Դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում բազմահազարանոց համաքաղաքացիական ցույց էր անցկացվում՝ դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրությունների կեղծիքների դեմ և հանուն ազնիվ ու արդար ընտրությունների: Պաշտոնական տվյալներով ցույցին մասնակցել է մոտավորապես 25 հազար մարդ, իսկ ցուցարարների գնահատականներով` ավելի քան 50 հազար: Ըստ վերլուծաբանների` նման բան չի եղել՝ 1991 թ. ի վեր: Դժգոհ ընտրազանգվածի ավելի փոքրաքանակ ելույթներ կազմակերպվել էին նաև մինչ այդ` դեկտեմբերի 5-ից սկսած: Վարչապետ Պուտինը դրանց անդրադառնալով՝ ասաց, որ կազմակերպիչն ու պատվիրատուն ԱՄՆ-ն է:
|
Հենց այս երեք կուսակցությունների միջև էլ հիմնականում կբաշխվեն խորհրդարանական տեղերը (Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը հաշիվ չէ` այն ընդամենը ՀՀԿ-ի կցորդն է): Իհարկե կան նաև «Ժառանգությունը», «Դաշնակցությունը» և շատ ուրիշ կուսակցություններ: Բայց նրանց համար արդյունքները դժվար թե առանձնապես դրական լինեն` հատկապես «Ժառանգության» համար (դա ակնհայտ դարձավ Սերժ Սարգսյանի պատասխանից՝ Րաֆֆի Հովհաննիսյանին): Դաշնակցության ներկայությունը գուցեև «կհանդուրժեն» զուտ ձևի համար. վերջիվերջո ավանդական կուսակցություն է, բայց միայն նվազագույն չափով` մանդատների կարիք իրենք էլ ունեն:
|
Ռուսաստան-ԱՄՆ: Նոր առճակատո՞ւմ Անցած տարվա ապրիլին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Մեդվեդևը և Օբաման Պրահայում ստորագրեցին ռազմավարական հարձակողական զինատեսակների (ՌՀԶ) հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին ՌՀԶ-3 պայմանագիրը, որը նախատեսում է միջուկային լիցքերի կրճատում մինչև 1550 միավոր, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, սուզանավերի բալիստիկ հրթիռների և ծանր ռմբարկուների կրճատում` մինչև 700 միավոր: Բայց կարևոր է ոչ միայն այն, թե ինչպես ես զինված, այլև թե ինչպես ես պաշտպանված: Եվ այսօր հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերը ռազմավարական միջուկային զինատեսակներից պակաս կարևոր չեն, եթե չասենք՝ ավելին են:
|
Հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ութ երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան և Տաջիկստան) կառավարություններն ստորագրեցին «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» պայմանագիրը: Այս համաձայնագրի ստորագրումը նախապատրաստվում էր գրեթե քսան տարի և, ինչպես նշեց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, այն մի տեսակ անսպասելի էր մասնակիցների համար: Արևմտյան վերլուծաբանների կարծիքով դրանում մեծ դեր է խաղացել եվրոյի գոտու ֆինանսական ճգնաժամը: Եվրոպան հիմա ժամանակ չունի հետխորհրդային տարածքի երկրների մասին մտածելու և այդ մասին ոչ երկիմաստ նշվել է Վարշավայի գագաթաժողովում: Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ մինչև դեկտեմբեր կմտածեն վերոհիշյալ փաստաթղթի ստորագրման մասին:
|
 Բոլոր ուժերով ձգտում եմ գոնե որևէ տրամաբանություն գտնել ՀԱԿ-ի գործողություններում, բայց ոչ մի կերպ չի ստացվում: Իշխանությունների հետ բանակցությունները դադարեցված են, քանի որ նրանք հրաժարվել են գրավով ազատել ՀԱԿ-ի ակտիվիստ, իրենց տեսանկյունից «քաղբանտարկյալ» Տիգրան Առաքելյանին: Որոշում էր ընդունվել մեկ շաբաթ անընդմեջ շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել` իշխանություններին ներկայացնելով ութ պահանջ: Ընդ որում Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իրենք մաքսիմալիստներ չեն ու պատրաստ են փոխզիջման գնալ առաջին երկու պահանջների` արտահերթ ընտրությունների անցկացման և Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում: Կներեք, բայց ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը: Չէ՞ որ այս դիրքորոշումը կանխավ դատապարտված էր ձախողման: Հետոն ավելի վատ է: ՀԱԿ-ը հայատրարում է, որ (հանրահավաքներին զուգահեռ) պատրաստ է առանց նախապայմանների վերսկսել իշխանությունների հետ բանակցությունները: Այ քեզ բան... Բա Տիգրան Առաքելյա՞նը: Եթե պատրաստ էին այդ հարցում զիջել` էլ ի՞նչ իմաստ ուներ բանակցությունները դադարեցնելը: Այդ դեպքում էլ ո՞րն էր մեկշաբաթյա հանրահավաքների իմաստը: Ի՞նչ կարիք կար ստորանալ: Եվ ի պատասխան ապտակ ստացան` «կոալիցիոն» բանակցողների մի խումբ հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ բանակցությունների վերսկսման հարցը չի քննարկվի, քանի դեռ շարունակվում են անօրինական հանրահավաքները: Եվ միայն դրանից հետո ՀԱԿ-ը հայտարարեց, որ «այսուհետ անիմաստ է համարում նման իշխանությունների հետ որևէ բանակցություն վարելը»:
|
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում մի ամբողջ բանավեճ ծավալվեց Ղարաբաղի խնդրի շուրջ: Սկզբում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքի զգալի մասը Հայաստանը գրավել է, ապա՝ պետք է լուծել Ղարաբաղի հարցը, քանի դեռ այն չարորակ ուռուցքի չի վերածվել: Մի խոսքով` ամեն ինչ՝ ինչպես միշտ: Հետո եկավ Սերժ Սարգսյանի հերթը, նա ասաց, որ Կազանից հետո խնդրի լուծումը դժվարացել է, որ ամբողջ աշխարհում հաղթանակում է ազգերի ինքնորոշման սկզբունքը (բերեց Հարավային Սուդանի օրինակը), որ բանակցությունները ձգձգվում են բացառապես Ադրբեջանի մեղքով: Հարկ է նշել, որ Կազանից հետո պաշտոնական Երևանի դիրքորոշումն ավելի համարձակ է դարձել, ինչը միանշանակ դրական է` նույնիսկ եթե հաշվի առնենք, որ այն հրահրված է Ադրբեջանի դիրքորոշմամբ: Իր ելույթում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ եթե ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը փորձի հարցը լուծել ուժով` ապա Ռուսաստանն իր բոլոր հնարավորությունները գործի կդնի` դա կանխելու համար: Պարզ և հասկանալի (Ադրբեջանի համար): Ադրբեջանի արտգործանախարար Մամեդյարովը, որի ելույթը (տվյալ հարցի շուրջ) վերջինն էր, մի տեսակ անտրամաբանորեն հայտարարեց, որ Հայաստանի նախագահն իր արտահայտություններով ժողովրդին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի է պատրաստում: Ելույթների հակամիտության պատճառն այն անորոշ վիճակն է, որում հայտնվել է խնդիրը՝ կազանյան բանակցություններից հետո: Քառնեգի կենտրոնի Կովկասի հարցերով փորձագետ, ղարաբաղյան խնդրի գիտակ Թոմաս դը Վալը հայտարարեց, որ հարցի լուծումը փակուղի է մտել, և որ ինքը դեռ ոչ մի ելք չի տեսնում: Նրա կարծիքով կյանքը ցույց է տվել, որ խնդրի լուծումը ոչ այնքան միջնորդների ու գերտերությունների, որքան Հայաստանի ու Ադրբեջանի ձեռքում են: Եվ վերջին ժամանակներս իրոք այդպես է:
|
Հայ ազգային կոնգրեսը կասեցրել է իշխանությունների հետ երկխոսությունը` հայտարարելով, որ կշարունակեն, եթե իշխանությունները բնակավայրը չլքելու պայմանով ազատ արձակեն ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Ընդ որում ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ կնպաստեն հետաքննությանը և հետագայում կընդունեն դատարանի՝ օգոստոսի 9-ին ձերբակալված յոթ ակտիվիստների վերաբերյալ որոշումը:
|
 Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի տարածքի ճնշող մասը ապստամբների հսկողության տակ է: Կան Քադաֆիի կողմնակիցների դիմադրության առանձին օջախներ, բայց դրանց մարումը, ինչպես ասում են, ժամանակի հարց է:
|
Տարածաշրջան կատարած վերջին այցի (հուլիսի 11-18) արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ընդգծեցին հիմնարար սկզբունքների մասին համաձայնագրի կարևորությունը, ինչը պետք է հիմք ծառայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման շուրջ բանակցություններին անցնելու համար:
|
Երկխոսությունը, որի մասին ՀԱԿ-ի ներկայացուցիչներն այդքան խոսում էին, վերջապես կայացավ: Հուլիսի 18-ին՝ Հանրային խորհրդի շենքում, «չեզոք տարածքում»: Պատվիրակությունները նստեցին սեղանի երկու կողմերում, չնայած այն կլոր էր:
|
Սերժ Սարգսյանի` հունիսի 17-ին արած հայտարարությունը Լևոն Հակոբովիչին բավական դժվար կացության մեջ դրեց: Ընդունե՞լ, թե չընդունել երկխոսության պայմանները:
|
Առաջին օրը՝ հունիսի 24-ին, երբ տեղեկությունները շատ սուղ էին, ես ուզում էի այս հոդվածը վերնագրել «Բռավո, Սերժ Սարգսյան», որովհետև կարծում էի, թե մեր նախագահն է հրաժարվել Հիմնարար սկզբունքներն ստորագրելուց:
|
Մայիսի 31-ի ցույցում արձանագրելով, որ իշխանությունները կատարել են ՀԱԿ-ի երեք հայտնի պահանջները, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք անցնում են պաշտոնական երկխոսության և սկսում են պատվիրակություն ձևավորել: Այդ պատվիրակության ղեկավար դարձավ բոլոր ժամանակների ու ժողովուրդների քաղաքական գործիչ Լևոն Զուրաբյանը: Օրակարգում արտահերթ ընտրություններն են: Մի՞թե Լևոն Հակոբովիչը լրջորեն կարծում էր, թե Սերժ Սարգսյանը նույնպես ի պատասխան պետք է պատվիրակություն ձևավորեր և քննարկեր արտահերթ ընտրությունների և սեփական հրաժարականի հարցերը:
|
Մայիսի 26-ին Դովիլում (Ֆրանսիա) Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
|
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Վաշինգտոն կատարած այցի նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը ելույթ ունեցավ սենատում` հայտարարելով, որ արդեն ժամանակն է ավարտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների ձևակերպումը և անցնել խաղաղ պայմանագիր կազմելուն:
|
Թվում է, թե Հայաստանի իշխանությունները լրջորեն մտահոգված են արաբական երկրներում տեղի ունեցած հակակառավարական ելույթներով: Իսկ եթե հանկարծ մեր երկրո՞ւմ էլ նման իրադարձություններ սկսվեն:
|
Մենք ախր սովորել էինք, չէ՞, հիվանդանոցում պառկել, ըստ գնացուցակի վճարել հիվանդասենյակի, բուժման, եթե անհրաժեշտ է` նաև վիրահատության համար: Պաշտոնապես:
|
Կա՞ մեկը, ով կյանքում գոնե մի անգամ ստիպված չի եղել դիմել նոտարի ծառայությանը, ասենք՝ որևէ փաստաթղթի ստորա- գրությունը վավերացնելու համար:
|
«Եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերջնական հաստատման և խաղաղ համաձայնագրի մշակման ժամանակը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հայտարարության մեջ, որն արվել է տարածաշրջան կատարած նրանց վերջին այցից հետո և ապրիլի 14-ին տպագրվել է ԵԱՀԿ-ի կայքում:
|
Նա հայտարարել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում պաշտոնական Մոսկվան սկսել է «առաջին ջութակի» դեր խաղալ` Փարիզից ու Վաշինգտոնից «քարտ-բլանշ» ստանալով: «Մենք մեր աշխատանքը համատեղում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ, քանի որ ընդհանուր առմամբ սրանք միջազգային ջանքեր են:
|
ՆԱՏՕ-ն ստանձնել է«Ոդիսական: Լուսաբացե ռազմական գործողության հրամանատարությունը: Արաբական Միացյալ Էմիրությունները ռմբակոծման համար տրամադրել են 12 ինքնաթիռ, Կատարը` 2-ը. բոլորն ուզում են աչքի ընկնել:
|
Մարտի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 1973 բանաձևը՝ Լիբիայի վրա օդային անթռիչք տարածք հաստատելու վերաբերյալ: Դա նշանակում է, որ նշանակետային հարվածներով կոչնչացվի Լիբիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգն ու հետագայում կրակ կբացվի օդ բարձրացող յուրաքանչյուր ինքնաթիռի վրա:
|
 Երկու հարց: Պե՞տք էր հիմա արգելել: Ընդհանրապես պե՞տք էր արգելել: Հիմայի մասին: Վերջին ամիսներին երկրում նկատվում է թռիչքաձև գնաճ, հիմնական սննդամթերքի գները բարձրանում են ոչ թե օրերով, այլ ժամերով: Բերում են արտասահմանի օրինակը. իբր այնտեղ էլ է գնաճ, ամբողջ աշխարհում է այդպես: Այո, բայց բարեկեցիկ երկրներում գնաճն ուղեկցվում է ինդեքսացիայով:
|
 Փետրվարի 23-ին Հայաստան ժամանեց մի պատվիրակություն, որը ղեկավարում էին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը և պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Բարձրաստիճան հյուրերը հանդիպեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ներկա էր նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Թե ինչի շուրջ էին բանակցությունները` հայտնի չէ, բայց որ շատ կարևոր հարցեր են քննարկվել, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը` միանգամայն ակնհայտ է: Ամերիկացի հյուրերը մամուլին հայտարարեցին, որ մտահոգված են թեժ գծի իրադրությամբ և իրենք կողմնակից են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն:
|
 Ինչպեսև ենթադրվում էր` Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի վարչակարգի փլուզումից հետո հեղափոխական ելույթների աշխարհագրությունը կտրուկ ընդլայնվեց, իսկ դրանց բնույթը դարձավ ավելի վճռական ու հետևողական: Եգիպտոսից ու Թունիսից բացի՝ բողոքի ցույցեր են անցկացվում նաև Եմենում, Հորդանանում, Բահրեյնում, Ալժիրում, Մարոկոյում, Ջիբութիում, Ալբանիայում, Իրանում ու Լիբիայում:
|
Հարցը, որը վերջին օրերին հանգիստ չէր տալիս հանրությանը, վերջապես փակվեց: Երեկ«Բարգավաճ Հայաստանե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց 2013 թ. Հայաստանի նախագահական ընտրություններում ի դեմս երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանի` միացյալ թեկնածուին սատարելու որոշման մասին: Ավելին՝ ԲՀԿ-ն միացավ կոալիցիոն համագործակցության նոր հուշագրին, որն ստորագրվել էր նույն օրը երեկոյան՝ նախագահական նստավայրում: Ինչպես լրագրողներին հայտարարել է Ծառուկյանը, ԲՀԿ-ի որոշումը պայմանավորված է սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով, և գործող նախագահ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է իշխող բոլոր ուժերի աջակցությունը:
|
 Արևմտյան լրագրողներն այսպես են կնքել արաբական երկրներում գրեթե միաժամանակ անցկացված բողոքի ցույցերը: Դրանք շատ ընդհանրություններ ունեն, բայց տարբերություններ ևս կան: Թունիս: 23 տարի իշխած նախագահ բեն Ալին, որի հրաժարականն էին պահանջում ցուցարարները, այդ ճնշման տակ փախել է Սաուդյան Արաբիա (Ֆրանսիան հրաժարվել էր նրան ընդունել)` իր հետ տանելով նաև կնոջը` Լեյլա Թրաբելսիին ու իրենց կուտակած միլիոնները: Երկրի քաղաքական կառուցվածքը գործնականում չի փոխվել, իշխանական բուրգը գրեթե նույնն է մնացել: Երկիրը պահպանել է աշխարհիկ և եվրոպական ուղղվածությունը, թեև կառավարությունում ընդգրկվել են նաև ընդդիմության ներկայացուցիչներ:
|
Փաստերը բոլորին հայտնի են: Մենք կխոսենք ահաբեկչության պատճառների ու հնարավոր հետևանքների մասին: Արդյո՞ք օդանավակայանում ձեռնարկվել էին բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ուղևորների ու դիմավորողների անվտանգությունն ապահովելու համար: Ոչ: Ցանկացած մարդ «փողոցից» կարող էր առանց ստուգվելու մտնել ժամանման սրահ: Ավելին` ինչպես ցույց են տվել հետազոտությունները, տրանսպորտային գրեթե ոչ մի հանգույցում` օդային, վերգետնյա, ծովային, չեն պահպանվում ահաբեկչությունից զգուշանալու միջոցառումները: Ընդ որում ոչ միայն Մոսկվայում, այլև ամբողջ Ռուսաստանում: Ինչո՞ւ:
|
Այս տարվա սկզբից պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ կառավարությունը «Գազարդի» հետ բանակցություններ է վարում այն սակագնի շուրջ, որով Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարելու: Միաժամանակ «Գազարդի» ղեկավարությունը հայտարարում է, որ 2011-ից Հայաստանին շուկայական գնով է գազ մատակարարվելու: Իսկ ո՞րն է այդ շուկայական գինը: Հուսով ենք, որ հազար խորանարդ մետրի համար 300 դոլարից ոչ ավելին` հենց այդ գնով են ռուսական գազը Եվրոպա արտահանում: Մենք այսօր մեկ խմ գազի համար վճարում ենք 132 դրամ, ինչն այսօրվա փոխարժեքով 360 ԱՄն դոլար է՝ հազար խմ-ի համար:
|
|
|