Հայաստանի տնտեսական աճը 2011 թվականին 4,5 տոկոս է, թեև դեռ պաշտոնական տվյալ չի հրապարակվել: Սա գրեթե կրկնակի է նախորդ տարվա համեմատությամբ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակից Գուրգեն Մարտիրոսյանը օրերս հայտարարեց, որ 2011 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4,7 տոկոս` նվազագույն ցուցանիշը` 2005 թ. հետո: Պարենային ապրանքների գնաճը գերազանցել է ոչ պարենային ապրանքների գնաճին և կազմել 6,1 տոկոս: Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 4,3 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 2,9 տոկոսով:
Ընթերցել... Մեկնաբանել
































