Բյուրեղավանի քարքարոտ, չասֆալտապատված ճանապարհներից մեկը տանում է դեպի մի քանի ցածրահարկ շենքերով սահմանափակվող բնակելի թաղամաս` շրջապատված անանցանելի վայրի թփուտներով: Այստեղ ապրում են Ադրբեջանից բռնագաղթած հայերը` մեծ դժվարությամբ հոգալով իրենց օրվա վաստակը:
Բայց այդ անտեսված թաղամաս մեր այցելությունն այլ նպատակով էր: Ժամանակին կնոջ և զավակների հետ այստեղ է ապաստանել 72-ամյա Արտյոմ Պիր-Բուդաղյանը: Երիտասարդ տարիների ավյունն ու նպատակասլացությունն այդ տարիքում էլ չեն լքել նրան: Գուցե մանկական անկեղծությունն ու հոգում պահված քնարականությունն է օգնել հեռու մնալ ծերությունից և շրջապատին վարակել իր կենսախնդությամբ ու լավատեսությամբ:
Երևանի, Չարենցավանի, Արզնու, Աբովյանի, Էջմիածնի, Բյուրեղավանի դպրոցների շատ սաներ լավ են ճանաչում պարոն Պիր-Բուդաղյանին. ռուս գրականության դասերին նա աշակերտների համար հաճույքով կարդում է իր սիրելի բանաստեղծների ստեղծագործությունները` թավշե ձայնով ու հուզական:
Գեղարվեստական ընթերցանության վարպետին հաճախ են հրավիրում մշակութային տարբեր արարողությունների, նա ելույթ է ունենում նաև տարբեր ակումբներում: Ամեն տեղ նրան դիմավորում են իբրև երկար սպասված հյուրի և հաստատ գիտեն, որ իրենց սպասելիքներն ի դերև չեն ելնի: Ի դեպ այդ ելույթների համար նրան չեն վճարում, միակ վարձատրությունն այն է, որ իր ասմուքով երեխաների, ունկնդիրների մեջ սեր է արթնացնում դեպի պոեզիան, իսկ պոեզիան մաքրագործում է մարդուն, վեհացնում հոգին:«Մեր նյութապաշտական դարում դա իսկական սպեղանի է, որպեսզի երեխաների հոգիները չկարծրանան ու մարդկային արժեքները երկրորդական չդառնանե,- համոզված է վարպետը:
Արտյոմ Պիր-Բուդաղյանը ծնվել է Բաքվում: Հայրը դասավանդում էր քաղաքի երաժշտական դպրոցում: Հենց հորից էլ ժառանգել է սերը պոեզիայի հանդեպ, զգացմունքայնությունն ու կյանքը վառ գույներով ընկալելու ունակությունը: Միայն թե նրա գրական հակումներն ի հայտ են եկել շատ ավելի ուշ. դպրոցական տարիներին ավելի հակում է ունեցել դեպի բնագիտական առարկաները` հատկապես մաթեմատիկան ու ֆիզիկան, իսկ հումանիտար առարկաներն առանձնապես չէր կարևորում` թեև շատ էր սիրում ընթերցել: Բայց մի օր ռուս գրականության ժամին նա զարմացած ուսուցչուհու ու դասարանի առջև անգիր արտասանում է մի հատված Ն. Օստրովսկու«Ինչպես էր կոփվում պողպատըե վեպից: Եվ առաջին անգամ այդ առարկայից վաստակում է«հինգե գնահատական:
Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդ Արտյոմն ընդունվում է Ռիգայի ավիացիոն ուսումնարանի ռադիոտեխնիկայի բաժինը: Ուսանելու տարիներին նրան պոեզիայով զբաղվելու երկրորդ հնարավորություն է ընձեռվում:«Ճակատագրից չես փախչիե,- ասում է Արտյոմը: Ուսումնարանում տոնական երեկոյի նախապատրաստական աշխատանքի ժամանակ ապագա ռադիոտեխնիկին առաջարկում են բեմ ելնել ու ասմունքել Ն. Լորդկիպանիձեի«Տարօրինակ կինըե բանաստեղծությունը: Պիր-Բուդաղյանն առաջին անգամ բարձրանում է բեմ, վերցնում բարձրախոսը և... ելույթը հաջողված էր, հանդիսատեսը` գոհ: Երեկույթի հաջողությունից ոգևորված ուսումնարանի գեղարվեստական խմբակի ղեկավարը էստրադային խումբ է հիմնում, որտեղ ընդգրկվում է նաև երիտասարդ ասմունքողը և խմբի հետ հյուրախաղերի մեկնում Լատվիա: Սակայն ուսումնարանն ավարտելուց հետո դադարում է նաև Պիր-Բուդաղյանի էստրադային գործունեությունը: Նա աշխատանքի է նշանակվում Սումգայիթ քաղաքի«Նավթքիմավտոմատե ինստիտուտում` որպես ինժեներ:
Միայն թե ներքին ձայնը նրան նորից մղում է գրական գործունեության: Աշխատանքային առօրյայից հետո լիցքավորվում էր ինստիտուտին կից գործող դրամատիկական խմբակում, որի առաջատար դերասաններից էր: Սակայն դրամատիկական դերերն այնքան էլ չէին հրապուրում ինժեներ-ռադիոտեխնիկին:«Ես ուզում էի մարդկանց հաղորդել Եսենինի, Սիմոնովի, Պաստեռնակի ներքին աշխարհի հարստությունը, նրանց զգացմունքները և մտորումները կյանքի, սիրո, ընկերության, աշխարհստեղծման մասին, նրանց վարակել ռուսական պոեզիայի անկրկնելի էներգիայովե,- կարոտախտով հիշում է Արտյոմ Պատվականովիչը:
Եվ օրերից մի օր Սումգայիթում նավաստիների ակումբին կից նրա աչքով է ընկնում մի պաստառ`«Գեղարվեստական ընթերցանության խմբակ: Ղեկավար` վաստակավոր արտիստուհի Մարգարիտա Շամխորյանե: Առանց վարանելու մտնում է ներս: Լսելով նրան` տիկին Մարգարիտան հիանում է ինքնուս ասմունքողի աստվածատուր շնորհով և նրան ու ակումբի անդամ Եվգենի Պետրոսյանին (այժմ` հայտնի երգիծաբան) խորհուրդ է տալիս մեկնել Մոսկվա և ընդունվել թատերական ինստիտուտ: Պիր-Բուդաղյանն այդ ժամանակ արդեն 28 տարեկան էր և հասցրել էր հեռակա ավարտել նաև Բաքվի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, աշխատում էր իր սիրելի մասնագիտությամբ, իսկ գեղարվեստական ընթերցանությանը վերաբերվում էր որպես նախասիրության: Այդ խորհրդին ականջալուր լինելով` որոշում է բախտը փորձել: Ժենյայի հետ մեկնում է Մոսկվա:
Պետրոսյանը քննություններից կտրվում է առաջին իսկ փուլում, իսկ ինքը հասնում է մինչև երրորդ փուլ` կարդալով Լորդկիպանիձեի ու Կռիլովի ստեղծագործությունները: Սակայն ինչպես պատճառաբանում են հանձնախմբի անդամները` երիտասարդ դիմորդի«ակցենտըե նրան խանգարում է ընդունվել թատերական բուհ: Ականջներին չհավատալով և ինքնասիրությունը վիրավորված` Պիր-Բուդաղյանը որոշում է«քննություն անցնելե Վախթանգովի անվան ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր և ղեկավար Ռուբեն Սիմոնովի մոտ: Այսօր նա զարմանում է իր համարձակության վրա, բայց այն ժամանակ տաքարյուն երիտասարդ էր և փորձում էր վերականգնել արդարությունը:«Ես հեռվից եմ եկել և շատ եմ ուզում, որ դուք ինձ լսեքե,- հուզված ասում է նա Ռուբեն Սիմոնովին և ի զարմանս իրեն` թույլտվություն է ստանում: Հաջորդ օրը թատրոնում լսելով նրա ասմունքը` Սիմոնովն ասում է.«Ինձ դուր են գալիս ձեր զգացմունքայնությունն ու տարաշխարհիկությունը: Դուք անկասկած շնորհալի մարդ եք, բայց իրոք«ակցենտե ունեքե: Եվ խորհուրդ է տալիս մնալ Մոսկվայում, հաճախել դասընթացների ու հաջորդ տարի նորից դիմել` վստահեցնելով, որ անպայման կընդունվի:
Բայց Պիր-Բուդաղյանը Մոսկվայում չմնաց. Սիմոնովի գնահատականը նրա համար բավարար էր: Եվ հետո` նրա հոգին այլ տեղերում էր սավառնում`«Ինձ անտառներն էին կանչում, մարզական նվաճումներըե,- պատմում է Արտյոմը: Վերադառնալով Բաքու` լրջորեն սկսում է զբաղվել հեծանվասպորտով, այնուհետև մարզական կողմնորոշմամբ, սեփական թիմ է հիմնում`«Բուրեվեստնիկըե, դրանով շրջագայում Խորհրդային Միության երկրներով, իսկ 38 տարեկանում այդ մարզաձևում դառնում է հանրապետության չեմպիոն: Չի մոռանում նաև նախասիրության մասին: Մարզական արշավների ժամանակ ընկերախմբի համար արտասանում է սիրելի բանաստեղծների գործերը: Մեկ անգամ էլ կինը, ով այդ ժամանակ դասավանդում էր դպրոցում, նրան առաջարկում է իր սաների համար մի քանի բանաստեղծություն ընթերցել: Աշակերտներն այնքան են հավանում Պիր-Բուդաղյանի կենդանի, զգացմունքային ընթերցանությունը, որ նրա այցելությունը դպրոց հաճախակի է դառնում: Իսկ երբ 1990-ականներին բռնագաղթում է Հայաստան` հաղթահարելով դժվարին տարիները` վերսկսում է իր այդ գործունեությունը: Այսօր Արտյոմ Պիր-Բուդաղյանի` ասմունքի համար ընտրած բանաստեղծությունների ցանկը բավական մեծ է` Ալեքսանդր Բլոկ, Պուշկին, Լերմոնտով, Եսենին, Ցվետաևա, Մանդելշտամ, Ռոժդենստվինսկի, Պաստեռնակ, Տվարդովսկի, Սիմոնով... Ցանկը տարեց տարի ընդլայնվում է, ավելանում են նոր հեղինակներ: Ասմունքի վարպետի սիրելի պոետների շարքում արժանի տեղ է զբաղեցրել նաև հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը: Իսկ իր սիրտը հուզած յուրաքանչյուր նոր ստեղծագործություն նա սիրում է սերտել բնության գրկում` մեկուսի, կտրվելով իրականությունից, տրվելով«տողերի հմայքինե: Պիր-Բուդաղյանը խոստովանում է, որ կարող է մոտ 10 ժամ անընդմեջ արտասանել այդ բանաստեղծների գործերը` միայն թե համբերատար հանդիսատես գտնվի:
Նաև խոստանում է, որ առաջիկա չորս տարում ցանկն այնքան կընդլայնի, որ 10 ժամվա փոխարեն ի վիճակի կլինի 14 ժամ շարունակ ունկնդիրներին պոեզիայով սնել: Բայց իր երազանքն է ելույթ ունենալ լուրջ բեմում և հոգում ամբարած քնարականությունը հասուն հանդիսատեսին ի ցույց դնել: Նա վստահ է` չնայած ժամանակակից կյանքի նյութականացմանն ու խելահեղ ռիթմին` ցանկացած մարդ պոեզիայի կարոտ ունի, թեև բոլորը չէ, որ դա խոստովանում են: