Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ
Քաղաքապետարանի աշխատանքը գնահատում եմ շատ ավելի լավ, քան որևէ այլ քաղաքապետի օրոք, բայց միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ այդ աշխատանքը դեռ շատ հեռու է բավարար լինելուց: Գուցե քաղաքապետարանի ներկայացուցիչները պարծենան իրենց արած գործով, բայց իմ կարծիքով այն հինգ բալանոց սանդղակի դեպքում արժանի է երեքի: Դեռ կան կենտրոնական փողոցներ, որտեղ առկա է սառույցի ու ձյան խնդիրը, էլ չեմ խոսում մայթերի ու բակերի մասին: Գուցե պատճառը տեխնիկապես անբավարար զինված լինե՞լն է: Այն գումարները, որոնք նախատեսվել են այս աշխատանքների համար, համոզված եմ` նպատակային չեն օգտագործվում: Երկրորդ պատճառն այն է, որ դեռ չկան գործը գերազանց կատարելու սովորություն և կարգապահություն: Իսկ համատիրություններն ընդհանրապես անգործության են մատնված: Նրանք իրենց պարտքն են համարում հավաքել որոշ գումարներ, բայց պարտականությունների մեկ տոկոսն էլ չեն կատարում:
Ոչ` Գլխավոր պողոտայի ավերմունքին
Վերջին տասնամյակում Երևանի կանաչ տարածքների դեմ ծավալվող պատերազմը շատ զբոսայգիներ չխնայեց` կառուցապատվեցին Օպերային թատրոնի այգին, Օղակաձև զբոսայգին և այլն: Այդ վերաբերմունքը շարունակվում է նաև մեր օրերում: Այսօր մեր աչքերի առջև բարբարոսաբար ավերվում է Երևանի ևս մեկ կանաչ անկյուն` Գլխավոր պողոտան: Երևանցիների տարբեր սերունդների սիրելի վայրը ցանկանում են «օբյեկտների» հերթական հավաքատեղի դարձնել: Զբոսայգու մի հատվածում` Մաշտոցի պողոտայի և Կողբացի փողոցի մերձակայքում շինարարական աշխատանքներ են կատարվում. սիզամարգի և շատրվանների տեղում ճանապարհներ, կայանատեղիներ և առևտրային կրպակներ են կառուցում: Կատարվածը ոչ այլ ինչ, քան ծրագրված վանդալիզմ կարելի է անվանել:
«Հայաստանի զրուցակիցը» այս հրապարակումով ավարտում է Թուրքիայի սևծովյան արևելյան ափին բնակվող մուսուլման հայախոս համշենցիների մասին պատմող ակնարկի տպագրությունը: Լրագրող Վահան Իշխանյանը 12 օր եղել է նրանց բնակավայրերում: Նախորդ երկու համարներում տպագրված 1-ին և 2-րդ մասերը պատմում էին համշենցիների բնակավայրերի, իրենց ինքնության վերաբերյալ տարբեր ընկալումների և քաղաքական կողմնորոշումների մասին:
Սկիզբը` թիվ 4, 5
Համշեսնակ
Ի՞նչ էին գրում թերթերը 20 և ավելի տարի առաջ
Ուղիղ 24 տարի առաջ` 1988 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների խորհրդի 20-րդ գումարման պատմական արտահերթ նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդներին միջնորդագիր ուղարկել` Ադրբեջանական ԽՍՀ կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու մասին:
Այս շաբաթվա հոդվածը նվիրված է որոշ հայերի պարտվողական մոտեցմանը, որոնց բացասական հայացքները ևս մեկ անգամ արտացոլվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի վերաբերյալ վերջին նորություններում:
Որոշ մարդիկ այն կարծրացած համոզմունքն ունեն, որ հայերի ցանկացած նախաձեռնություն դատապարտված է պարտության… Մի քանի տարի առաջ որոշ ընթերցողներ ինձ խորհուրդ տվեցին, որպեսզի չխնդրեմ գործից ազատել «Լոս Անջելես թայմս» օրաթերթի գլխավոր խմբագրին՝ Մարկ Արաքսի՝ Հայոց ցեղասպանության մասին հոդվածը գրաքննության ենթարկելու համար: Մեկ այլ դեպքում ինձ խորհուրդ տվեցին չպահանջել, որպեսզի «Թայմս» շաբաթաթերթը ներողություն խնդրի և փոխհատուցի թուրքերի կողմից ցեղասպանությունը ժխտող տեսահոլովակ տարածելու համար: Ես անտեսեցի այն պարտվողական առաջարկությունները, թե նման հզոր հրատարակչությունների դեմ դուրս գալը անօգուտ է և նույնիսկ՝ ինքնավնաս… Դա հեշտ պայքար չէր, սակայն ես ուրախությամբ կարող եմ հայտնել, որ երկու նախաձեռնություններում էլ հայ ակտիվիստները հաղթանակ տարան:
Հայաստանում դեռ չեն հասցրել մարսել այն նորությունը, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման կոչ է արել կրճատել մեր երկրին տրամադրվող տնտեսական օգնությունը, իսկ Բաքվում արդեն ուրախ-ուրախ ձեռքներն են շփում: Ադրբեջանում լրջորեն մտածում են, որ սա էլ հենց Հայաստանի «վերջի սկիզբն է», այլ կերպ ասած` Երևանին խաղաղություն են պարտադրում:
Բաքվեցի ռազմագետները հիմա հույս ունեն, որ Երևանի հասցեին այս «բացահայտ» ուղերձից հետո Վաշինգտոնը կհետևի, թե Հայաստանի ղեկավարությունն ինչպես է հասկացել դրա իմաստը: Չգիտեմ, թե ինչ արձագանք են ակնկալում Վաշինգտոնում, բայց Բաքվում ենթադրում են, ավելի ճիշտ հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն «արդեն մոտ ժամանակներս ցույց կտան, որ հասկացել են ուղերձի իմաստը», ինչն էլ իր հերթին «կհանգեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսմանը, որը կընթանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը զուգահեռ»:
Որևէ սենսացիա չկա նրանում, որ լրագրողները որոշում են զբաղվել օրենսդրական գործունեությամբ, սակայն այդ թեման լրատվամիջոցներում բուռն քննարկման թեմա է դարձել: Ոմանք դրանում տեսնում են չորրորդ իշխանության բերանը փակելու փորձ, մյուսները հակառակը` ուրախանում են, որ խորհրդարանում մականունավոր պատգամավորների տեղերը կզբաղեցնեն ավելի պատրաստված ու գրագետ մարդիկ, երրորդները քննարկում են, թե որքանով է ճիշտ պրոֆեսիոնալ լրագրողական գործունեությունը պատգամավորական այս կամ այն խմբակցության անդամի պարտականությունների հետ համատեղելը:
Եթե հավատալու լինենք շրջանառվող լուրերին` իշխող կոալիցիայի երկու առաջատար կուսակցությունների ցուցակներում մոտավորապես մեկ տասնյակ լրագրող կա:
Եվ այսպես՝ ավարտին են մոտնում խորհրդարանական ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնել-չանցկացնելու շուրջ բանավեճերն ու քննարկումները: Թեև ՀՀ կառավարությունը մերժել էր ընդդիմության՝ բացառապես համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը, ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների առաջարկով փետրվարի 15-ին խորհրդարանում տեղի ունեցան լսումներ` ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի և Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ:
Որքանո՞վ են իրատեսական Թուրքիայի՝ տարածաշրջանային առաջնորդ դառնալու փորձերը: Այս հարցի պատասխանը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում նրանով, թե Թուրքային որքանով կհաջողվի բնականոն հարաբերություններ պահպանել սահմանամերձ բոլոր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ, որի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Անկարայի մեղքով փակուղի է մտել: Մերձավոր Արևելքը ցնցած հուզումները նույնպես կարող են լուրջ խոչընդոտ դառնալ այդ ճանապարհին: Թուրքիայի ներքաղաքական իրադրության, ինչպես նաև հարևանների հետ հարաբերությունների մասին է պատմում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, Սանկտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր ՍՈՏՆԻՉԵՆԿՈՆ:
- Պարոն Սոտնիչենկո, թերևս սկսենք Թուրքիայի համար ամենացավալի թեմաներից մեկից` քրդական հարցից:
- Քրդական խնդիրը Թուրքիայում ամենաարդիականն ու դժվարլուծելին է: Քրդական գործոնն Իսրայելը, ԱՄՆ-ն ու Եվրոպան օգտագործում են Անկարայի վրա զանազան հարցերում ճնշում գործադրելու համար: 2002 թ. իշխանության ղեկին գտնվող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) շատ բան է արել քրդական խնդրի լուծման համար:
Չնայած անցած աշնան ամբողջ ընթացքում Ազատության հրապարակում հնչած ռազմատենչ կոչերին՝ Հայաստանի ժողովուրդը, ինչպես երևում է, չի պատրաստվում այսօր կամ վաղը «ամեն գնով» փոխել երկրի իշխանությունը: Դա կարելի է բացատրել ինչպես դարերի ընթացքում թրծված նրա սթափ իմաստնությամբ, այնպես էլ իրենց հայրենիքին ծառայելու նախկին «փորձով» հայտնի գլխավոր ճչաններին ճանաչելով: Սակայն հաշվի առնելով երկրի և նրա հարևանությամբ տիրող իրադրությունը` ժողովրդի համբերությունը չարաշահելը և անորոշ ապագային վերաբերող խոստումներով գայթակղել շարունակելը և անհեռանկարային է, և ուղղակի անբարոյական` եթե ընտրենք հնարավոր ածականներից ամենամեղմերը: Վերաձևակերպելով անգլիական ասացվածքը՝ կարելի է ասել` փորձանքը կարող է ավելի արագ վրա հասնել, քան մեր պահապան հրեշտակն ընդունակ է թռչել:
Եթե այդքան «լավ» է, ապա ինչո՞ւ է այսքան վատ: Խոսքը ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին է
Նոր ժամանակների «քաղաքակիրթ» վարվելակերպ
Մեր պաշտոնատար անձանց մեկնաբանությամբ, որոնք հրճվանքով ցիտում են իրենց վիճակագրական թվերը, ամեն ինչ հրաշալի է: Եվ տնտեսական աճն է տեղը տեղին, և գնաճն այնքան, ինչքան գուշակել էին... Բայց ո՞վ է հավատում:
Հարցը տեղին է: Օրինակ եթե Արևմուտքում մեկն ինչ-որ բան է խոստացել (խոսքը պաշտոնատար անձանց մասին է), բայց չի ստացվել, թեպետ տանջվել է, ապա իսկույն հրաժարական է տալիս: Սա է քաղաքական ընդունված վարվելակերպը: Դրա համար էլ այնտեղ իրենց չեն կոտորում բարձր պաշտոն ստանալու համար, գիտակցում են, որ դա նախևառաջ մեծ պատասխանատվություն է:
Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ առևտրային կենտրոն կառուցելու նախագիծը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության, ճարտարապետների, անգամ մեր ֆուտբոլիստների շրջանում: Դրա շնորհիվ հնարավոր եղավ (գուցեև ժամանակավոր) կառուցելու համար նախատեսած հողակտորի սեփականատեր ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ համաձայնության գալով` դադարեցնել շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել էին սեփականատիրոջ, Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի` 2011 թ. օգոստոսին ձեռնարկած գործարքի արդյունքում: Դա կանաչ լույս էր վառել «Հրազդան» մարզադաշտի ամբողջականությունը խախտելու և այնտեղ տեղի ունեցող միջոցառումներին ներկա գտնվողների կյանքը լրջորեն վտանգելու անհեռատես նախաձեռնության առաջ: Իսկ այդ ձեռնարկը հղի է մեծ վտանգներով, ինչպիսին վերջերս տեղի ունեցավ Եգիպտոսի մարզադաշտում բռնկված անկարգությունների հետևանքով, և հանդիսատեսին անվտանգ տարհանելու համապատասխան տարածքների բացակայության պատճառով բազմաթիվ մարդկային զոհեր եղան:
Գրական և հնագիտական զուգահեռներ
Ամերիկացի ֆանտաստ գրող Ռոբերտ Շեքլին «Լաքզյան բանալի» վերնագրով մի հետաքրքիր պատմվածք ունի, որը մտքիս մեջ մի քանի զուգահեռ գծեց… Համառոտ բովանդակությունը հետևյալն է… Մի օր «ԱԱԱ Առաջնակարգ դեզակտիվացիոն ծառայություն» մեծադղորդ անունը կրող իրենց գրասենյակի դուռը բացում է դրա երկու տերերից մեկը՝ քիմիկոս Առնոլդը և իր էկոլոգ գործընկեր Ռիչարդ Գրեգրին ներկայացնում իրենց ապագա անչափելի հարստության գրավականը՝ փղիկի մեծությամբ «ձրի արտադրիչը»…
Թեյը վնասակար դարձնելու10 ստույգ միջոց
Թեյը կարող է ոչ միայն օգտակար, այլև վնասակար լինել... Ահավասիկ՝ տասն արգելք
Առաջին
Քաղցած ժամանակ թեյ չխմել: Չինաստանում դա շատ վաղուց էին խորհուրդ տալիս:
Երկրորդ
Չխմել եռման թեյ: Չափազանց տաք թեյն ահավոր գրգռում է կոկորդը, կերակրափողն ու ստամոքսը: Իսկ եթե միշտ եք թեյը եռման վիճակում խմում, կարող եք այդ օրգանների զանազան հիվանդություններ հրահրել: Արտասահմանյան հետազոտությունները վկայում են, որ եթե հաճախակի խմեք 62 աստիճանից տաք թեյ՝ ձեր ստամոքսի պատերը կդառնան շատ խոցելի, և ի հայտ կգան տարբեր հիվանդությունների ախտանշաններ: Թեյը չպետք է 56 աստիճանից տաք լինի:
Նկատենք, որ լրատվամիջոցներում երկարակեցության բաղադրատոմսերի պակաս չկա: Եվ յուրաքանչյուրն ամրապնդված է փորձով: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Մեկ րոպե ծիծաղելը 5 րոպեով կյանքը երկարացնում է
Բնականաբար, ոչ ոք վայրկենաչափով չի հաշվել, թե ով որքան է ծիծաղում ու որքան ապրում: Նման հետազոտություն անցկացնելն անհնար է. կյանքի տևողության վրա ազդում են մի շարք գործոններ, և հնարավոր չէ հաշվարկել այս կամ այն գործոնի առանձին ազդեցությունը:
Հայաստանի մշակույթի նախարարությունը և Թատերական գործիչների միությունը փետրվարի 29-ից մարտի 5-ը Երևանում կանցկացնեն մենաներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Այն առանձին ծրագրով ներառելու է նաև Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Ի դեպ այս տարի փառատոնը 10-րդն է:
Մեզ հետ զրույցում փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ասաց, որ «Արմմոնոյի» առանցքն է կազմելու լիտվական ծրագիրը, որը նվիրվելու է մեր երկու երկրների միջև դիվանագիտական և մշակութային կապերի հաստատման 20-ամյակին:
Երբ 2006 թ. «Շանթ» հեռուստաընկերությունը գնեց Մեծ Բրիտանիայում ժողովրդականություն վայելող և բարձր վարկանիշ ձեռք բերած Pop idle երաժշտական շոու հեռուստանախագիծը Հայաստանում իրականացնելու իրավունքը` չէր կասկածում, որ մի քանի տարում այն կնվաճի հայաստանյան հեռուստատեսային դաշտը, և Հայսուպերսթարից «սերած» երգիչները հայկական շոու բիզնեսում ամուր տեղեր կգրավեն: Այսօր` վեց տարի անց, Շանթի հեռուստաեթերում է նախագծի հինգերորդ եթերաշրջանը, որը հոբելյանական է թե հեռուստատեսության, թե սուպերսթարցիների և թե նախագծի երկրպագուների համար: Ուստի այս եթերաշրջանը տաղավարի ձևավորմամբ, երաժշտական կատարումներով, տեխնիկական հնարավորություններով տարբերվում է մյուս եթերաշրջաններից` ավելի տոնական է, գունագեղ ու անակնկալներով լի: Նախագիծը վարելու առաքելությունն այս անգամ ստանձնել է Արամ MP3-ը, ով մինչ այդ կուլիսների հետևում էր երևում և ներկայացնում էր մասնակիցների «սուպերսթարային» առօրյան:
Երևանում՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրաում առաջին անգամ հնչեց հանճարեղ Նիկոլո Պագանինիի կոմպոզիտորական ժառանգության վառ նմուշներից մեկը՝ Ջութակի երրորդ կոնցերտը: Մենակատարը միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ, աշխարհի շատ ու շատ հայտնի նվագախմբերի հետ հեղինակավոր դահլիճներում հանդես եկած Նիկոլայ Մադոյանն էր, իսկ դիրիժորը՝ հարավկորեացի Վոլտե Ջոնգը (ի դեպ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը նրա ղեկավարությամբ նորովի հնչեցրեց նաև Ֆ. Շուբերտի «Իտալական ոճով նախերգանքը» և Ա. Դվորժակի 9-րդ սիմֆոնիան):
Այս խմբի մասին իմացա պատահաբար. փորփրում էի ինտերնետում ու հանկարծ մի հայտարարություն տեսա` այսինչ օրը Մոսկվայում համերգ է տալու «Ջերմուկ» խումբը: Սկզբում կարծեցի, թե դա ինչ-որ ազգագրական խումբ է՝ Հայաստանից: Բայց հետո պարզեցի, որ դա բավականին հայտնի մոսկովյան ակումբային խումբ է, որը ժամանակակից էլեկտրոնային երաժշտություն է նվագում:
«Ջերմուկն» ստեղծվել է 2002 թ. աշնանը՝ որպես երաժշտական տարբեր կրթությամբ ու փորձով, իսկ գլխավորը` տարբեր գաղափարներով մարդկանց ստեղծագործական ազատ փորձ: Խմբի կազմում Նիկ Զավրիևն է, ով հայտնի է իր էլեկտրոնային Ambidextrous խմբով և «Պլացենտա» այլընտրանքային խմբի երկու անդամները` երգչուհի Արուսյակ Միրզոյանն ու բաս կիթառահար Սերգեյ «Մորկվա» Մոսկովկինը, ում հետագայում փոխարինեց Դենիս «Դոն» Դուբովիկը՝ հայտնի Ulockedoor և Myholiday խմբերով:
Դժվար թե Ուիթնի Հյուսթոնը կյանքից այսպես ողբերգականորեն հեռանալու մտադրություն ունենար, սակայն համաձայնեք՝ ճակատագիրը, որը որպես բեմադրող ռեժիսոր նրա մահվան համար ընտրել էր Գրեմի մրցանակաբաշխության նախօրեն, աշխարհին հոլիվուդյան սցենարներին արժանի ավարտ է պարգևել: Գրեմիի վեցակի մրցանակակիր Ուիթնի Հյուսթոնը վերջին անգամ դարձավ Գրեմիի արարողության գլխավոր հերոսուհին` մթագնելով բոլոր մյուս մասնակիցներին: Ուրբաթ օրը նրան հողին կհանձնեն իր ծննդավայրում` Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում, որտեղ ապագա համաշխարհային աստղը լույս աշխարհ էր եկել 1963 թ. օգոստոսի 9-ին:
Ատլանտյան օվկիանոսի հակառակ կողմերի դեղին մամուլը հուզում է նույն հարցը` ինչի՞ց է մահացել երաժշտական ինդուստրիայի առասպելը` լոգարանո՞ւմ է խեղդվել, թե և հակադեպրեսանտներ, և ոգելից խմիչք է օգտագործել... Մի վերջին անգամ դեղին մամուլն անսքող հաճույքով վերաշարադրում է նրա կյանքի վերջին օրերի մանրամասները` իբր մահվան նախօրեին Հյուսթոնը գրեթե երկու օր անընդմեջ զվարճանում էր Tru Hollywood ակումբի այն երեկույթում, որը Գրեմի արարողության կապակցությամբ կազմակերպել էր երգչուհի Քելի Փրայսը:

















