Մոսկովյան ‹‹Ռուսկայա պանորամա›› հրատարակչությունում` ‹‹Կովկասյան հետազոտություններ›› շարքի շրջանակներում, լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանի ‹‹ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ. մի անավարտ էթնիկ նախագծի պատմություն (պատմաազգաբանական ակնարկ)›› գիրքը` ռուսաց լեզվով: Աշխատության գիտական խմբագիրը և նախաբանի հեղինակն է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը, գրախոսներն են` փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արթուր Ցուցիևը (Վլադիկավկազ, ՌԴ) և հումանիտար գիտությունների դոկտոր` Ռասա Չեպայտենեն (Վիլնյուս, Լիտվա): Գիրքը տպագրության է երաշխավորվել Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի (Մոսկվա) գիտական խորհրդի որոշմամբ (տնօրեն` պրոֆեսոր Վլադիմիր Զախարով):
|
Վասպուրականի գործողությունը. գաղտնի խորհրդաժողով` Լիմ անապատում
Սկիզբը` թիվ 3, 4, 5, 8, 2012 թ. Մխիթար աբեղայի հիշատակարանը հնարավորություն է ընձեռում գրանցելու Արևելյան Հայաստանում ապստամբության ճիշտ նախօրեին հայկական հետախուզության իրականացրած ևս մեկ խոշոր գործողություն:
|
Սկիզբը՝ թիվ 3, 4, 5 Նախքան հայկական հետախուզության առավել խոշոր գաղտնի գործողությունների վերլուծությանն անցնելը՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնել նրա առջև դրված հիմնական խնդիրներին, որոնք էին՝ մինչև ապստամբության սկիզբը ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթօջախներում կանխապես զորակոչել հայ երիտասարդության ընտիր ներկայացուցիչներից մոտավորապես 2 000 մարդու, արտասահմանում կազմակերպել նրանց ռազմական ուսուցումը, զինել նորագույն հրազենով և ճիշտ պահին տեղափոխել Հայաստան:
|
Սկիզբը` թիվ 3,4 Հայկական հետախուզությունում ենթակարգության ու գաղտնեգործունեության մասին 1720-ական թթ. ապստամբած հայությունն ակնդետ սպասում էր, թե ուր որ է` սկսվելու են ռուսական բանակի հարձակումն ու միացումը Արցախում և Սյունիքում կենտրոնացած հայկական զորքերի հետ: Այդ ժամանակաշրջանում հետախույզ հայերը՝ վերոհիշյալ Ապելի նման, ռուսական հրամանատարության համար աշխատում էին ընդամենը «համատեղությամբ», ելնելով հայ ազատագրական շարժման շահերից և զուգահեռաբար կատարելով նրա ղեկավարների առաջադրանքները:
|
Սկիզբը` թիվ 3Հայկական հետախուզությանը հետաքրքրող տեղեկույթը Պահպանված արխիվային վավերագրերում կան բազմաթիվ զեկուցագրեր և ամփոփագրեր, որոնք կազմել են հայ հետախույզները կամ նրանց վերադասները՝ նրանցից ստացված տեղեկությունների հիման վրա… Որպեսզի ընթերցողը գոնե ինչ-որ պատկերացում կազմի դրանց բովանդակության, ոճի և հետաքրքրությունների շրջանակի մասին, համառոտաբար թվարկենք այն հարցերը, որոնք Պետրոս Ա-ին 1722 թ. դեկտեմբերի 9-ին ներկայացված զեկուցագրում լուսաբանում է Մինաս Տիգրանյանը (այս տեղեկությունները հավաքել էին երկու հայ «լեգալ հետախույզները», ում 1722 թ. սեպտեմբերին Մինասը հատուկ ուղարկել էր Թիֆլիս՝ Ի. Ա. Տոլստոյի գլխավորած ռուսական պատվիրակության կազմում).
|
Հոդվածս նվիրում եմ հայրենասեր գործիչ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի պայծառ հիշատակին Առհասարակ որքանո՞վ է արդարացված մի հետախուզական ցանցի մասին խոսելը, որը 1720-ական թթ. կատարում էր Արցախում և Սյունիքում կենտրոնացած հայկական զինված ուժերի ղեկավարության առաջադրանքները… Իսկ եթե այդ մասին կան վավերական պատմական տեղեկություններ (իսկ դրանք կա՛ն), ապա ո՞վ և ե՞րբ է ստեղծել հայկական այդ արտաքին հետախուզությունը… Ո՞ւմ է այն ենթարկվել իր գոյության տարբեր փուլերում… Ո՞ր պետություններում, շրջաններում և քաղաքներում է այն գործել… Ինչպիսի՞ խնդիրներ են նրա առջև դրվել մինչև ապստամբության սկսվելը` 1722 թ. և դրանից հետո… Ի՞նչ գաղտնի գործողություններ է այն հաջողությամբ իրականացրել և որոնցո՞ւմ է ձախողում կրել… Արդյո՞ք մեզ հայտնի են այդ տարիներին գործած գոնե մի քանի հայ հետախույզների անուններ… Ահա ընդամենը մի քանիսն այն հարցերից, որոնք ես ավելի մանրամասն քննում եմ հրատարակության պատրաստվող գիտական առանձին ուսումնասիրության մեջ… Իսկ թերթային սույն հրապարակման մեջ ընդհանուր առմամբ ուրվագծված է հայկական հետախուզության գործունեությունը 1720-ական թթ., ինչպես նաև համառոտաբար ներկայացված է նրա հզոր գործակալական կայանը (ռեզիդենտուրա)՝ Կամենեց-Պոդոլսկում…
|
Ժողովրդագրական իրավիճակը Ղարաբաղում՝ 1710-1720-ական թվականներին «ՀԶ»-ի խմբագրության կողմից. Ադրբեջանական «պատմագրության» կեղծարարությունը բացահայտող վերջին հրապարակումների համատեքստում առավել քան այժմեական է Մատենադարանի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի «1722-30 թթ. հայոց ազատագրական պատերազմի քննական պատմություն» անտիպ մենագրությունից ստորև տպագրվող հատվածը: Բնականաբար թերթային հրապարակումից դուրս է մնացել գիտական ծավալուն ապարատը (աղբյուրագիտական բազա, բացատրություններ, ծանոթագրություններ և այլն): Բացի հայոց պատմության համար ինքնըստինքյան արժեք ներկայացնելուց՝ հոդվածում բերված պատմական տեղեկությունները բավարար են, որպեսզի քարը քարին չմնա ադրբեջանական այն կեղծիքից, թե իբր Արցախում հայերը հայտնվել են միայն...
|
2011 թ. հոկտեմբերի 20-ին՝ նույն օրը, երբ սպանվեց Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին, տեղի ունեցավ միջազգային ևս մեկ խոշոր իրադարձություն, որը սակայն համեմատաբար քիչ լուսաբանվեց ԶԼՄ-ներում: Վերջակետ դրվեց Արևմտյան Եվրոպայի վերջին զինված հակամարտությանը՝ բասկյան ԷՏԱ ընդհատակյա խմբավորումը հայտարարեց, որ «վերջնականապես դադարեցնում է իր զինված գործունեությունը»:
|
 Ինչու՞ է Մորիկ կայսրը հայերին դուրս թողել «Ստրատեգիկոն»-ում թվարկված հավանական հակառակորդների ցանկից Սկիզբը` թիվ 34Մորիկի՝ Խոսրովին հղած ուղերձը, ներառյալ նրա ռազմավարական պահանջները, անտարակույս, կարող են դիտվել որպես պատմական իրողություն: Չի կարելի բացառել նաև այն, որ Սեբեոսը մոտավոր բառացի ստուգությամբ է հաղորդել այդ ուղերձի մեզ չհասած տեքստը, քանի որ նրա բովանդակությունը կամ գուցե անգամ բնօրինակի պատճենը հայ իշխաններին կարող էր փոխանցել ոչ այլ ոք, քան ինքը՝ Խոսրով Բ թագավորը, որը 602 թ. Մորիկի սպանությունից հետո անմիջապես նոր պատերազմ սկսեց Բյուզանդական կայսրության դեմ: Խոսրովը հայերի օժանդակության կարիքն ուներ, իսկ այդ նամակը կարող էր ծառայել որպես Բյուզանդիայի հակահայկական մտադրությունները բացահայտող լավագույն ապացույց: Բացի այդ՝ Մորիկի ուղերձը լիովին համապատասխանում է հռոմեական ավելի հին ավանդույթին, ըստ որի հայերը ներկայացվում են որպես հռոմեական ու պարթևական/պարսկական գերիշխանությանը դիմադրել համարձակվող անհնազանդ մի ժողովուրդ:
|
Ինչու՞ է Մորիկ կայսրը հայերին դուրս թողել «Ստրատեգիկոն»-ում թվարկված հավանական հակառակորդների ցանկից Բյուզանդական կայսրությունում հայերի տարատեսակ կերպարների թեման արդեն դարձել է մի շարք ուրվագծային ուսումնասիրությունների և հետաքրքիր դիտարկումների առարկա: Սակայն, որպես կանոն, այդ առումով քննարկման են ենթարկվել այն հայերը, որոնք գտնվել են Հայաստանից դուրս և ապրել հնաբնակների կամ նորեկների կարգավիճակով, կայսրության ծայրամասային այլ նահանգներում կամ, առավել հաճախ, նրա մայրաքաղաքում:Իբրև հետևանք՝ բյուզանդահպատակ հայերի մասին սոցիալական պատկերացումների քննարկումը կենտրոնացել է այնպիսի հարցադրումների վրա, ինչպիսիք են՝ Հունական և Հայկական եկեղեցիների միջև դավանանքային ու ծիսական տարբերությունները, հայերի և հույների առօրյա կենսակերպի էթնիկական առանձնահատկությունները, ինչպես նաև բյուզանդական վերնախավի այդ երկու խոշորագույն էթնիկ խմբավորումների մրցակցությունը՝ կայսերական պալատում:Սույն հոդվածը, ընդհակառակը, հետազոտում է բյուզանդական պատկերացումներն այն հայերի մասին, որոնք ապրում էին իրենց հայրենիքում՝ որոշակիորեն պահպանելով իրենց ազգային ինքնուրույնությունը ռազմաքաղաքական, տնտեսական, կրոնական ու մշակութային ոլորտներում:
|
|
|