Թագուհի Ասլանյան: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:
Աշխատանք. թիվ 191 միջնակարգ դպրոց` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, թերթեր` «Հայ գործարար», «TVմոլ»` թղթակից, թարգմանիչ, «Բումբումիկ» ամսագիր` խմբագիր, «Արմենիա» հեռուստաալիք` սցենարիստ:
Լիլիթ Հովհաննիսյան: Ավարտել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
Ալեքսանդր Աղամալյան: Ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը:
Աշխատանք. Սրտաբանության ինստիտուտ, որպես ավագ ինժեներ, հատուկ ծրագրերի պետկառավարում` փոխղեկավար, ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտ` գլխավոր ինժեներ, գիտաարդյունաբերական քաղաքացիական միություն` խորհրդի նախագահ: Կենսաբանական գիտությունների թեկնածու: Եռակի ընտրվել է ամենամյա հաշվետվություն կազմելու գծով ՄԱԿ-ի ազգային փորձագետ:
Արմեն Այվազյան: Պատմաբան և քաղաքագետ, «Արարատ» (Երևան) ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի ավագ գիտաշխատող:
Աշխատանք. ՀՀ նախագահի օգնական, ՀՀ արտգործնախարարի խորհրդական, Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհուրդ` ՀՀ պատվիրակության գործող ղեկավար (Վիեննա): Շահելով Կարնեգի /IREXI-ի և Ֆուլբրայթի անվան ամերիկյան և Ալեքսանդր Օնասիսի անվան հունական կրթաթոշակները` ռազմավարական հարցերի գծով շուրջ երկու տարի ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ-ի Սիրակուզի և Ստանֆորդի համալսարաններում: Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ` որպես քաղաքագիտության դասախոս, ՀԱՀ-ի քաղաքական հետազոտությունների կենտրոն` որպես ավագ գիտնական, ԵՊՀ` որպես պատմության հրավիրյալ դասախոս, ՀՀ Կառավարման ակադեմիա` որպես քաղաքագիտության պրոֆեսոր: Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ գործող «Քարոզարշավ Հայաստանում կոռուպցիան խրախուսող իրավական և սոցիալական պայմանների դեմ» ծրագրի ղեկավար: Հայաստանում և արտասահմանում տպագրված մի շարք գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է:
Սևակ Հակոբյան: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ՀՀ ԳԱ գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: Բանասիրական գիտությունների թեկնածու:
Աշխատանք. ANSA տեղեկատվական կենտրոն` լրագրող, «Երկիր» թերթ` լրագրող, «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաալիքների լրագրող:
Վագա Ամիրխանյան: Ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը:
Աշխատանք. Վանաձորի մանկավարժական ինստիտուտ` ռուսաց լեզվի դասախոս, Երևանի ժողինստիտուտ` ուսումնական մասի աշխատակից, ՀՀ ԳԱ հրատարակչություն` խմբագիր, «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթ` թարգմանիչ, թղթակից, ֆինանսական քաղաքականության բաժնի վարիչ, հատուկ թղթակից, «Հակաստվեր» հասարակական կազմակերպության նախագահ: Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:
Ալվարդ Բարխուդարյան: Ավարտել է Լենինգրադի համալսարանի դասական բանասիրության բաժինը:
Աշխատանք. ՀԽՍՀ ԳԱ` գիտաշխատող, ԵՊՀ` հին հունարենի և լատիներենի դասախոս, Էջմիածնի հոգևոր ակադեմիա և Սևանի ճեմարան` հին հունարենի դասախոս, թերթեր` «Հայք», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Առավոտ»` լրագրող, ռադիո և հեռուստատեսություն` լրագրող: «Ղարաբաղը դարերի սահմանին» գրքի հեղինակ, «Լրագրողները Ղարաբաղի պատերազմում» գրքի համահեղինակ: Բազմաթիվ հոդվածների և թարգմանությունների հեղինակ: Հայաստանի Բյուզանդական կոմիտեի անդամ:
Աշոտ Գազազյան: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի ռուսաց և օտար լեզուների բաժինը:
Աշխատանք. «Կերպասագործ» թերթ` թղթակից, «Կոմսոմոլեց» թերթ` գլխավոր թղթակից, սոցիալ-տնտեսական բաժնի վարիչ, «Նովոյե վրեմյա» թերթ` հատուկ թղթակից, «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթ` լրատվական բաժնի վարիչ, գլխավոր խմբագրի տեղակալ, գլխավոր խմբագրի պաշտոնակատար, «Արմենպրես» տեղեկատվական գործակալության տեղեկատվական-վերլուծական տեղեկագիր` խմբագիր, «Գերմանական ալիք» մեդիաընկերություն` Հայաստանի թղթակից: Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Երևանի մամուլի ակումբի խորհրդի անդամ: Երեք գրքի հեղինակ:
Աշոտ Գասպարյան: Ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը:
Աշխատանք. թերթեր` «Կոմսոմոլեց», «Գլաշատայ»` թղթակից, հեռուստատեսություն` ծրագրի խմբագիր, վարող, ԽՍՀՄ ԿՀ, «Գործարար մարդկանց ժամանակը»` Հայաստանի սեփական թղթակից, ամսագրեր` «Աֆիշա» և «Արմյանկա»` լրագրող: Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:
Գայանե Դանիելյան: Ավարտել է Մոսկվայի քիմիկո-տեխնոլոգիական ինստիտուտը:
Աշխատանք. «Ռուսկոյե ռադիո»` ռեֆերենտ, սցենարիստ, ամսագրեր` «Աֆիշա», «Արմավիա», «Օպուս»` լրագրող, «Նոև կովչեգ»` լրագրող:
Ռոզա Եղիազարյան: Ավարտել է Տարտուի պետական համալսարանը:
Աշխատանք. ԵՊՀ` լաբորանտ, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագիր` գրական աշխատող, «Կոմսոմոլեց» թերթ` թղթակից, հեղինակային իրավունքների պաշպանության համամիութենական գործակալություն` օտարերկրյա կապերի համակարգող, «Զերկալո» թերթ` թղթակից, «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթ` թղթակից, բաժնի վարիչ, ռուս-հայկական համալսարան` լրագրության հոգեբանության դասախոս, «Նովոյե վրեմյա» թերթ` թղթակից: Հայաստանի ժուռնալիստների և գրողների միությունների անդամ: 10-ից ավելի գրքի և ժուռնալիստիկայի ուսումնական ձեռնարկի հեղինակ է:
Վահան Սաղաթելյան: Ավարտել է ԵՊՀ-ի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը:
Աշխատանք. Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ատոմային էներգետիկայի հայկական մասնաճյուղ` գիտաշխատող, «Գրական թերթ»` արձակի բաժնի վարիչ, ՀՀ պաշտպանության նախարարություն` կինոդրամատուրգ: ԽՍՀՄ գրողների միության անդամ, ՀՀ գրողների միության անդամ: 6 գրքի հեղինակ:
Լիանա Սիրունյան (Գյոզալյան): Ավարտել է բանկային-տնտեսական ինստիտուտը, «Մոսկվայի ֆոնդային բորսա» ֆինանսական ակադեմիան, մուլտիմեդիային լրագրության գծով որակավորման դասընթացներ` «ՌԻԱ նովոստիի» (Մոսկվա) պետական դաշնային ունիտար ձեռնարկության միջազգային տեղեկատվության ռուսաստանյան գործակալությունում:
Աշխատանք. «Ռեսպուբլիկա Արմենիա»` տնտեսական գծով թղթակից, համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ` People in need (Չեխիա) կազմակերպություն` մամուլի քարտուղար:
Կարինե Տեր-Սահակյան: Ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը:
Աշխատանք. թերթեր` «Ռեսպուբլիկա Արմենիա» և «Երկիր»` լրագրող, «Նոյյան Տապան» գործակալություն, «Սնարք», «Դե ֆակտո», «Պան Արմենիան»` լրագրող, խմբագիր, մեկնաբան:














