամբ ստերով ու փարիսեցիությամբ, դրա մասին խոսելը մի տեսակ ընդունված չէ ու նույնիսկ ամոթալի է:
«Անհարմար» թեմա
Փող կոչվածի հանդեպ կեղծավորությունը տարածված է ամենուրեք` բարձրաձայն արհամարհում են, սակայն գաղտնաբար` փափագում: Փողն իրականում դիտվում է որպես այս աշխարհի թերևս ամենակարևոր բանը: Փողի հանդեպ ագահությունը գարշելի է համարվում, բայց հարստությունն ամենուրեք հարգանքի է արժանանում...
Խնդիրը ոչ թե բարոյականությունն է, այլ այն, որ փողը կարող է ապահովել մարդու ոչ միայն արտաքին, այլև ներքին ազատությունը: Եթե փող ունես՝ կարող ես ընտրել ուզածդ կենսակերպը, զբաղվել այն գործով, որը սիրում ես և այլն: Ընդունված խոսք է, որ փողով առողջություն չես գնի: Բայց հիվանդության դեպքում գոնե մի քանի տարի կարող ես «շահել», եթե փող ունես... Սթիվ Ջոբսը թերևս ավելի շուտ կմահանար, եթե փող չունենար...
Փողն ինքնին ի զորու չէ փոխել աշխարհն ու մեզ, սակայն տալիս է դրա հնարավորությունը: Իսկ թե ինչպես կտնօրինվի փողը՝ կախված է արդեն դրա տիրոջ անձնական արժեհամակարգից:
Աշխարհը մենք չենք հորինել` հարուստերն ու աղքատները միշտ եղել են ու կլինեն: Տարբեր խավերի, երկրների, մշակույթների և դարաշրջանների աղքատների «գնահատականը» տարբեր է: Մի բևեռում խղճահարությունն ու կարեկցանքն են, մյուսում` անբան, ծույլ, հիմար և այլ պիտակումները: Բայց մեր երկրի նման տերություններում առեղծվածն այն է, որ աղքատ խավերի մեջ են հայտնվել աշխատանք (ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ բնակչության 92%-ն աշխատանք ունի) ու կրթություն ունեցող մարդիկ: Այսինքն տվյալ դեպքում աղքատության պատճառը ծուլությունն ու հիմարությունը չեն:
Վերջերս արտասահմանյան փորձագետները որոշել էին 15 նախկին խորհրդային հանրապետությունների տնտեսական անկախության և բնակչության սոցիալական ապահովվածության վարկանիշը: Առաջ անցնելով ասենք, որ Հայաստանի տեղն այդ շարքում վերջին հնգյակում է...
Մանրամասները` հաջորդ համարում: